Իրանի մեսիջը Փաշինյանին և թուրքադրբեջանական տանդեմին. միջանցք չի լինելու. «Փաստ» Ադրբեջանը չի բացառում, որ ահռելի փոխհատուցում կպահանջի Կապանում փորձարկվելու են էլեկտրական շչակներ Իրանը մահապատժի է ենթարկել ապօրինի համարվող ընդդիմադիր խմբի երկու անդամների Պատանիների ընտրանին առաջին մեդալն է նվաճել Եվրոպայի առաջնությունում Ազատի ջրամբարից դուրս է բերվել ջրահեղձ եղած 16–ամյա տղայի դին Մակրոնն ու Էրդողանը քննարկել են տարածաշրջանային հարցեր Աստղագուշակները նշել են չորս նշաններ, որոնց փողը երբեք չի սպառվում Չեզոքության ժամանակն ավարտվեց. Ավստրիան մտադիր է միանալ ՆԱՏՕ-ին Իրազեկում՝ Վարդավառին հաջորդող մեռելոցի օրվա աշխատանքային լինել-չլինելու մասին


«Այդ հույսն այլևս չկա». Արմեն Գրիգորյանը` ՀԱՊԿ մեխանիզմները գործարկելու մասին

Քաղաքականություն

Շուտով ջեռուցման սեզոնն է, իսկ էլ. էներգիայի համար վճարում եք չափազանց շատ։ Իսկ դուք գիտե՞ք, որ այսուհետ էլ. էներգիան յուրաքանչյուր ընտանիքում կարող է լինել անվճար։ Սեղմեք և ծանոթացեք պայմաններին` ԱՅՍՏԵՂ

Հայաստանի պահանջը ՀԱՊԿ-ից եղել է Հայաստանին տրամադրել ռազմական և ռազմաքաղաքական օգնություն, մինչև այս պահը դա չի կատարվել, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

«Բնականաբար, այս մասով չի կարող մեզ գոհացնել: Այն, որ ՀԱՊԿ-ը դեռևս պատշաճ չի արձագանքել, որպեսզի ադրբեջանական զորքերն ամբողջությամբ դուրս գան Հայաստանի սուվերեն տարածքից, դա նշանակում է, որ մեր ակնկալիքները չեն արդարացել, և մեր ակնկալիքները միայն կարդարանան այդ դեպքում», - ասաց նա:

«Ազատություն». - Պարո՛ն Գրիգորյան, Ձեզ բավարարո՞ւմ է ՀԱՊԿ-ի արձագանքը, որի մոնիթորինգային խումբը հիմա Հայաստանում է, հատկապես հաշվի առնելով, թե ինչ արագությամբ ՀԱՊԿ-ի զորքերը Ղազախստան հասան, այդ թվում` Հայաստանի նախաձեռնությամբ:

Արմեն Գրիգորյան. - Մեր ակնկալիքը ո՞րն է եղել, և մեր հարցադրումը ո՞րն է եղել ՀԱՊԿ-ին դիմելու ժամանակ ձևակերպված, դա այն է` Հայաստանին տրամադրել ռազմական և ռազմաքաղաքական օգնություն, որպեսզի Հայաստանի սուվերենությունը պաշտպանվի, և Հայաստանի սուվերեն տարածքից ադրբեջանական զորքերը դուրս գան: Մեր պահանջը ՀԱՊԿ-ից դա է եղել, մինչև այս պահը դա չի կատարվել: Բնականաբար, այս մասով չի կարող մեզ գոհացնել:

«Ազատություն». - Ղազախական դեպքերի ժամանակ Դուք հույս էիք հայտնում, որ այսպես վերջապես կգործարկվեն այդ մեխանիզմները, նախադեպ կստեղծվի, մենք մեզ նեղացած չպետք է պահենք: Այ հիմա վերլուծական, փորձագիտական շրջանակներն ասում են, որ սա վերջին ազդակն էր:

