Վթարի է ենթարկվել Արցախից Հայաստան հասած 21 մարդ տեղափոխող մեքենան Ձախողված թշնամին նորից եկել է․ ի՞նչ է ասել իրանցի գեներալը Վլադիմիր Պուտինը ստորագրել է նոր կարգադրություն Մահապատժի՛ ենթարկել 44-օրյա պատերազմի ժամանակ առաջնագծից փախած հրամանատարներին. Խաչիկ Ասրյան Քանի աճյուն է հայտնաբերվել վառելիքի պահեստի պայթյունից «Մայր Հայաստան» շարժման գրասենյակում Արցախից բռնի տեղահանվածներին օժանդակելու կենտրոն է գործում Արցախից բռնի տեղահանված 84․770 անձ է ժամանել Հայաստան Հայտնաբերվել է ևս 2 աճյուն Մահացել է Ալիևների սիրելի պատգամավորը՝ Փաշաևան Ողբերգական վթար Ոսկեվազ գյուղում․ վարորդի դին հայտնաբերվել է մեքենայից դուրս


«Մաման միայն մի խոստումը չկատարեց». դիպուկահար Անուշը զոհվեց բոլոր փամփուշտները սպառած

Ուշադրության կենտրոնում

Շուտով ջեռուցման սեզոնն է, իսկ էլ. էներգիայի համար վճարում եք չափազանց շատ։ Իսկ դուք գիտե՞ք, որ այսուհետ էլ. էներգիան յուրաքանչյուր ընտանիքում կարող է լինել անվճար։ Սեղմեք և ծանոթացեք պայմաններին` ԱՅՍՏԵՂ

3 անչափահասների մայր Անուշ Ապետյանը, չլսելով որևէ մեկի հորդորները, մեկնեց առաջնագիծ։ Երբ իրավիճակը լարվեց, նա հրաժարվեց իջնել դիրքից և զոհվեց իր առջև դրված խնդիրը կատարելուց հետո։

3 երեխաների մայր Անուշ Ապետյանը 2 տարի առաջ զինվորական համազգեստով մտավ տուն և, երեխաների զարմացած ու հիացական հայացքները տեսնելով, ասաց. «Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը»։ Ընտանիքը դեմ էր Անուշի որոշմանը, սակայն կինը երդվեց` զենքը այլևս ցած չի դնելու ձեռքից։

Այդպես էլ եղավ. 36-ամյա Անուշը սեպտեմբերի 13-ին զոհվեց Ջերմուկում, երբ զենքի մեջ այլևս որևէ փամփուշտ չէր մնացել։
Հայրական տան բակում կնոջ 2 զավակներն են` 16-ամյա Սեդան և 4-ամյա Ժակը։ Խարտյաշ մազերով տղան վազվզում է բակում. բռնել հնարավոր չէ։ Ժակն արդեն կարոտել է մորը և անհամբեր սպասում է` երբ է ծառայությունից վերադառնալու, քանի որ սովոր է` մայրն ամիսը մեկ է դիրքեր գնում։ Ժակը մեզ հետ չի շփվում. խաղով է տարված, բայց տան անդամներն ասում են, որ երեխայի խոսակցության թեման միայն մայրն է` ինչեր էր գնում իր համար, ինչ լավ տեղեր տանում և դեռ տանելու… Իսկ ահա Սեդան, որը ցավից ասես 10 տարով մեծացած ու հասունացած լինի, եղբորն է նայում հոգատարությամբ, սրբում արցունքները, և ներս ենք գնում զրուցելու։

Ընտանիքը կնոջ հուշ-անկյունում է դրել նրա մեծացրած նկարը, որն Անուշը նկարել է մեկ ամիս առաջ մարտական դիրքում։ Սելֆիում Անուշը զինվորական համազգեստով է։ Դրսից ներս մտած հայրը երկար նայում է դստեր նկարին ու խոնավացած աչքերով ասում, թե պետք է բնականից տեսնեինք` ինչքան էր զինվորական համազգեստը սազում նրան։

«Մի օր Անուշը տուն եկավ ու ասաց` պա՛պ, ուզում եմ զինվորական դառնալ։ Բնականաբար, անհանգստացա, բայց ասացի` հասուն մարդ ես, ես ի՞նչ պիտի անեմ։ Անուշը պատասխանեց, որ լավ է մտածել և հետ չի կանգնելու իր որոշումից։ Դրանից հետո, երբ առաջին անգամ տեսա նրան զինվորական համազգեստով, հասկացա, որ անհանգստությունը տեղի է տալիս հպարտությանը»,–պատմում է Անուշի հայրը` Աշոտ Ապետյանը։

Անուշն ամեն ինչ սկսել է ՈՄԱ հաճախելուց, որտեղ լավագույն 7 դիպուկահարների շարքում է եղել, անդամագրվել «ԱՏԱՆ» ջոկատին, իսկ հետո ծառայության անցել Ջերմուկում։ Հայրն ասում է` 2020-ի հուլիսի տավուշյան էսկալացիայի ժամանակ Անուշը ոտքից վիրավորվել էր, սակայն մինչ այդ վիրավորներից մեկի կյանքն էր փրկել` ռիսկի դիմելով և նրան դիրքերից իջեցնելով։

«Անուշը գործը կա՛մ չէր անում, կա՛մ էլ անելուց լավ էր անում (ամուսինը բանտարկված է)։ Դպրոցն էլ գերազանցությամբ էր ավարտել ու իրավաբանական ընդունվել։ Սակայն հետո ամուսնացել ու կիսատ էր թողել կրթությունը, որին այնքան մեծ տեղ էր տալիս կյանքում. չէր ուզում երեխաների խնամքի հաշվին կրթություն ստանալ։ Այս տարի աղջիկս ԵՊՀ–ի Գորիսի մասնաճյուղ էր գործերը տվել, որոշել էր ավարտել, բայց իր երազանքներին ո՞վ նայեց»,–ասում է Անուշի հայրը և, հուզմունքը չզսպելով, նստած տեղից ոտքի է կանգնում ու սկսում ծխել։

Անուշի մասին շարունակում է պատմել աղջիկը` Սեդան, որը բերում է մոր լուսանկարները և ցույց տալիս մեզ։ Յուրաքանչյուր լուսանկարի հետ մի հուշ է կապված` Անուշն ամենաշատը հենց աղջկա հետ է «կիսվել», բոլոր գաղտնիքները նրան վստահել։

«Մենք ընկերուհիների պես էինք, և մաման սովորեցնում էր ինձ ճիշտ ապրել։ Ինձ միշտ ասում էր` զինվորական է դառնալու, բայց լուրջ չէի վերաբերվում։ Սակայն հետո հասկացա` մաման ինչ որոշում է, անում է. հենց էդպես էլ մի օր ընտանիքով Ջերմուկ տեղափոխվեցինք, քանի որ էնտեղ պիտի ծառայության անցներ։ Դժվարն ամենասկզբում էր, երբ մաման մեկ ամսով դիրք էր գնում. մեծը ես էի, և 2 եղբայրներիս համար ես էի պատասխանատու։ Չնայած ամենաշատը կարոտն էր տանջում բոլորիս, ու մամայի բացակայության 1 ամիսը մեկ դար էր թվում։ Երբ տուն էր գալիս, իրար հերթ չտալով կողքից չէինք հեռանում»,– ասում է Սեդան։

Նա հիշում է` զինվորական դառնալուց հետո մոր բնավորությունը փոխվել էր, ավելի խիստ էր դարձել։ Անուշը զինվորականի գործն այնքան էր սիրել, որ Ջերմուկում 50 հոգանոց խումբ էր հավաքել և ուզում էր պատերազմական նախապատրաստություն սովորեցնել։
Սեդայի խոսքով` մայրը հասցնում էր ամեն ինչ` թե՛ ծառայությանը նվիրվել, թե՛ երեխաների հանդեպ հոգատար լինել, չնայած իր սերը խոսքերով չէր արտահայտում։ Աղջկա խոսքով` մայրն ամեն գիշեր հերթով ամուր գրկում էր իրենց, բայց ոչինչ չէր ասում։ Ընտանիքով արդեն որոշել էին` Սեդան միջազգային հարաբերություններ բաժնում է սովորելու, 14-ամյա եղբայրը զինվորական վարժարան էր գնում, քանի որ պետք է զինվորական դառնար, իսկ փոքրիկ Ժակն էլ մոր ազդեցությամբ ասում էր` իրավաբան է դառնալու։

Սեդայի խոսքով` մայրը կատարում էր բոլոր խոստումները։ «Երբ պատերազմը սկսվեց, մաման մեզ հետ էր, քանի որ սեպտեմբերի 24-ին նոր միայն պետք է դիրքեր բարձրանար։ Միասին նկուղ գնացինք, իսկ հետո նրա մարտական ընկերներից եկան ու մեզ Եղեգնաձոր տարան։ Երեքիս համբուրեց ու ասաց` կսպասեք ինձ, անպայման հետ եմ գալու։ Ու հետ չեկավ… Միայն էս խոստումը չկատարեց»,–ասում է աղջիկը, և աչքերն արցունքոտվում են։

