Մակրոնը Ալիևի հետ հեռախոսազրույցում պահանջել է հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը
Ուշադրության կենտրոնումՇուտով ջեռուցման սեզոնն է, իսկ էլ. էներգիայի համար վճարում եք չափազանց շատ։ Իսկ դուք գիտե՞ք, որ այսուհետ էլ. էներգիան յուրաքանչյուր ընտանիքում կարող է լինել անվճար։ Սեղմեք և ծանոթացեք պայմաններին` ԱՅՍՏԵՂ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, այս մասին հայտնում է Ֆրանսիայի նախագահի մամուլի ծառայությունը։
Ելիսեյան պալատի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Ֆրանսիայի նախագահը կրկնել է իր կոչը ադրբեջանցի գործընկերոջը՝ պահպանել հրադադարը և ուժերը վերադարձնել իրենց նախնական դիրքերը։ Նա հիշեցրել է նաև Հայաստանի տարածքային ամբողջականությունը հարգելու իր պահանջը։
Մակրոնը նախագահ Ալիևին տեղեկացրել է բոլոր չլուծված հարցերի շուրջ բանակցությունները շարունակելու վարչապետ Փաշինյանի պատրաստակամության և նպաստելու Ֆրանսիայի պատրաստակամության մասին։
Նյութը հրապարակման պատրաստեց Pressmedia.am կայքը