Քոչարյանը նշել է, որ դեպքում մեկ սեղանի շուրջ կնստի Փաշինյանի հետ
Ուշադրության կենտրոնում
Շուտով ջեռուցման սեզոնն է, իսկ էլ. էներգիայի համար վճարում եք չափազանց շատ։ Իսկ դուք գիտե՞ք, որ այսուհետ էլ. էներգիան յուրաքանչյուր ընտանիքում կարող է լինել անվճար։ Սեղմեք և ծանոթացեք պայմաններին` ԱՅՍՏԵՂ
«Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնում ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը: Եթե ոչ կապիտուլյացիայի համար, ապա որ հարցերի դեպքում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պատրաստ հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Այս հարցին Քոչարյանը պատասխանեց, որ այո պատրաստ է հանդիպել Փաշինյանի հետ՝ քննարկելու ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքերը: Երկրորդ նախագահն ընդգծեց, որ Հայաստանի դերակատարությունը տարածաշրջանում շեշտակի նվազել է.
«Եթե լինենք կոպիտ, ապա հասցրել ենք պլենտուսի մակարդակի։ Մենք բանակցությունների սեղանի վրա ենք, այլ ոչ թե այդ սեղանի շուրջ։ Թույլերին, նվնվացողներին ոչ ոք չի սիրում, ոչ ոք այդ կատեգորիայի մարդկանց հետ ընկերություն չի անում, նույնը միջազգային հարաբերություններում է։ Մուրացկաններին ինչ-որ բան տալիս են՝ դրդված խղճահարությունից, ոչ թե հարգանքից։ Չի կարելի պետությունը դարձնել մուրացկանության մակարդակի»։
Մանրամասները՝ Armlur.am-ի տեսանյութում