Խոշոր հրդեհ՝ Երևանում
Ուշադրության կենտրոնում![Խոշոր հրդեհ՝ Երևանում](/timthumb.php?src=disc/07-08-22/ecce2bdb1fd94347f2acd6bd43c7af3b.jpg&w=780)
Ինչպես օգտվել անվճար Էլ. էներգիայից, այն արդեն հասանելի է բոլորին, բացե՛ք հղումն ու համոզվեք ինքներդ` https://4q5w.short.gy/Solaron6500000
Օգոստոսի 7-ին, ժամը 00։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Գրիբոյեդովի փողոցի թիվ 5 շենքի տանիքում։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, ավտոսանդուղք, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կոմիտասի պողոտայի թիվ 50 և Գրիբոյեդովի փողոցի թիվ 5 շենքերի տանիքներում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 01։28-ին, մարվել՝ 01։58-ին։ Այրվել են տանիքների կառուցատարրերը (մոտ 50 քմ)։