ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են ՌԴ ԱԳՆ-ն՝ Ռումինիայում ՆԱՏՕ-ի բազա կառուցելու մասին Երևանում ու Գողթանիկում մեծաքանակ զենք, զինամթերք են հայտնաբերվել․ ի՞նչ է հայտնի Երբ և որտեղ տեղի կունենա Արթուր Աբրահամի հոր հոգեհանգիստը Գազամատակարարման վթարային դադարեցում Գյումրի քաղաքում Ի՞նչ իրավիճակ է Հայաստանի և Լարսի ճանապարհներին Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել 3 բժշկի Ղարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան Խոշոր հրդեհ՝ Հայաստանում Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի


Մարիամ Մկրտչյանը բացառիկ արդյունքով նվաճել աշխարհի չեմպիոնի կոչումը

Սպորտ

Ռումինիայի Մամայա քաղաքում օրերս ավարտվել է շախմատի մինչև 14, 16 և 18 տարեկանների աշխարհի առաջնությունը: Հայաստանի ներկայացուցիչներից լավագույնս հանդես է եկել Հայաստանի գործող չեմպիոնուհի Մարիամ Մկրտչյանը, որը Մ18 տարեկանների պայքարում հաղթել է բոլոր 11 պարտիաներում և նվաճել աշխարհի չեմպիոնի կոչումը:

Հայ շախմատիստուհին խոստովանում է՝ իր համար անսպասելի էր բացարձակ արդյունքով աշխարհի Մ18 տարեկանների չեմպիոնի կոչումը նվաճելը. «Երբ մեկնում էի աշխարհի առաջնության, ընդհանրապես չէի մտածում արդյունքի մասին: Չէի մտածում՝ արդյոք կկարողանա՞մ չեմպիոն դառնալ, թե՞ ոչ …. մտածում էի միայն այն մասին, որ պետք է լավագույնս հանդես գալ և առավելագույն միավորներ վաստակել: Տեղում արդեն մտածում էի միայն հաջորդ պարտիայի մասին և այնպես էր ստացվում, որ տուրից տուր հաղթում էի: Զգում էի, որ իմ հանդեպ վերաբերմունքն էլ փոխվել է, դահլիճում արդեն ավելի ուշադիր էին լինում իմ պարտիաներին, նայում էին, թե ինչպես էի խաղում, քանի որ 1957 թվականից ի վեր ոչ-ոքի չէր հաջողվել 11 անընդմեջ հաղթանակ տանել այս առաջնությունում: Այնպես որ, ինձ համար ևս արդյունքը շոկային էր»:

Մարիամ Մկրտչյանն ասում է՝ բոլոր 11 պարտիաներն էլ հետաքրքիր են ստացվել, իսկ մրցակցությունը բավական բարդ է եղել. «Շատ ուրախ և հպարտ եմ, որ կարողացա հաղթահարել բոլոր դժվարություններն ու հաղթող ճանաչվել աշխարհի Մ18 տարեկանների առաջնությունում: Ընդհանուր առմամբ բոլոր պարտիաներն էլ հետաքրքիր էին, իսկ յուրաքանչյուր հաղթանակով ավելի էի մոտենում չեմպիոնությանը: Մրցակցությունն իսկապես մեծ էր, մրցակիցներս ավելի փորձառու էին և նրանք էլ էին պայքարում մրցանակային տեղերի համար, այնպես որ բարդ էր: Նախկինում պատանեկան մրցաշարերի մասնակցության փորձ ունեի, սակայն վերջին տարիներին միշտ մի փոքր խանգարում էր և չէի կարողանում մրցանակային տեղ զբաղեցնել»:

Մարիամ Մկրտչյանի խոսքով՝ աշխարհի պատանեկան առաջնությունում ամենազգացմունքային պարտիան անցկացրել է Ադրբեջանի ներկայացուցչի դեմ սեպտեմբերի 13-ին, երբ իմացել է ՀՀ տարածքի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ագրեսիայի մասին. «Հետևում էինք այն ամենին, ինչ կատարվում էր մեր հայրենիքում: Հենց հաջորդ օրը պետք է մրցեի Ադրբեջանի ներկայացուցչի հետ: Հոգեբանորեն շատ ծանր էր խաղին պատրաստվելը, որպեսզի այդ լարվածությունն ու մտքերը չխանգարեն ինձ հենց տախտակի առջև»:

Մարիամ Մկրտչյանն աշխարհի առաջնությունում տարած այս հաղթանակը նվիրում է ՀՀ սահմանը պահող զինվորներին:

Մարիամ Մկրտչյանն այս տարվա հունվարին է ընդգրկվել Հայաստանի կանանց հավաքականի կազմում, երբ նվաճել է Հայաստանի չեմպիոնությունը: Ասում է՝ հավաքականի գլխավոր մարզիչ Զավեն Անդրեասյանի հետ փետրվարից սկսել են մարզումներն ու նախապատրաստական շրջանը. «Բավական լուրջ աշխատանքներ ենք տարել՝ շեշտը դնելով հիմնականում սկզբնախաղերի և խաղային որակները բարելավելու վրա: Վերջին մրցաշարերում արդեն երևում էին այդ փոփոխությունները, ես կիրառում էի մեր նախապատրաստած նորույթներն ու շատ ուրախ եմ, որ ստացվեց լավ հանդես գալ»:

Նշենք՝ հոկտեմբերի 11-ից Մարիամ Մկրտչյանն Իտալիայում մասնակցելու է մինչև 20 տարեկանների աշխարհի անհատական առաջնությանը: Ասում է՝ պետք է շարունակի պատրաստվել և լավագույնս հանդես գալ այդ ստուգատեսում:

