Պարզ քաղաքական գործընթաց՝ նախընտրական «տրամադրություններով». «Փաստ» «Այդ անձնավորությունն ամբողջովին ձգտում է միապետական կարգեր հաստատել». «Փաստ» Իրանի մեսիջը Փաշինյանին և թուրքադրբեջանական տանդեմին. միջանցք չի լինելու. «Փաստ» Ադրբեջանը չի բացառում, որ ահռելի փոխհատուցում կպահանջի Կապանում փորձարկվելու են էլեկտրական շչակներ Իրանը մահապատժի է ենթարկել ապօրինի համարվող ընդդիմադիր խմբի երկու անդամների Պատանիների ընտրանին առաջին մեդալն է նվաճել Եվրոպայի առաջնությունում Ազատի ջրամբարից դուրս է բերվել ջրահեղձ եղած 16–ամյա տղայի դին Մակրոնն ու Էրդողանը քննարկել են տարածաշրջանային հարցեր Աստղագուշակները նշել են չորս նշաններ, որոնց փողը երբեք չի սպառվում


Ռեպրեսիվ մեքենան պարբերաբար ճաքեր է տալիս․ Ավետիք Չալաբյանի ուղերձը

Քաղաքականություն

«Նիկոլ Փաշինյանի վարչակարգն ամեն քայլափոխի պետք է հանդիպի կազմակերպված, գիտակից քաղաքացիների դիմադրությանը մինչև այն սկսի տեղի տալ, հարգել նրանց իրավունքները, մինչև մեր երկրում խաղի կանոնները փոխվեն ի օգուտ մարդու և հավաքական ազգային շահի»,- «ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիր, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանն է բանտից հղել այդ ուղերձը, որը երեկ կայացած քննարկման ընթացքում ընթերցել է նրա կինը՝ Անահիտ Ադամյանը։

Ավետիք Չալաբյանն արձանագրում է, թե վարչակարգի պարագլուխ Նիկոլ Փաշինյանն ու իր անմիջական կամակատարները չեն կարող հաշտվել այն գաղափարի հետ, որ Հայաստանի անհատ քաղաքացին ընդունակ է ոչ միայն բաց ճակատով ընդդիմանալ իրենց, այլև օրենքի ուժով պաշտպանել իր հիմնարար ազատության իրավունքը։ Չալաբյանը հիշեցնում է իշխանությունների կողմից դատարանների շրջափակումը, հակասահմանադրական ճանապարհով ՍԴ զավթումը, շանտաժի միջոցով ԲԴԽ-ին իրեն ենթարկեցնելը, իրավապահ մարմիններում մոլեռանդ կամակատարներին պաշտոնների նշանակելը։

«Այս ամենն արվել է, որ ստեղծի մոնոլիտ ռեպրեսիվ մեքենա, և նրա միջոցով բռնաճնշումներ իրականացնեն ազգային պայքարի դուրս եկած ու վարչակարգի պարտվողական ուղեգիծը չհանդուրժող քաղաքացիների ու կազմակերպությունների հանդեպ, սակայն Հայաստանում այսօր հալածանքի են ենթարկվում ոչ միայն նրանք, այլև բանտարկված է արդարադատությունը»,- նշել է Ավետիք Չալաբյանն ու հավելել, թե վարչակարգի կամակատարները կարող են մարդ սպանել և շարունակել մնալ ազատության մեջ, իսկ մնացած քաղաքացիները զրկված են օրինական ճանապարհով սեփական շահերն ու իրավունքները պաշտպանելու նույնիսկ տեսական հնարավորությունից․ «Մենք դրան չէինք արժանի, մենք արժանի էինք ապրել այնպիսի երկրում, որտեղ դատարանները անկախ են գործադիր իշխանությունից, երկրում, որտեղ մարդու ազատությունը սահմանափակվում է ծայրահեղ դեպքում և օրինական դատավճռով, երկրում, որտեղ գերիշխում է սահմանադրությունը»։

Այդուհանդերձ, Ավետիք Չալաբյանը ընդգծում է, որ ռեպրեսիվ բուրգը պարբերաբար ճաքեր է տալիս, դրա արդյունքում իրեն հաջողվեց կարճատև ազատության դուրս գալ։ Նա մանրամասն փաստում է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին ունի բոլոր հնարավորություններն իշխանությունից հեռացնելու փաշինյանական վարչախմբին՝ լիովին օրինական մեթոդներով։

Ըստ էության, Չալաբյանի այս ուղերձը ևս մեկ փորձ է հասնելու հասարակության ողջամիտ և գիտակից քաղաքացիների բանականությանը, բացատրելու նրանց, որ իրավիճակն ամենևին էլ անհուսալի և անդառնալի չէ, և հնարավոր է ոտքի կանգնելով հեռացնել փաշինյանական ապիկար վարչախմբին իշխանությունից և իսկապես արդարացի երկիր ստեղծել։

Հակոբ Այվազյան

Բոյկոտ, ոչ թե կոմպրոմիս. Նաիրի Սարգսյանը դեմ է հայտարարագրման առաջարկվող շեմինՍյունիքում ՀՀ նախագահը հայտարարում է, թե երկրում «լիքը փող կա»․ Հրայր ԿամենդատյանՆույնիսկ ՔՊ-ականները չեն ուզում մտնել հակաեկեղեցական արշավի մեջ. Ավետիք ՉալաբյանԱրժե՞, որ ես տխրեմ, ինչ է թե այս իշխանությունը որոշել է ինձ պատկանող հողատարածքը խլել, երբ այդ իշխանությունը մեզանից խլում է ավելին՝ մեր հայրենիքըՎահագն Խաչատուրյանի հայտարարությունը հակապետական և հակասահմանադրական է և հիմա կարող է քննարկվել ընդամենը մեկ հարց՝ արդյո՞ք այս մարդն իրավունք ունի զբաղեցնել ՀՀ նախագահի պաշտոնը. ՍուրենյանցՆոր արևային վահանակները աշխատում են նույնիսկ շենքերի ներսումՈւԵՖԱ-ն թարմացրել է ազգային ասոցիացիաների վարկանիշը․ Հայաստանը պահպանել է դիրքերը Սարգիս Սարգսյանը՝ Սահմանափակ կարողություններ ունեցող անձանց աշխարհի անհատական շախմատի առաջնության չեմպիոնՍոֆի Դևոյանը նախահարսանեկան արարողությունից կադրեր է հրապարակելԼիտվայի վարչապետը հրաժարական է տվել կոռուպցիոն սկանդալի պատճառովՎահագն Խաչատուրյանն այցելել է Գորիս. նրան ուղեկցել են Սյունիքի մարզպետն ու Գորիսի համայնքապետը (տեսանյութ)Իսրայելում հանդիպել են Նեթանյահուն և ՈւիթքոֆըՍտեփանակերտում Այվազովսկու հուշարձանի քանդումն Ադրբեջանի կողմից պետական մակարդակով խրախուսվող և հրահրվող վանդալիզմի օրինակ է. ԶատուլինԾանրորդ Գրիգոր Ղազարյանը դարձել է պատանիների Եվրոպայի չեմպիոն Ջենիֆեր Լոպեսը Հայաստան է գալիս ամերիկացի ռեփեր Սնուպ Դոգի փոխարենՆԳՆ-ն զգուշացնում էԱնահիտ Ավանեսյանն արձակուրդ է մեկնել․ ով է փոխարինելուՈչ ոք Փաշինյանի ուղղորդմամբ չպետք է գնա Էջմիածին` հակաեկեղեցական հավաքի. Մենուա ՍողոմոնյանՀոսանքի ու ջրի, սպասվող նաեւ գազի անջատումներով մեզ պատրաստում են մութ ու ցուրտ ձմեռներին. Ստեփան ԴանիելյանԵս ինձ հերոս չեմ համարում. Կամչատկայում հզոր երկրաշարժի ժամանակ երեխայի ծնունդն ընդունած հայ բժիշկը մեկնաբանություն է տվելԱրցախի հարցի վերակենդանացում` ահա´ գերխնդիրներից մեկը. Դավիթ ՍարգսյանԱրևի ճառագայթների ազդեցությունը բնակչության վրա 3-ից 10 անգամ ավելի բարձր է. Երևանում ծառերը հատվում են առանց մասնագիտական վերահսկողության. Քրիստինա ՎարդանյանFastex-ը Sevan Startup-ին ներկայացրել է իր վերջին Web3 նորարարական լուծումները Team-ը «Սևան Ստարտափ Սամմիթ»-ում ներկայացրեց AI, տելեկոմ և վերականգնվող էներգիայի ոլորտների հեռանկարները Զարհուրելի և դաժան հանցագործություն՝ ՍյունիքումՖիլմարտադրողների համահայկական ֆեդերացիան վերադարձել է Կաննի միջազգային կինոփառատոնից՝ զգալի հաջողություններով. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Փաշինյանի իշխանությունը՝ մամուլի թշնամի Ինչո՞ւ է ՊՆ-ն առողջական լուրջ խնդիրներ ունեցող տղային տարել բանակ․ հարց՝ ՄԻՊ-ինՓաշինյանը հանրային միջոցները չարաշահում է անձնական նպատակներով Զախարովան վերածվել է Ադրբեջանի խոսափողի Վերաքննիչը մերժեց Միքայել Սրբազանին «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորումը կազմակերպում է ուսանողական ամառային ճամբարՍաստիկ շոգ՝ Հայաստանում․ Գագիկ Սուրենյանի կոչըԼավ լուր՝ վարորդների համարԿաննից՝ Վենետիկ․ «Ֆիլմարտադրողների համահայկական Ֆեդերացիան» առաջին անգամ կներկայացնի Հայաստանը Վենետիկի պրոդյուսերների ոսկե ակումբում Ucom-ը և Արևորդի ՀԿ-ն մեկնարկում են «Խելացի թռչնադիտարկում» նորարարական կրթական ծրագիրը ՄՊՀ-ն պարզել է, թե ինչով է պայմանավորված վերջին շրջանում հեղուկ գազի թանկացումըԹուրքական կողմի հետ սահմանի բացումը ունի իր գինը՝ դա ցեղասպանության ուրացումն է. Հրայր Կամենդատյան2026 թվականից այս պարտադիր հայտարարագրման պահանջը կսկսի տարածվել նաև թոշակառուների և անաշխատունակ այլ խմբերի վրա. Հրայր ԿամենդատյանՕգոստոսի 1-ին փակ կլինի Նորապատ-Արգավանդ-Վարդանաշեն ճանապարհը. մանրամասներՎթար․ մինչեւ երեկո ջուր չի լինիՏնտեսության մտահոգիչ դինամիկայի խոռոչներն ու ելուստները. «Փաստ» Արցախի հայաթափման շուրջ կեղծ նարատիվների սինխրոնությունը. «Փաստ» «Քաղաքական խնդիրներ են ուզում լուծել՝ քողարկելով դրանք տարբեր՝ իրավական, էներգետիկ օրակարգերի տակ». «Փաստ» Պարզ քաղաքական գործընթաց՝ նախընտրական «տրամադրություններով». «Փաստ» Ռուբլին թանկացել է. ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր«Այդ անձնավորությունն ամբողջովին ձգտում է միապետական կարգեր հաստատել». «Փաստ» Ուշագրավ ցուցանիշներ ու տնտեսության վիճակի... ցուցիչներ. «Փաստ» Ի՞նչ վիճակ է հայ-վրացական սահմանի անցակետերում. «Փաստ» Սամվել Կարապետյան. մեկենասից՝ «երրորդ ուժի» առաջնորդ. «Փաստ»
Կո՞ղմ եք ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրմանը
Ամենադիտված