Հայրենիք, առանց քեզ սիրելու անհնար է աշխարհը սիրել. Վիկա Մարտիրոսյան
LifeԱյսօր Հայաստանի անկախության 31-ամյակն է: Ողջ հայությունն այսօր նշում է ազատ-անկախ Հայաստանի տոնը, չնայած տոնական միջոցառումների բացակայությանը՝ հայտնիներն իրենց բարեմաղթանքներն են հղում մեր երկրին:
Հայտնի պարուհի Վիկա Մարտիրոսյանը նույնպես անմասն չի մնացել, ինստագրամյան իր միկրոբլոգում նա հետևյալ տողներն է հղել.
-Հայրենիք, առանց քեզ սիրելու անհնար է աշխարհը սիրել: Շնորհավոր տոնդ, Հայաստանս:
Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ պարուհին անդրադարձել էր նաև ադրբեջանական ագրեսիային ու գրել.
- Վերջին ժամանակներս միշտ լուռ կանգնում եմ խորանի մոտ, լուռ էլ հեռանում:
Աղոթքներումս վերջին 2 տարին միայն մի բառ է՝ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒն
Ունենալով տղա, ես մեկ-մեկ պապանձվում եմ, հուսահատվում եմ, բայց էլի կանգնում եմ ոտքի ու մտածում, որ մեկ է մի օր լավ է լինելու
Աստված իմ պահիր մեր բոլոր զինվորներին:
Նյութը հրապարակման պատրաստեց Pressmedia.am կայքը: