Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Հայաստանը պարտվելու է. Իլհամ Ալիև Վթար Դիլիջանում․ «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Տղամարդուն, որը խանդի պատճառով սպանել է հարսնացուին, գտել են նրա դիակը գրկած (տեսանյութ 18+) «Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում են. Ռուբեն Մելիքյան Երեւան-Գյումրի գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձեւը համացանցում քննարկման առարկա է դարձել Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան Փաշինյանի նոր վախերը․ մայրաքաղաք եկող բոլոր բեռնատարները կանգնեցնում են


ԿԱՐևՈՐ․ Ի՞նչ են իրենցից ներկայացնում «Խաղաղության պայմանագրի» Մոսկովյան և Բրյուսելյան տարբերակները. TOGARMA

Ուշադրության կենտրոնում

Փնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ


Օրեր առաջ TOGARMA տելեգրամյան ալիքը մանրամասներ է հրապարակել Բաքվի ու Երևանի միջև կնքվելիք խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող բանակցություններից:

Ալիքը նշում է, որ ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր, կա խաղաղ պայմանագրի 2 տարբերակ:

Մոսկվայի տարբերակ

Այս տարբերակում պայմանագիրն ունի «Խովաևի պլան» անունը՝ ՌԴ ԱԳՆ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման աջակցման հարցերով հատուկ ներկայացուցչի անունով: Ավելի վաղ Խովաևը ՌԴ-ի ներկայացուցիչն էր ԵԱՀԿ Մինսկի խմբում:

Ըստ այդ պլանի՝ պետք է տեղի ունենար հետևյալը՝

2020թ. Նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետով նախատեսված տրանսպորտային միջանցքի բացումը, այն է՝ Ադրբեջանի և Նախիջևանի միջև տրանսպորտային կապի վերահսկողությունն իրականացնում է ՌԴ-ի Անվտանգության ֆեդերալ ծառայության սահմանապահ ծառայությունը: ՀՀ սահմանապահներն այստեղ անելիք չունեն: Տարանցիկ մաքսատուրքերի հարցը կքննարկվի:

Երևանի և Բաքվի միջև սահմանների սահմանագծում և սահմանազատում, սահմանների ճանաչում՝ ՌԴ Գլխավոր շտաբում եղած ինչ-որ քարտեզների համաձայն:

Արցախի հարցն առանձին կետով է կարգավորվում: Ենթադրվում է դրա լուծումը թողնել ապագային՝ պահպանելով 2020թ. նոյեմբերի 10-ին ձեռք բերված ստատուս-քվոյի կարգավիճակը, և այն լուծել «ամուր խաղաղության» հաստատումից հետո:

Ադրբեջանի և Հայաստանի միջև այլ կոմունիկացիաների բացումը՝ արդեն առանց տվյալ տրանսպորտային կոմունիկացիաների երկայնքով եռակողմ ներկայության:

Բրյուսելի պլանը

Բրյուսելյան պլանում, ըստ տելեգրամյան ալիքի, գրեթե նույն իրավիճակն է, ինչ Խովաևի պլանի դեպքում:

Այս պլանի գլխավոր կետերն են՝

Երկու հանրապետությունների միջև բոլոր կոմունիկացիաների բացում: Բոլոր բացվող կոմունիկացիաները վերահսկվում են բացառապես Ադրբեջանի և Հայաստանի ուժերով, ըստ այն տարածքների, որտեղով անցնում են դրանք: Այսինքն՝ եռակողմ ներկայություն չի նախատեսվում, պարզապես ընդհանուր հիմունքներով կոմունիկացիաներ:

Երկու հանրապետությունների միջև սահմանագծման և սահմանազատման իրականացում, ի՞նչ հիմքով, հայտնի չէ:
Միմյանց տարածքային ամբողջականության ընդունում և տարածքային հավակնությունների բացառում:
Արցախի հարցն այս տարբերակում առհասարակ ընդգրկված չէ:

Կայքը հավելում է՝ կարևոր է նշել այն, որ խաղաղ պայմանագրի երկու տարբերակներն էլ ձեռք չեն տալիս ոչ Բաքվին, ոչ Երևանին:

1. Ալիևն Արցախի հարցը փակ է համարում, ավելին, նա համարում է, որ հաշվի առնելով իր 2020թ. ռազմական հաղթանակները, Երևանը պետք է կատարի Բաքվի բացարձակապես բոլոր պահանջները, այդ թվում՝ տրանսպորտային միջանցքի տրամադրումը: Նրա համար ձեռնտու չէ Մոսկվայի տարբերակը, քանի որ այդ տարբերակն Արցախի հարցը չի փակում, այլ նրան տալիս է կյանքի իրավունք:

