Չավուշօղլու. «Հայաստանը պետք է ստորագրի Ադրբեջանի առաջարկած խաղաղ համաձայնագիրը»
Ուշադրության կենտրոնում![Չավուշօղլու. «Հայաստանը պետք է ստորագրի Ադրբեջանի առաջարկած խաղաղ համաձայնագիրը»](/timthumb.php?src=disc/25-09-22/6f207ffa4b06212cec3e1ac03ac2ce80.jpg&w=780)
Շուտով ջեռուցման սեզոնն է, իսկ էլ. էներգիայի համար վճարում եք չափազանց շատ։ Իսկ դուք գիտե՞ք, որ այսուհետ էլ. էներգիան յուրաքանչյուր ընտանիքում կարող է լինել անվճար։ Սեղմեք և ծանոթացեք պայմաններին` ԱՅՍՏԵՂ
Հայաստանը պետք է ստորագրի Ադրբեջանի առաջարկած խաղաղության պայմանագիրը: Այս մասին, ըստ թուրքական լրատվամիջոցների, ասել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ ելույթ ունենալով Լոս Անջելեսում։
«Հարավային Կովկասում կայուն խաղաղության և կայունության համար Ադրբեջանի կողմից առաջարկված համապարփակ խաղաղության համաձայնագիրը պետք է հնարավորինս շուտ ստորագրվի Հայաստանի և Ադրբեջանի կողմից: Մենք աջակցում ենք այս գործընթացին», – ասել է Չավուշօղլուն։
Նրա խոսքով, Հայաստանին խաղաղություն է պետք: