Նախնակական տեղեկություններով թշնամու գործողության հետևանքով վիրավոր ունենք․ Մանրամասներ
Ուշադրության կենտրոնում![Նախնակական տեղեկություններով թշնամու գործողության հետևանքով վիրավոր ունենք․ Մանրամասներ](/timthumb.php?src=disc/21-09-22/340e080ecb6b1325c14dac2c36f3749b.jpg&w=780)
Շուտով ջեռուցման սեզոնն է, իսկ էլ. էներգիայի համար վճարում եք չափազանց շատ։ Իսկ դուք գիտե՞ք, որ այսուհետ էլ. էներգիան յուրաքանչյուր ընտանիքում կարող է լինել անվճար։ Սեղմեք և ծանոթացեք պայմաններին` ԱՅՍՏԵՂ
MediaHub.am-ի տեղեկություններով՝ Սյունիքի ուղղությամբ թշնամու այսօրվա գործողությունների հետևանքով հայկական կողմը վիրավոր ունի։ Փորձեցինք տեղեկատվությունը ճշտել Պն-ից, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին։ MediaHub.am-ը Ներքին Հանդի վարչական ղեկավար Խաչատուր Բաղդասարյանից փորձեց հասկանալ՝ արդյոք Ներքին Հանդում է զինծառայող վիրավորվել։ «Վիրավոր մեր հատվածում չի եղել, նախնական տեղեկատվությամբ Սրաշենում է։ Որքանով գիտեմ Երկրապահի անդամ է վիրավորվել։ Այլ մանրամասաներ չգիտեմ»,-ասաց նա։ Նշենք, որ Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանն էլ լուրը ո՛չ հերքեց, ո՛չ էլ հաստատեց՝ հորդորելով դիմել ՊՆ։ Հիշեցնենք, որ այսօր թշանամին կրկին խախատել է հրադադարի ռեժիմը։