Ադրբեջանը սպառնում է ոչ միայն հայկական պետությանը, այլեւ ժողովրդին. National Interest
ՄիջազգայինՇուտով ջեռուցման սեզոնն է, իսկ էլ. էներգիայի համար վճարում եք չափազանց շատ։ Իսկ դուք գիտե՞ք, որ այսուհետ էլ. էներգիան յուրաքանչյուր ընտանիքում կարող է լինել անվճար։ Սեղմեք և ծանոթացեք պայմաններին` ԱՅՍՏԵՂ
Ամերիկյան հայտնի National Interest ամսագիրը իր հրապարակումներից մեկում գրում է, որ Ադրբեջանի կողմից հերթական ներխուժման հեռանկարը լուրջ վտանգ է ներկայացնում Հայաստանի գոյության համար։
Ադրբեջանի պաշտոնյաները պարբերաբար տարածքային պահանջներ են ներկայացրել Հայաստանի տարածքին։ Բաքվում բացեիբաց քննարկվել է Հայաստանի տարածքում «բուֆերային գոտու» ստեղծումը, ադրբեջանցի պատգամավորը կողմ է արտահայտվել նաև «Գոյչա-Զանգեզուրի Հանրապետության» ստեղծմանը, որը ենթադրում է տարածքի կեսի օկուպացիա. Հայաստանի Հանրապետությունը, նշում է թերթը։
Ընդգծվում է նաեւ, որ Ադրբեջանը սպառնում է ոչ միայն հայկական պետությանը, այլեւ ժողովրդին։ Լեմկինի ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը նախազգուշացրել է, որ Ադրբեջանի կառավարության հայտարարությունները վկայում են «հայկական ինքնությունն ու տարածքը ոչնչացնելու շարունակական մտադրության մասին»:
Նյութը հրապարակման պատրաստեց Pressmedia.am կայքը