Մոսկվա մեկնող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Բաքվում
Ուշադրության կենտրոնում
Թել Ավիվ-Մոսկվա չվերթն իրականացնող «Էլ Ալ-Ալ» ավիաընկերության ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել և ուղևորներից մեկի առողջական խնդիրների պատճառով արտակարգ վայրէջք է խնդրել Բաքվում:
«Բեն Գուրիոնի անվան օդանավակայանից Մոսկվա մեկնած «Էլ Ալ-Ալ» ուղևորատար LY611 ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել՝ գտնվելով Ադրբեջանի օդային տարածքում։ Անձնակազմը մտադիր է վայրէջք կատարել Բաքվում»,- ասվում է հրապարակման մեջ։