Իրավիճակը փրկում է Անուշի եղբայրը` Գեղամը, որը զրույցի ընթացքում միացել էր մեզ ու լուռ նստել։ Նա սկսում է պատմել կռվի մասին` ասելով, որ Անուշը կարող էր դիրքեր չբարձրանալ, քանի որ 3 անչափահաս երեխա ուներ խնամքին, սակայն պնդել է, որ պետք է մարտական ընկերների կողքին լինել։ Իսկ այն տարածքում, որտեղ կռվել է Անուշը, կատաղի մարտեր են ընթացել։ Ավելին` բանը հասել է նրան, որ մերձամարտ է սկսվել։ Անուշին ասել են` իջնի դիրքից, բայց պատասխանել է` որտեղ ընկերները, այնտեղ էլ ինքը։ Այդ ընթացքում Անուշն իր դիպուկ կրակոցներով ոչ միայն իր գործն է արել, այլ նաև զոհված զինվորներից մեկի մարմինը ներքև է իջեցրել և կրկին գնացել դիրք։

«Մարտական ընկերներն ասում են` Անուշը տեսակով խելառ էր ու էդպես էլ մնաց մինչև վերջ։ Քանի որ թշնամին չի կարողացել դիրքը «բլիժնի բոյով» վերցնել, հրետակոծություն է սկսվել, ինչի հետևանքով էլ զոհվել են Անուշն ու իր ջոկատից Սամսոն Կոստանդյանը։ Երկուսի մարմինն էլ անմիջապես իջեցրել են ներքև։ Այդ դիրքը, ի դեպ, այժմ մեր վերահսկողության տակ է»,– ասում է Գեղամը։

Անուշի եղբայրը հերքում է նաև սոցցանցերում շրջանառվող լուրերը, թե քրոջը գերի են վերցրել, մարմինը խոշտանգել։ Գեղամն ասում է` ճիշտ է, Անուշի մարմինը արկի պայթյունից անճանաչելի էր դարձել, բայց դին խոշտանգման չի ենթարկվել։
Այժմ Անուշի երեխաները հենց Գեղամի հոգածության ներքո են` չնայած Սեդան էլ իր հերթին որոշել է ուժեղ լինել և մոր բոլոր ցանկությունները հերթով իրականացնել։ Նա հիշում է` մայրը միշտ ասել է` դժվարությունից չպետք է վախենա, ոչ մի խնդիր չպետք է թուլացնի իրեն.«Հիմա այդ խոսքերն եմ հիշում, մամայի լուսանկարին նայում և ուժ ստանում»…

