Ողբերգական դեպք՝ «Մուրացան» մանկական հիվանդանոցում. հայրը հայտնել է, որ թղթյա տուփով նորածնի դին տեղափոխել են դիահերձարան
Ուշադրության կենտրոնում- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Skype
- Telegram

Շուտով ջեռուցման սեզոնն է, իսկ էլ. էներգիայի համար վճարում եք չափազանց շատ։ Իսկ դուք գիտե՞ք, որ այսուհետ էլ. էներգիան յուրաքանչյուր ընտանիքում կարող է լինել անվճար։ Սեղմեք և ծանոթացեք պայմաններին` ԱՅՍՏԵՂ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 21-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Երեկ՝ սեպտեմբերի 22-ին, ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել Արարատի մարզի գյուղերից մեկի բնակիչ՝ 44-ամյա Ռոմիկ Դ-ից, ով հայտնել է, որ իր նորածին երեխան Մուրացանի մանկական հիվանդանոցում մահացել է։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կանչով մեկնած ոստիկանության Էրեբունու բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի տեսուչին Ռոմիկ Դ-ն հայտնել է, որ իր նորածին երեխան սեպտեմբերի 8-ին ժամանակից շուտ ծնվելու պատճառով «Վեդի» ԲԿ-ից տեղափոխվել է «Մուրացան» հիվանդանոցային համալիր, քանի որ Վեդիի ԲԿ-ում հայտնել են, որ երեխային անհրաժեշտ է «ակվարիումի» մեջ պահել, և դրա համար պետք է տեղափոխվի Մուրացանի հիվանդանոց, որից հետո սեպտեմբերի 21-ին երեխան մահացել է հիվանդանոցում, և թղթյա տուփով երեխային տեղափոխել են դիահերձարան։
Ռոմիկ Դ-ն հայտնել է նաև, որ իր նորածինը մահացել է բժիշկ Մերի Խաչատրյանի և բժշկական անձնակազմի՝ մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով։
Դեպքի փաստով ոստիկանության Էրեբունու բաժնի անչափահասների գործերով բաժանմունքում նախապատրաստված նյութերը փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։
Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Skype
- Telegram