Ալիևին ձեռք չի տալիս նաև Բրյուսելի տարբերակը, քանի որ այն չի ենթադրում որևէ տրանսպորտային տրամաբանություն: Կարճ ասած՝ Ալիևն ալֆա ռեժիմով ցանկանում է բավարարել իր բոլոր ցանկությունները և անգամ առանցքային հարցերում չի ցանկանում որևէ զիջման գնալ այլևս:

2. Փաշինյանը պատրաստ չէ Մոսկվայի տարբերակին, քանի որ այն ենթադրում է տրանսպորտային տրամաբանություն: Այդ միջանցքը Լաչինի միջանցքի համարժեքը չէ, բայց տրամաբանությունը մոտ է դրան: Դրանք միայն կոմունիկացիաներ չեն:

Եվրոպական տարբերակում Փաշինյանը Եվրոպայից երաշխիքներ չի տեսնում առ այն, որ Բաքվի պահանջների բավարարման դեպքում նա ապագայում չի փորձելու հարցերն իր օգտին լուծել ուժային ճանապարհով:

Ի հավելումն դրան՝ Փաշինյանը պնդում է 1991թ. քարտեզներով սահմանների ճանաչման և տարածքային ամբողջականության հարցը, առանց այլընտրանքային այլ քարտեզների փնտրտուքի, քանի որ Բաքուն անընդհատ առաջ է բերում ադրբեջանցի «գիտնականների» կողմից նկարված քարտեզներ ու նոր տարածքային պահանջներ է ներկայացնում:

168.am

  
Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Հայաստանը պարտվելու է. Իլհամ ԱլիևՎթար Դիլիջանում․ «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Տղամարդուն, որը խանդի պատճառով սպանել է հարսնացուին, գտել են նրա դիակը գրկած (տեսանյութ 18+) «Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում են. Ռուբեն Մելիքյան Երեւան-Գյումրի գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձեւը համացանցում քննարկման առարկա է դարձել Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան Փաշինյանի նոր վախերը․ մայրաքաղաք եկող բոլոր բեռնատարները կանգնեցնում են Ազատման դիմում չի գրում, բայց պահանջում է ազատել աշխատանքից․ Վրացյանը չարիք է դարձել Մասիսի դպրոցում ԱՄՆ պետքարտուղարության տարեկան զեկույցում ներառվել է Լեւոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքը Իսրայելն Ադրբեջանի տարածքի՞ց է հարվածել Իրանին Երթևեկությունը կաթվածահար է արվածՓաշինյանը հաստատել է ՄԻԵԴ–ի դատավորի պաշտոնում առաջադրվող թեկնածուների ցուցակը Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները․ ԼուսանկարներՄեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանՏարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում ՇՏԱՊ․ Փակվեց դեպի Էջմիածին տանող ճանապարհը Կիրանցը գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերովԱդրբեջանն իր նախընտրած քարտեզներով փորձում է «սահմանը ծռել» ու մխրճվել այն հատվածներում, որտեղ նպատակահարմար է համարում․ Տիգրան Աբրահամյան Բեռնատարների ռեյդ` Սևան-Երևան ավտոճանապարհին Սպանել են գյուղապետին ու ևս 6 հոգու․ 2 ռուս զինծառայող է ձերբակալվել«Կանգնի՛ր կամ հանձնի՛ր»․ Երևանի մի շարք փողոցներ պարալիզացված են․ ակցիաները շարունակվում են Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի կուսակցությունը կաթվածահար է արել Ազատության պողոտանԵրկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և 7 մարզում «Հրապարակ». Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԵրևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամներըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում էՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամՄոսկվան սպասում է Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում Բերման ենթարկվածների թիվը՝ 17.00-ի դրությամբ «Լավ եմ արդեն». Գառնիկ Դանիելյանը ուղևորվում է Կիրանց Կենդանակերպի այս նշանները կհայտնվեն բարձրագույն ուժերի պաշտպանության ներքո Արցախի գազի նման է լինելու՝ բացում-փակում էին․ քաղաքացի Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ (տեսանյութ) Էդգար Ղազարյանն ազատ արձակվեցՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաղաքացիները փակել են մեկ այլ հանրապետական նշանակության ճանապարհ Ինչպես են քաղաքացուն բերման ենթարկում Բագրատաշենից Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց. Տեսանյութ
Ամենադիտված