ՊՍԺ-ի նախագահ․ Եվրոպական սուպերլիգա երբեք չի լինի
Ուշադրության կենտրոնում
Շուտով ջեռուցման սեզոնն է, իսկ էլ. էներգիայի համար վճարում եք չափազանց շատ։ Իսկ դուք գիտե՞ք, որ այսուհետ էլ. էներգիան յուրաքանչյուր ընտանիքում կարող է լինել անվճար։ Սեղմեք և ծանոթացեք պայմաններին` ԱՅՍՏԵՂ
Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ Խելաիֆին վստահ է, որ ՈւԵՖԱ-ից անկախ ակումբային մրցաշար Եվրոպայում երբեք չի անցկացվի։
«Այն թիմերը, որոնք ցանկանում են ստեղծել Եվրոպական սուպերլիգա, մասնակցում են ՈւԵՖԱ-ի մրցաշարերին եւ այնտեղ նշում իրենց հաջողությունները։ Ամեն ինչ լավ է։ Հիմա չկա Սուպերլիգա եւ երբեք չի լինի»,- Ալ Խելաիֆիի խոսքը մեջբերում է Marca-ն։
Ալ Խելաիֆին նաեւ Եվրոպական ակումբների ասոցիացիայի նախագահն է։
Սուպերլիգայի ստեղծման գաղափարից չհրաժարվելու մասին հայտարարել էին Մադրիդի «Ռեալը», կատալոնական «Բարսելոնան» եւ Թուրինի «Յուվենտուսը»։