Այս պահի դրությամբ ՀՀ սահմանին լարվածություն չկա։ Այս մասին նշել է ՀՀ պաշտպանության նախարարության խոսնակ Արամ Թորոսյանը` անդրադառնալով մամուլում տարածվող ՀՀ սահմանի տավուշյան սահմանին հակառակորդի կուտակումների մասին լուրերին:
«ՀՀ զինված ուժերը աչալրջորեն վերահսկում են իրենց վստահված պետական սահմանը և լիարժեք տիրապետում են իրավիճակին, այս պահի դրությամբ հարաբերականորեն կայուն իրավիճակ է»,- ասաց նա։
Հիշեցնենք՝ օգոստոսի 3-ին` ժամը 09։00-ից սկսած, ադրբեջանական ստորաբաժանումները Արցախի Հանրապետության ՊԲ դիրքերի ուղղությամբ կիրառել են նռնականետեր և ԱԹՍ-ներ։