Անահիտ Ավանեսյանը տեղեկացնում է
Ուշադրության կենտրոնում
Անվճար Էլ. էներգիան արդեն հասանելի է բոլորին, անցե՛ք այս հղումով և համոզվեք ինքներդ՝ https://4q5w.short.gy/Solaron
Կյանքից հեռացել է ամերիկահայ բժիշկ, գիտնական, գյուտարար, մագնիսառեզոնանսային պատկերի ախտորոշման սարքի հեղինակ Ռեյմոնդ Վահան Դամադյանը: Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: «Նրա գյուտը հեղափոխական նշանակություն ունեցավ բժշկության ասպարեզում, որի շնորհիվ հնարավոր դարձավ զննել ներքին օրգաններն առանց վիրահատական միջամտության։ Ժամանակակից առողջապահությունը' ախտորոշումից մինչև բուժում, դժվար է պատկերացնել առանց Դամադյանի հայտնագործության: Խաղաղությո՛ւն հոգուդ, հարգարժան դոկտոր...»,- գրել է նախարարը: