Սա արդեն մեր երկրի, մեր հայրենիքի գոյության, այսօրվա ու վաղվա խնդիրն է. Հռիփսիմե Ստամբուլյան
BlogՀռիփսիմե Ստամբուլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Մի կողմ թողնելով երեկ ԱԺ ամբիոնից վարչապետի պաշտոնը զբաղեցնողի կողմից հնչեցրած բոլոր կեղծիքներն ու մանիպուլյացիաները` պետք է անենք մի կարևոր արձանագրում՝
նա ի լուր աշխարհի և մեր ժողովրդի հայտարարեց, որ պատրաստ է ճանաչել Արցախն Ադրբեջանի մաս ու կարգավորել հարաբերություններն Ադրբեջանի հետ՝ 1991թ-ի հիմքով` միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման ճանապարհով:
Այս պարագայում «Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումների մեխանիզմ» ստեղծելու մասին խոսակցությունները ոչ այլ ինչ են, քան հերթական պոպուլիզմն ու ձևականությունը: Ադրբեջանն Արցախի հետ բանակցությունների նստելու և որպես հավասար սուբյեկտ վերջինիս հետ հարաբերվելու որևէ ցանկություն ու պատրաստակամություն չունի: Դրա վկայությունն ընդամենը երեկ Ալիևի արած հայտարարություններն էին:
Ժողովրդի լռությունը, անտարբերությունը, կտրուկ արձագանքների բացակայությունն այս իշխանությունը ներկայացնելու է որպես համաձայնություն` հայտարարված քաղաքականությանն ու ուրվագծված ճանապարհին:
Կրկին ու կրկին պետք է խփենք զանգերը: Սա արդեն մեր երկրի, մեր հայրենիքի գոյության, այսօրվա ու վաղվա խնդիրն է, որպես ազգ ու պետություն մեր լինել-չլինելու խնդիրը: