Ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը` Վրաստանում վթարային աշխատանքների պատճառով Իշխանությունը ձգտում է` մի կողմից խաղից հանել իր ճանապարհին կանգնածներին, մյուս կողմից` հնարավորինս հարթ և անխոչընդոտ ճանապարհ ստանալ դեպի 2026 շարժվելու համար․ Աբրահամյան Երթևեկություն կկազմակերպվի միակողմանի Պետությունը նախևառաջ ժողովուրդն է, ոչ թե իշխանությունը. Արմեն Մանվելյան Իշխանությունը դատական շոուների է պատրաստվում Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզադպրոց քոլեջը Ծաղկաձորից տեղափոխվում է Հրազդան Իշխանությունները հակված չեն կատարել արբիտրաժային դատարանի որոշումը Իշխանությունն իրավունք չունի եկեղեցու հետ կապված որևէ քայլ անելու. Հրայր Կամենդատյան Ռոզա Դավթյանը առnղջական խնդիրնե՞ր ունի. դերասանուհին բnղոքում է քաշի կորստից. բացառիկ մանրամասներ Փաշինյանը վա-բանկ է գնում եկեղեցու դեմ


Ինչ է ուզում Ռուսաստանը. Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող լրատվամիջոցը շարունակում է արտահոսքերի շարքը

Հասարակություն

Փնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակում» երկրորդ անանուն հոդվածն է հրապարակվել՝ կրկին «Հավաստի աղբյուր» ստորագրությամբ։ «Ինչ է ուզում Ռուսաստանը․ ի գիտություն Վեհափառ հայրապետի, երեք նախագահների և փորձագիտական հանրության» վերտառությամբ հրապարակման հեղինակը, որը ենթադրաբար ինքը՝ Նիկոլ Փաշինյանն է, աշխարհաքաղաքական վերլուծությանը զուգահեռ՝ տարբեր մեղադրանքներ է ներկայացնում Ռուսաստանի հասցեին՝ այդ թվում՝ ադրբեջանական, ինչպես նաեւ Հայաստանում տեղակայված ռուսական զորքերը Հայաստանի դեմ օգտագործելու վերաբերյալ։ 

Հրապարակումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.

«Մեր տարածաշրջանում Ռուսաստանի ցանկությունները տեղավորվում են նրա գլոբալ ցանկությունների շղթայի մեջ և Հայաստանն ու Ղարաբաղը նրա այդ ցանկությունների շղթայի մի օղակն են։

Ռուսաստանը Հայաստանից համարյա ուզում է այն, ինչ ուզում է Ուկրաինայից, որ այն դառնա «Ռուսաստան-Բելառուս» միութենական պետության կամ Ռուսաստանի մաս։ Ու եթե Ուկրաինայի դեպքում նման արդյունքի համար ՌԴ-ն օգտագործում է ռուսական և գուցե բելառուսական զորքերը, Հայաստանի դեպքում օգտագործում է Ադրբեջանի և որոշ չափով էլ ՀՀ-ում տեղակայված ռուսական զորքերը։

Գործողությունների իմաստը հետևյալն է՝ ցույց տալ Հայաստանի անվտանգային խոցելիությունը, որպեսզի վերջինս րոպե առաջ դիմի «Ռուսաստան-Բելառուս» միութենական պետության մաս դառնալու համար։ Այս տրամաբանությունը զարգացնելու քայլերը Ադրբեջանի ագրեսիվությունն է, ՀՀ-ում տեղակայված ռուսական զորքի իներտությունը, Ռուսաստանի քաղաքական իներտությունը և Հայաստանին զենքի մատակարարման պարտավորությունները չկատարելը։ Վերջին գործիքի կիրառումը պատահական չէ և օգտագործվել է նաև նախկինում, զորօրինակ՝ 2016-ի պատերազմից առաջ և հետո։ Հայաստանը պետք է հնարավորինս խոցելի լինի, որ հնարավորինս պինդ գրկի Ռուսաստանին։

Ղարաբաղի պարագան ևս մտնում է այս տրամաբանության մեջ, որոշակի տարբերությամբ։ Ռուսաստանին պետք է ԼՂ հարցի չլուծում, այսինքն, որ ԼՂ հարցը լինի չլուծված, որպես ազդեցության լծակ թե Հայաստանի, թե Ադրբեջանի վրա։ Այս ցանկությունն է եղել ԼՂ հակամարտության գոտում տասնամյակներ հաստատված ստատուս քվոյի անկյունաքարը և այս անկյունաքարի վրա հիմնվելով է հնարավոր եղել բանակցությունները անվերջ շարունակելու Հայաստանի քաղաքականությունը։ Սա շարունակվել է մինչև 2011 թվականը, որից այսկողմ քայլ-քայլ Ռուսաստանը հանգել է ստատուս քվոյի փոփոխության անհրաժեշտությանը։

Այս եզրակացությանը ՌԴ-ն եկել է ոչ թե այն պատճառով, որ այլևս ուզում է ԼՂ հարցի կարգավորում, այլ որովհետև սկսել է հասկանալ, որ չի կարողանում պահել ստատուս քվոն։ Առանցքային պատճառներից մեկը Թուրքիայի աճող դերն է և Արևմուտքի հետ ՌԴ այլևս անշրջելի բախման ժամանակ Թուրքիայի շատ թե քիչ հավասարակշռված դիրքորոշման կարևորությունը Ռուսաստանի համար։ Այստեղ է պետք փնտրել 44-օրյա պատերազմի պատճառը։

Նաև այն, որ Արևմուտքի հետ կանխատեսելի կամ պլանավորվող բախման պայմաններում, երբ ակնհայտորեն արևմտյան տրանսպորտային ուղիները պիտի փակվեին, կամ առնվազն կասկածի տակ հայտնվեին, Ռուսաստանի համար չափազանց կարևոր էր Դարդանելի և Բոսֆորի նեղուցների՝ իր համար շատ թե քիչ բնականոն գործունեությունն ապահովելը (հակառակ դեպքում Սև ծովը ՌԴ-ի համար կդառնար սովորական մի լիճ), ինչպես նաև Թուրքիայի միջոցով դեպի Արևմուտք ցամաքային կապի ապահովումը։

ՌԴ-Վրաստան-Թուրքիա երթուղին նոր ցամաքային հոսքերի խնդիրը չէր լուծի․ Աբխազիայի և Հարավային Օսիայի կոնֆլիկտների պատճառով դրանցով անցնող ճանապարհները չէին բացվելու։ Իսկ Վերին Լարսը դեռ մինչև ուկրաինական կոնֆլիկտը աշխատում էր ծանրաբեռնված։

Եվ հետևաբար՝ այս հարցի արդյունավետ լուծման միջոցը Հայաստան-Ադրբեջան առանցքի օգտագործումն էր լինելու։

Այս է պատճառը, որ ԼՂ հարցի Լավրովյան պլանը նախատեսում էր հարավային շրջանների հանձնում Ադրբեջանին, որ Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու և ավտոճանապարհների երթուղին ազատվեր խոչընդոտներից։

Այս իմաստով՝ չնայած հրապարակային հայտարարություններին, Ռուսաստանը ՀՀ տարածքով միջանցքի հիմնական շահառուն է, որովհետև թե Ադրբեջանը, թե Թուրքիան, թե Ռուսաստանն ուզում են, որ ՀՀ տարածքով լինի միջանցք՝ ՌԴ վերահսկողության ներքո։ Էականը վերջին գործոնն է, որովհետև ավտոճանապարհ Իրանի տարածքով էլ կա։ Երկաթուղի՝ Իրանով էլ կարելի է կառուցել։

Ուկրաինայում գործերի ոչ այնքան հաջող ընթացքը ըստ էության ավելի է սրել 2011-ից հետո հաստատված այն վիճակը, որ Ռուսաստանը դժվարանում է հիմա արդեն 2020 թվականից հետո հաստատված ստատուս քվոյի երաշխավորը լինել․ Խծաբերդն ու Փառուխը դրա վառ վկայությունն են։

Թուրքիայի և Ադրբեջանի դերը ավելի է մեծացել և հիմա Ադրբեջանը կարող է դառնալ ՌԴ-ից ԵՄ գազի և նավթի արտահանման հարթակ»։