armeniasputnik.am

Վթարի է ենթարկվել Արցախից Հայաստան հասած 21 մարդ տեղափոխող մեքենանՀուսով ենք՝ հոկտեմբերի 5-ին Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպումը մեկ քայլ առաջ կլինի․ Սիմոնյան Ձախողված թշնամին նորից եկել է․ ի՞նչ է ասել իրանցի գեներալըՎլադիմիր Պուտինը ստորագրել է նոր կարգադրություն Տարադրամի փոխարժեքն՝ այսօրՄահապատժի՛ ենթարկել 44-օրյա պատերազմի ժամանակ առաջնագծից փախած հրամանատարներին. Խաչիկ ԱսրյանՔանի աճյուն է հայտնաբերվել վառելիքի պահեստի պայթյունից«Մայր Հայաստան» շարժման գրասենյակում Արցախից բռնի տեղահանվածներին օժանդակելու կենտրոն է գործում Արցախից բռնի տեղահանված 84․770 անձ է ժամանել Հայաստան Հայտնաբերվել է ևս 2 աճյուն Մահացել է Ալիևների սիրելի պատգամավորը՝ ՓաշաևանՈղբերգական վթար Ոսկեվազ գյուղում․ վարորդի դին հայտնաբերվել է մեքենայից դուրս Բաքուն Լեռնային Ղարաբաղի մոտ 200 հայերի ցուցակ ունի, որոնց ցանկանում է կալանավորել․ Reuters Որ կետի պատճառով է ձգձգվում «Խաղաղության պայմանագրի» ստորագրումը․ «Հրապարակ» Արտակարգ դեպք Հակարիի կամրջի մոտ Հայաստանյան իշխանությունն ամեն ինչ անում է, որ մարդկանց մի մասը հնարավորություն չգտնելով ստիպված թողնի ու երկրից հեռանա. Տիգրան Աբրահամյան Սերժ Սարգսանի անունը ոսկե տառերով է մնալու մեր պատմության մեջ, որպես հրամանատար,ղեկավար և քաղաքական ու պետական գործիչ․ Վահան ԲաբայանՌուբեն Վարդանյանն այս փորձությունը պատվով է անցնելու, նա այդպիսին է՝ պատվով հայ է․ Մանե Թանդիլյան«ԶՊՄԿ» ՓԲԸ ի աշխատակիցները արյուն են հանձնում (տեսանյութ) Պետք է աջակցենք ԼՂ հայ բնակչությանը այնպես, ինչպես Ուկրաինայի ժողովրդին․ Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Գերմանացի հետազոտողներն արևային բջիջներ են ինտեգրել ավտոմեքենաների կապոտների մեջ Հայաքվեի ներկայացուցիչները Վայքում արցախցի բռնագաղթածների համար վրանային ճամբար են բացազատել և ապահովում են կեցության նվազագույն պայմաններով«Ոչ միայն չեն նվազեցնում գոյութենական սպառնալիքը, այլև ստեղծում են նոր վտանգներ և սպառնալիքներ». «Փաստ» Եկել են փրկելու Փաշինյանին Ակտիվորեն աշխատում են հայաստանյան հիասթափված հասարակության հետ՝ նրա զայրույթն ուղղելով Ռուսաստանի դեմ «Փաշինյանական օրակարգերն»... ու ծաղրաբռնապետությունը՝ անկումային ժամանակներում Մղձավանջը եղելություն դարձավ. Մանուկ Հերգնյան Ռուբեն Վարդանյանի պարզ և բացճակատ քայլը. ի՞նչ է պատրաստում ԱդրբեջանըԵս շարունակում եմ ճանաչել Արցախի Հանրապետությունը, ու նաև շարունակելու եմ պայքարել նրա լիարժեք վերականգման համար. Ավետիք Չալաբյան«Պատրաստ եմ մեռնել հայրենիքի համար»․ Վարդանյանի հարցազրույցը՝ առևանգվելուց առաջ Երբ հանգիստ չի տալիս Հերոստրատի «փառքը». «Փաստ» Իսկ Սամվել Բաբայանը Նիկոլ Փաշինյանին ասելիք չունի՞. «Փաստ» Չեն պատրաստվում նման ամոթալի պայմաններում աշխատել ներկա իշխանությունների հետ. «Փաստ» «Կներեք էլի, էդ ի՞նչ անընդունելի գաղափարներ ա արտահայտել էդ մարդը, որոնք հնարավոր չի կիսել»․ Արմեն ԴուլյանՎրդովված եմ Ռուբեն Վարդանյանի ձերբակալությունից և Ղարաբաղում տիրող անօրինությունից. Արա Աբրամյան«Հորդորում եմ ՀՀ արտաքին գործերի նախարարությանը անհապաղ միջոցներ ձեռնարկել ՀՀ քաղաքացի Ռուբեն Վարդանյանին վերադարձնելու համար». Սամվել Կարապետյան Վարդանյանը պատերազմի ժամանակ միլիոններ ուղարկեց զենքի համար․ Գաբրիելլա ԳալոյանՊարոն Ռուբեն Վարդանյանի կալանքը Ադրբեջանի իշխանության կողմից ապօրինի էՆոր հաղորդագրություն ՍտեփանակերտիցԱյս կռվի մանուկները. Շուշան Պետրոսյանը նոր տեսահոլովակ է ներկայացրելՄարիամ Մկրտչյանը շախմատի Մ20 տարեկանների առաջնության առաջատարից հետ է կես միավոր«Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» դրամաշնորհային մրցույթՄեղավորը իշխանության քարոզչամեքենա «Հանրային հեռուստատեսությունն» է, որը շարունակում է իր կործանարար հետևանքները Հայաստանի և Արցախի համար. Մեսրոպ Առաքելյան 4,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Իտալիայում Քաղաքացիները շարունակում են օգնություն առաջարկել բռնի տեղահանված արցախցիներին Հույսս չեմ կորցնում, որ հայկական Արցախ ունենալու ենք․ Թագուհի Թովմասյան Ռուբեն Վարդանյանի ձերբակալության մասին կամ ինչու՞ Իժոն չձերբակալվեց. Աբրահամ ԳասպարյանԱրևային վահանակների գները տապալվել են պատմական նվազագույնի Իրան, թե՞ Զանգեզուր. Էրդողանի խոսքը միայն խաբկանք է ՀՀ կառավարությունը Ռուբեն Վարդանյանի հարցով դիմել է ՄԻԵԴ
Ամենադիտված