Հարձակում՝ Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպանատան վրա
Ուշադրության կենտրոնումԱնվճար Էլ. էներգիան արդեն հասանելի է բոլորին, անցե՛ք այս հղումով և համոզվեք ինքներդ՝ https://4q5w.short.gy/Solaron
Լոնդոնում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակվել են մի խումբ անհայտ անձինք, որոնք շենքում վանդալիզմի գործողություններ են կատարել։ Այս մասին հինգշաբթի հայտնել է Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։ Տեղեկանում ենք ТАСС լրատվական գործակալությունից։
«Մտնելով դեսպանատան շենք՝ հարձակվողները շենքում մի շարք վանդալիստական գործողություններ են իրականացրել, պատշգամբում կրոնական դրոշներ են կախել, արմատական կրոնական կարգախոսներ են բղավել: Դեսպանատան աշխատակիցները չեն տուժել»,- ասվում է զեկույցում։
Դիվանագիտական գերատեսչության տվյալներով՝ ոստիկանների միջամտությունից հետո հարձակվողները վտարվել են դեսպանատան շենքից ու կալանավորվել։