Դարձել ես իմ հուշը. Զոհված հերոս Տիգրան Բաբիկյանի քրոջ հուզիչ գրառումը
BlogՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Զոհված հերոս Տիգրան Բաբիկյանի քույրը ֆեյսբուքյան իր էջում հուզիչ գրառում է արել եղբոր մասին:
Ինչի չզանգեցիր Տիկ, ասացիր կզանգեմ, սպասում եմ, Տիկ, զանգի խնդրում եմ, միշտ սպասելու եմ: Էլ ոչ մի նորմալ բան չկա, ոչ մի նորմալ բան չթողեցիր: Ինչքան պիտի նկարիդ նայելով կարոտներս առնենք, ինչքան ասեցիր` գալիս ես, չեկար, իմ թանկ: Դարձել ես իմ հուշը, ուզում եմ անդադար գրեմ, մենակ գրեմ քո մասին, թե ինչ հրեշտակ ես եղել մեր համար: Աստված թող միշտ հոգիդ լույսերի մեջ խաղաղ պահի, պստոս, իմ պուճուր ապեր: Քո քույրիկներին մենակ թողեցիր, ասում էիր կգամ, ինչի չեկար: Տիկ, միշտ հիշիր, սպասելու ենք քո գալուն: Այսօրվանից արդեն մնաց 10 ամիս...
Հիշեցնենք, որ Տիգրան Բաբիկյանը զոհվել է սեպտեմբերի 13-ին, հենց Ջերմուկի դիրքերում:
Նյութը հրապարակման պատրաստեց Pressmedia.am կայքը