Աժ պատգամավոր Տիգրան Աբրահամյանի վերջին հայտարարությունից որոշ քոչարյանականներ նեղվել են, երբ Տիգրանը մատնանշում էր որ իրենք ուզում են ձայներ տանել ՀՀԿ դեմ արշավ անելով․ Վահան ԲաբայանԴուրս գանք փողոց, գոնե երեխեքին ապագա թողնենք. քաղաքացիԺամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը` Վրաստանում վթարային աշխատանքների պատճառով Ի՞նչ անել, երբ արդեն դարձել եք զեղծարարության զոհ Իշխանությունը ձգտում է` մի կողմից խաղից հանել իր ճանապարհին կանգնածներին, մյուս կողմից` հնարավորինս հարթ և անխոչընդոտ ճանապարհ ստանալ դեպի 2026 շարժվելու համար․ Աբրահամյան Երթևեկություն կկազմակերպվի միակողմանի Պետությունը նախևառաջ ժողովուրդն է, ոչ թե իշխանությունը. Արմեն ՄանվելյանԻշխանությունը դատական շոուների է պատրաստվում Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզադպրոց քոլեջը Ծաղկաձորից տեղափոխվում է ՀրազդանԻշխանությունները հակված չեն կատարել արբիտրաժային դատարանի որոշումը Իշխանությունն իրավունք չունի եկեղեցու հետ կապված որևէ քայլ անելու. Հրայր ԿամենդատյանՌոզա Դավթյանը առnղջական խնդիրնե՞ր ունի. դերասանուհին բnղոքում է քաշի կորստից. բացառիկ մանրամասներ Փաշինյանը վա-բանկ է գնում եկեղեցու դեմ Արցախում հրդեհները չեն կարողանում մարել Վեհարան գրոհողներին Աստծու պատիժ է սպասում, վստահ եղեք․ Հրայր ԿամենդատյանԱրևային վահանակները նոր տեսք են ստանում. Բարակ շերտը նրանց հետ անսպասելի բան է անում Ինչպե՞ս այս շոգ օրերին պահպանել առողջությունն ու խուսափել ինքնազգացողության վատացումից․ խորհուրդներ՝ բժշկից Հրդեհ՝ Երևանում. կրակն ու ծուխը տեսանելի էին մոտ 1 կմ-ից «Последний довод короля» կամ պատերազմ թե խաղաղություն․ Մհեր ԱվետիսյանՈվ գումար է տալիս, հերթը առաջ է ընկնում․ ի՞նչ իրավիճակ է ռուս-վրացական սահմանին Այն մասին, ինչու չի կարելի թույլ տալ որևէ բռնի գործողություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ․ Ավետիք Չալաբյան Վեհարանը գրավելու փոխարեն` Նիկոլը թող Արցախը գրավի. Վահե Դարբինյան Վթար Սևան-Գավառ ճանապարհին, մեքենան ընկել է Սևանա լիճը․ նոր մանրամասներ ՆԳՆ-ից Երբ հոտը հոգևոր առաջնորդին անբարոյական է դիտարկում, առաջնորդը զրկվում է իրական հեղինակությունից․ Արեն ՄարգարյանՄասնագիտական վկայականներ՝ արցախցի հոգեբաններին Պոլիտեխնիկից՝ խոշոր հարկատու ընկերության ղեկավար. ԶՊՄԿ տնօրենը շնորհավորել է ՀԱՊՀ շրջանավարտներին Առևտրի կենտրոն է այրվել․ ՌԴ (տեսանյութ) Վթարի ենթարկված Ан-24-ի հայ ուղևորուհին հրաժարվել էր թռիչքիցՌուսաստանի նկատմամբ վերաբերմունքն սկսել է փոխվել դեպի դրականը Կարճատև անձրև, ամպրոպ, սպասվում է նաև քամու ուժգնացում․ եղանակն առաջիկայում Իդրամն ու IDBank-ը մասնակցեցին Sevan Startup Summit-ին Պեսկովը խոսել է «Զանգեզուրի միջանցքի» մասին Ըմբշամարտի Հայաստանի երիտասարդների հավաքականի անդամ Յուրիկ Պետրոսյանն ազատվեց զինծառայությունից29 տարի անց Մհերը ազատ է․ Մհերի և իր տիկնոջ գրառումը Քաոսային իրավիճակ` ՇենգավիթումԻրավիճակը՝ Սոչիի օդանավակայանում․ ինչ է հայտնի Ինդոնեզիայում տեղի է ունեցել 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ Ամառային զորակոչը երկարաձգվել է․ ինչ է լինելու Անհետացած ռուսական «Ան-24» ինքնաթիռը հայտնաբերվել է, ողջ մնացածներ չկան Ինչպե՞ս կարող է ազդել արհեստական բանականությունը ժամանակակից կրթության վրա. «Փաստ» Ադրբեջանը ոչ թե խաղաղություն է ցանկանում, այլ միայն իր պահանջների կատարում. «Փաստ» Մի դեպքում «քաղաքական հայտարարություն» է, մյուս դեպքերում՝ «հանցա՞նք». «Փաստ» Ի՞նչ է կատարվում «Արցախ» նվագախմբում, ինչո՞ւ այստեղ այլևս մեծամասամբ ընդգրկված չեն արցախցի երաժիշտներ. «Փաստ» Փաշինյանի նպատակը Եկեղեցին գլխատելն ու ամբողջապես թուլացնելն է, իսկ ո՞րն է քաղաքական ուժերի նպատակն ու անելիքները. «Փաստ» Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի մի քանի ժամ Պաշտպանության նախկին նախարարն զգուշացնում է՝ մենք էլ գալիս ենք հեղափոխություն անենք, բայց Նիկոլ Փաշինյանին փոխելու համար. «Փաստ» Ամեն ինչ անում է, որ ոչ մի պաշտոնյա «չպլստա». «Փաստ» Իսկ արբիտրաժային ինստիտուտի մոտ հանրահավաք չի լինելո՞ւ. ի՞նչ հետևանքներ կունենա արբիտրաժի որոշումը. «Փաստ» Ամերիկյան վարձակալի թուրքական ականջները. «Փաստ» «Եթե կառավարությունը չկատարի արբիտրաժի որոշումը, առնվազն երեք հետևանք է լինելու Հայաստանի համար»
Կո՞ղմ եք ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրմանը
Ամենադիտված