ՀՀ ՊՆ-ն` Սոթքի ուղղությամբ կրակոցների եւ քաղաքացիական անձի վերավորելու մասին լուրերը
Ուշադրության կենտրոնում
Փնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Համացանցում տեղեկություն է տարածվում այն մասին, որ Ադրբեջանը կրակել է Սոթքի հանքերի ուղղությամբ: Ըստ տեղեկությունը տարածողների՝ վիրավորում է ստացել աշխատակիցներից մեկը, որին տեղափոխում են ՊՆ կենտրոնական կլինիկական հոսպիտալ (Մուրացանի հոսպիտալ):
Լուրի իսկությունը «Հայկական ժամանակը» փորձեց ճշտել ՀՀ պաշտպանության նախարարությունից: ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը նշեց, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: