Արտակարգ իրավիճակ Չեխովի փողոցում
Ուշադրության կենտրոնումՄԻ՛ վճարեք հոսանքի գումար, անցե՛ք այս հղումով և ձեռք բերեք ԱՆՎՃԱՐ էլ. էներգիա՝ https://4q5w.short.gy/Անցեք֊այս֊հղումով
Օգոստոսի 13-ին, ժամը 20:35-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Չեխովի փողոցի թիվ 25 շենքի բնակարաններից մեկում երեխայի գլուխն արգելափակվել է պատշգամբի ճաղավանդակների արանքում․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Փրկարարները Մ․ Ա․-ին (ծնված 2015 թ․) ցուցաբերել են համապատասխան օգնություն։