Ջերմաստիճանը կնվազի. Եղանակը Հայաստանում
Ուշադրության կենտրոնումՀանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի:
Մայրաքաղաքում այսօր ցերեկը, օգոստոսի 2-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Օգոստոսի 5-ի, 6-ի երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ:
Մարզերում այսօր կեսօրից հետո, օգոստոսի 2-4-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում, օգոստոսի 5-ի, 6-ի գիշերը և կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Ավելին՝ այստեղ