Էս հողի համար ախպեր եմ կորցրել․ Աղավնոյի ևս մեկ բնակիչ այրել է տունը
Ուշադրության կենտրոնումԻնչպես օգտվել անվճար Էլ. էներգիայից, այն արդեն հասանելի է բոլորին, բացե՛ք հղումն ու համոզվեք ինքներդ` https://4q5w.short.gy/Solaron-old
Աղավնոյի ևս մեկ բնակիչ այրել է տունը։
«Թուրքին տալու ոչ մի բան չունեմ։ Ես էս հողի համար ախպեր եմ կորցրել»,- ասում է տղամարդն ու այրում տունը։
Օգոստոսի 5-ին, հիշեցնենք, Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղում ԱՀ ՏԿԵ նախարար Հայկ Խանումյանը հանդիպել էր Քաշաթաղի շրջանի բնակիչների հետ։ ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ տեղի բնակչության, համայնքի և շրջանի իշխանության ներկայացուցիչների հետ միասին Խանումյանը քննարկել է Աղավնոյի, Ներքին Սուսի և Բերձորի բնակչության՝ մինչև սույն թվականի օգոստոսի 25-ը տարհանման հարցերը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հունիսի 27-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ այն տարածքները, որոնք չեն գտնվում նախկին ԼՂԻՄ-ի սահմաններում, անցնելու են Ադրբեջանի վերահսկողության տակ։