Արմեն Գրիգորյան. - Բնականաբար, այդպիսի հույս եղել է, և բնականաբար, այդ հույսը ամբողջովին ի ճիգս է դարձել, և չկա այդպիսի հույս այլևս, միայն քայլերը ՀԱՊԿ-ից, առարկայական քայլեր եթե լինեն, կարող ենք մտածել դրա մասին կամ տեսնել այդ քայլերը և համոզվածություն ունենալ, բայց այն, որ ՀԱՊԿ-ը դեռևս պատշաճ չի արձագանքել, որպեսզի ադրբեջանական զորքերն ամբողջությամբ դուրս գան Հայաստանի սուվերեն տարածքից, դա նշանակում է, որ մեր ակնկալիքները չեն արդարացել, և մեր ակնկալիքները միայն կարդարանան այդ դեպքում:

«Ազատություն». - Դա այսօր արդեն հավաքական զորք բերելո՞վ է հնարավոր:

Արմեն Գրիգորյան. - Դա հնարավոր է բազմաթիվ գործիքներով: Գիտեք, որ միջազգային հանրությունը բազմաթիվ գործիքներ ունի` ռազմաքաղաքականից սկսած, դիվանագիտական, տնտեսական: Իհարկե, ՀԱՊԿ-ը` որպես կառույց, բնականաբար, չունի նաև տնտեսական գործիքներ, բայց ունի ռազմաքաղաքական գործիքներ, և այդ ռազմաքաղաքական գործիքներով հնարավոր է այդ հարցը լուծել:

«Ազատություն». - Պարոն Գրիգորյան, այստեղ շատ տրամաբանական է հարցը` եթե ոչ:

Արմեն Գրիգորյան. - Ի՞նչ առումով ոչ:

«Ազատություն». - Ի՞նչ քայլեր է ձեռնարկելու Երևանը, ընդհուպ այսօր հնչում է այդ դաշինքը լքելու կոչ:

Արմեն Գրիգորյան. - Այդ մասով պետք է ՀԱՊԿ-ը մտածի, ոչ թե Հայաստանը:

«Ազատություն». - Երբ ասվում է, որ սահմանին հիմա հանգիստ է, սակայն պահպանվում է լարվածությունը, այսինքն` կա՞ ռազմական գործողությունների վերսկսման վտանգ:

Արմեն Գրիգորյան. - Ռազմական գործողությունների վտանգը վերջին մոտ երկու տարվա մեջ չի բացառվել, որովհետև Ադրբեջանը շարունակում է ռազմատենչ հայտարարություններ անել և փորձում է նաև սահմանային լարվածությունը պահպանել:

«Ազատություն». - Այդ թվում և լայնածավալ կամ այսպես ասենք` ավելի լայնածավալ:

Արմեն Գրիգորյան. - Մեր գնահատականն այն է, որ Ադրբեջանը չի հրաժարվում Հայաստանի սուվերեն տարածքների նկատմամբ նկրտումներ ունենալ և փորձում է ագրեսիայի միջոցով Հայաստանի նկատմամբ ճնշումներ գործադրել: Ընդհանուր առմամբ, առաջխաղացում երեք օրվա ընթացքում ամբողջ ընթացքում փոփոխվել են, կան ադրբեջանական զորքեր, և Հայաստանի պահանջը շարունակում է մնալ, որ ադրբեջանական զորքերը պետք է դուրս գան Հայաստանի սուվերեն տարածքից:

Երբ որ ասում ենք` պետք է դուրս գան, նկատի ունենք` անցած տարի մայիսի 12-ից սկսած ներխուժումով Հայաստանի սուվերեն տարածքի օկուպացիան պետք է վերացվի:

«Ազատություն». - Սա ժամանակավո՞ր հրադարար է: Ես հարցնում եմ, որովհետև Բաքուն այդ օրը հենց նման առաջարկ էր հնչեցնում, ավելին` պատրաստակամություն հայտնելով 100 դի փոխանցել հայ զինծառայողի:

Արմեն Գրիգորյան. - Հրադադարի հաստատումը ընդհանուր առմամբ կարող ենք ակնկալել, որ պետք է երկարաժամկետ լինի, բայց մենք այդ վստահությունն այս պահին Ադրբեջանի կողմից չունենք, որովետև ընդհանուր առմամբ հրադարարի համաձայնագիր նաև նոյեմբերի 9-ով է եղել, բայց Ադրբեջանը շարունակել է խախտել և՛ նոյեմբերի 9-ը, և՛ հրադադարի բոլոր պայմանավորվածությունները:

«Ազատություն». - Այսինքն` այն դեպքը չէ, որ ենթադրենք` 72 ժամով կրակը դադարեցնենք, դի փոխանակենք…

Արմեն Գրիգորյան. - Ժամային որևէ պայմանավորվածություն չի եղել, բայց Ադրբեջանը շարունակում է ռազմական էսկալացիայի տրամաբանության մեջ քայլեր ձեռնարկել:

«Ազատություն». - Ժամայինը ասացիք, իսկ ինչ-որ պայմանո՞վ է կրակը դադարել:

Արմեն Գրիգորյան. - Հայաաստանը որևէ պայման չի քննարկել որևէ գործընկերոջ հետ, և հրադադարը իրականություն է դարձել:

Ժողովուրդը սրընթաց աղքատանում է․ Արմեն ՀովասափյանԱկնհայտ է, որ միջանցքի հանձնման գործընթաց է սկսվել․ Նաիրի ՍարգսյանՊՆ-ն հայտարարություն է տարածելՉինացի գիտնականները կրկնապատկել են պերովսկիտային արևային մարտկոցների արդյունավետությունը Լիլիթ Հովհաննիսյանի նոր ֆոտոշարքըՄարիա Չանդիրյանը սպասում է 2-րդ բալիկինՎարդավառ փառատոնը՝ մշակութային ժառանգության և երիտասարդության ինքնադրսևորման կենդանի հարթակ. Ատոմ ՄխիթարյանՎազող թիրախ մրցաձևի Եվրոպայի առաջնություն. Հովհաննես Մարգարյանը՝ չեմպիոն, Լիլիթ Մկրտչյանը՝ բրոնզե մեդալակիրՎազորդ Երվանդ Մկրտչյանը բրոնզե մեդալ է նվաճել Բալկանյան երկրների աթլետիկայի առաջնությունում2025 թվականի ՖԻԴԵ-ի կանանց աշխարհի գավաթի հաղթող դարձավ Հնդկաստանը ներկայացնող 19-ամյա Դիվյա ԴեշմուխըԱվտովթար՝ Երևանում. բախվել են «Ford Focus»-ն ու ՊՆ «Ուրալ»-ը. կա վիրավորՄեր նպատակն է հասնել անվտանգության խախտումների ԶՐՈ ցուցանիշի. ԶՊՄԿ MyInvest Academy․ Ներդրումների մասին առաջին հայալեզու կրթական հարթակը մոբայլ հավելվածում Նիկոլը կփորձի քաղաքացիական բախումներ հրահրել. Մենուա ՍողոմոնյանՄակունցի օրերը դեսպանի պաշտոնում հաշվված են Ի՞նչ արժե ծննդաբերությանը հարազատի մասնակցությունը ՀՀ-ումՓաշինյանական օլիգարխները խնդիրներ են ունենալու ռուս ուժայինների հետ Ադրբեջանը միտումնավոր է կրակի մատնում հայկական հուշարձանները Տնտեսական անկումը քաղաքական հետևանքներ է ունենալու Փաշինյանի համար Զանգվածային հարձակում՝ գիշերը․ ՌԴ ՊՆ-ն տեղեկացնում էՀայաստանում պետք է ձևավորվի հայ-ռուսական հարաբերությունները կարևորող քաղաքական ուժերի միավորում. Մհեր Ավետիսյան Թուրք-ադրբեջանական բանակցային մշակույթի առանձնահատկություններից մեկն այն է, որ երբ դիմացինը նահանջում է, թուրքական կողմը կանգ չի առնում. Մենուա ՍողոմոնյանՎարչախումբն ամենաշատը վախենում է նոր առողջ ուժի առաջացումից. Ավետիք ՉալաբյանՓաշինյանն ու իր ուսապարկերը որոշել են Վարդավառը վերածել սոցցանցային արշավի, թե բա՝ «տեսեք, ինչ լավ է մեր երկրում, ինչ երջանիկ ժողովուրդ ունենք». Միքայել ԳրիգորյանՍրբազանների ու հայրենիքը չհանձնելու համար պայքար տանող հայերի մասին չի կարելի լռել. Աննա ԿոստանյանՆոր օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան․ Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին11 մեդալ՝ խառը մենամարտերի առաջնությունից. մարզիկներին դիմավորել է Հովհաննես Ծառուկյանը «Սոգլասիե-Արմենիա» ՓԲ ընկերությունը սահմանված ժամկետներում վերաքննության կարգով բողոքարկելու է ոչ իրավաչափ դատական ակտը. հայտարարությունՀայաստանի էկոնոմիկայի նախարար Գեորգ Պապոյանը կարծես այլևս պաշտոնյա չէ, այլ՝ սրբադասված սուրբ. Հրայր ԿամենդատյանԿարող է թոքերի քաղցկեղ առաջացնել. սնունդ և սովորություններ, որոնցից պետք է խուսափելԻնչպես չկորցնել հավատն ու հոգևոր հավասարակշռությունը, ինչու ապրել Հայաստանում. Ավետիք Չալաբյանի ամփոփիչ հարցազրուցըԱնի Սամսոնյան․ «Սամվել Կարապետյանի ձերբակալությունը մաքուր քաղաքական բնույթ է կրում, Կարապետյանը քաղբանտարկյալ է» 24 ժամ ջուր չի լինիԱզգային ճգնաժամ և հոգևոր մոռացում. «Փաստ» Բոլորն առաջնահերթ իրենց շահերով են առաջնորդվում. ինչո՞ւ դասեր չենք քաղում մեր իսկ պատմությունից. «Փաստ» Ծանր վիճակ. Հայաստանի տնտեսական ակտիվության արգելակները. «Փաստ» «Նոր քաղաքական ուժը մահացու վտանգ է Նիկոլի իշխանության համար. իշխանությունը պահելը նրա համար կյանքի ու մահվան խնդիր է». «Փաստ» Քաղբանտարկյալների երկիր «ժողբաստիոնը». «Փաստ» Իրանի մեսիջը Փաշինյանին և թուրքադրբեջանական տանդեմին. միջանցք չի լինելու. «Փաստ» Իշխանությունը քաղաքացիական պատերազմ է հրահրո՞ւմ. «Փաստ» Ի՞նչ այլընտրանքային ճանապարհային քարտեզ են պատրաստում. «Փաստ» Քաղաքական աստառով գործողություններ, որոնք բացասաբար են ազդելու Հայաստանի վրա. «Փաստ» Դոմուսը նշում է Ariston-ի 95-ամյակը՝ նվերներ մատուցելով իր հաճախորդներինՆիկոլի իրականացրածը բացառապես քաղաքական հետապնդումներ են. Ավետիք Քերոբյան ԶՊՄԿ․ Արծվանիկի պոչամբարում սեյսմիկ ռիսկ չկա Վարդևանյան․ «Ապօրինի կալանքը պետք է վերացվի, իսկ իշխանությունը թաքնվում է երկակի ստանդարտների հետևում»Սամվել Կարապետյանի դեմ կատարվողը դասական քաղաքական հետապնդում է Հայտնի է Յուրա Մելքումյանի հոգեհանգստի տեղն ու ժամըՖրանսիայի Ազգային ժողովում ներկայացվել է նոր բանաձև՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել Բաքվում ներկայումս կալանավորված Արցախի ղեկավարներին եւ մյուս գերիներին. ՀայաՔվեՊՆ-ն հայտարարություն է տարածել
Կո՞ղմ եք ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրմանը
Ամենադիտված