Ռումինիայի Մամայա քաղաքում անցկացված շախմատի մինչև 14, 16 և 18 տարեկանների աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից ևս երկուսը վերջին տուրից առաջ հավակնում էին մրցանակային տեղերի, սակայն անմասն մնացին մեդալներից: Մինչև 16 տարեկան պատանիների մրցաշարում Էմին Օհանյանը վերջին տուրում պարտվել է Իսպանիայի ներկայացուցչին և 7,5 միավորով զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը:

Տարիքային նույն խմբում Արսեն Դավթյանն առավելության է հասել ղազախ Բեկսուլթան Մոլդաղալիի նկատմամբ և 7,5 միավորով գրավել է 9-րդ տեղը: Ալեքս Սահակյանն էլ հաղթել է Հյուսիսային Մակեդոնիայի ներկայացուցիչ Անտոն Զլատկովին ու վաստակած 7 միավորով գրավեց 18-րդ տեղը:

Մեդալի էր հավակնում նաև մինչև 18 տարեկան պատանիների մրցաշարի մասնակից Մամիկոն Ղարիբյանը, սակայն վերջին տուրում պարտվել է և 7,5 միավորով զբաղեցրել է 6-րդ տեղը:

Հայաստանն աշխարհի պատանեկան առաջնությանը մասնակցել է 12 մարզիկով:

 
 
 
 
 
 
ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են«Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումը Ինձ մոտ ձևավորված կարծիք կա, որ վերջնակետն Ալեքսանդրապոլի պայմանագիրն է. Նաիրի ՍարգսյանՓաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզ ՌԴ ԱԳՆ-ն՝ Ռումինիայում ՆԱՏՕ-ի բազա կառուցելու մասինԵրևանում ու Գողթանիկում մեծաքանակ զենք, զինամթերք են հայտնաբերվել․ ի՞նչ է հայտնի Երբ և որտեղ տեղի կունենա Արթուր Աբրահամի հոր հոգեհանգիստըԳազամատակարարման վթարային դադարեցում Գյումրի քաղաքում Ի՞նչ իրավիճակ է Հայաստանի և Լարսի ճանապարհներին Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել 3 բժշկիՂարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. ԷրդողանԽոշոր հրդեհ՝ ՀայաստանումՀայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Ահազանգեր չկան, բայց ՆԳՆ-ից հորդորում են լինել զգոն Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա ՍողոմոնյանՔՊ-ականները թող գան և մեզ մոտ ասեն, որ ադրբեջանական գյուղ է․ պատգամավորը զրուցել է ոսկեպարցիների հետ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . ՏոնոյանԻնչո՞ւ Պուտինը չի գնացել ողբերգության վայր Չտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայանԱնցած 1 օրում հանրապետությունում արձանագրվել է 16 ՃՏՊ. 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորվել Հետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում Տաք հոսանքներ են գալիս. Ապրիլի 1-ին Երևանում և որոշ շրջաններում ցերեկային ժամերին ջերմաստիճանը կհասնի +20 +22-ի «Կրոկուս»-ում ահաբեկչության ողջ գիշերը Վլադիմիր Պուտինը չի քնել, աշխատել է. Պեսկով Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան 21-ամյա ուսանողը մահացել է թռչնագրիպիցԵվրանեսթ ԽՎ-ն ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանցԵրբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում․ հայրը կասկածվում է դստերը ծեծելու և սեռական հարաբերության փորձի համար Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ «Զանգի, ասա` ռnւմբ կա «Դալմա մոլ»-ում». զգուշացե՛ք, թիրախում երեխաներն են (լուսանկար) «Կրոկուսի» վրա հարձակում գործած ահաբեկիչները գտնվել են հոգեմետ նյութերի ազդեցության տակ Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է Չեմ զարմանա, եթե Փաշինյանը սա կարդա և իր հերթական տիկ-տոկյան լայվի ժամանակ հպարտությամբ պատմի երեխաներին, որպես «խաղաղության» մասին բարի հեքիաթ. ՉալաբյանՖՈՏՈ․ Թագուհի Թովմասյանը հանդիպել է ԵՊՀ միջազգային հարաբերություններ ֆակուլտետի ուսանողների հետ Ու՞մ է մեղադրում Անդրանիկ Քոչարյանը Անհայտ կորած և գերեվարված 11 զինծառայողների ընտանիքներ ևս 2 ամիս կստանան 300-հազարական դրամ աջակցությունը Երբվանից է գործելու բոնուսային համակարգըԵրևանում «Toyota»-ի ոչ սթափ վարորդը դարձել է մեքենաների ջարդի հեղինակ. 12-ամյա երեխան ու մայրը տեղափոխվել են հիվանդանոց 2024-ին խմելու ջրի սակագինը չի փոխվիԱրցախցիները կարող են դիմել թոշակ ու նպաստ ստանալու համար 2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին Քանի դեռ մենք ենք իշխանության, ոչ ոքին չի հաջողվի շահարկել Թուրքիան․ Էրդողան Բաց դռների օր` ԶՊՄԿ-ում (տեսանյութ) Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը մեղադրել է Ֆրանսիային՝ «ՀՀ-ին նոր պատերազմի մղելու համար»Եղանակային վատ պայմանների պատճառով Վրաստանից Հայաստան տանող ճանապարհը փակ է «Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ. «Փաստ» Հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողներըԻտալիայում 5,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ»
Ամենադիտված