Իլ դը Ֆրանս տարածաշրջանը միշտ եղել է և կլինի հայ ժողովրդի կողքին. Վալերի Պեկրեսե
ՔաղաքականությունՖրանսիայի քաղաքական դաշտում Ադրբեջանի սպառնալիքների ու ագրեսիայի ֆոնին շարունակում են հնչել Հայաստանին ու Արցախին անվերապահ աջակցության խոսքերը։
Իլ դը Ֆրանս շրջանի խորհրդի նախագահ, Ֆրանսիայի նախագահի նախկին թեկնածու Վալերի Պեկրեսեն այսօր իր ելույթում ասաց.
«Հայաստանում ստեղծված իրավիճակը մարտահրավեր է նետում մեզ: Հաշվի առնելով Ադրբեջանի կողմից իրականացված վերջին ագրեսիվ գործողությունները՝ ես կցանկանայի վերահաստատել մեր անսասան աջակցությունը և մեր հավատարմությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը։ Տարածաշրջանը միշտ եղել է և կլինի հայ ժողովրդի կողքին»։
Հիշեցնենք, որ, չնայած Բաքվի սպառնալիքներին և արգելքներին, Պեկրեսն իր նախընտրական քարոզարշավի ընթացքում այցելել է Լեռնային Ղարաբաղ, ինչի արդյունքում սպառնալիքներ է ստացել Իլհամ Ալիևից, ով ասել է, որ եթե ադրբեջանական կողմն իմանա Պեկրեսի Արցախ այցի մասին, ապա «նա. ազատ չէր արձակվի»:
Նյութը հրապարակման պատրաստեց Pressmedia.am կայքը