Սև բերետավորները, ուժ կիրառելով, ճանապարհից հեռացրին ցուցարարների ավտոմեքենան Բերետավորները բերման են ենթարկում մայթի վրա կանգնած քաղաքացիներին Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ (տեսանյութ) Թեժ իրավիճակ Տիգրանաշենում Երևան-Մեղրի ավտոճանապարհը Տիգրանաշենի հատվածում փակ է 2026-ից սկսած դպրոցի ավարտական քննությունները կլինեն նաև բուհի համար ընդունելության քննություններ Պայթեցրել են փոխմարզպետի որդու գերեզմանը Արտակարգ իրավիճակ Երևան-Սևան մայրուղում «Հայաստանը կարող է արտոնյալ գնով ադրբեջանական գազ ստանալ»․ Ալիև


Հաղթահարել արատավոր շղթան և նյութապաշտությունը․ Ավետիք Չալաբյանի դիտարկումը

Քաղաքականություն

«Ազգի համար չկա ավելի մեծ չարիք, քան նյութապաշտ առաջնորդը»,- Գարեգին Նժդեհի այս խոսքերն է հիշել իր վերջին հոդվածում «ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիր, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը։

Բանտից գրած իր վերջին հոդվածում նա նշել է, որ եթե մենք ցանկանում ենք՝ մեր պետությունը դուրս գա ինքնիշխանության էրոզիայի և կորստի փակ շրջանից, պետք է ի վերջո կարողանանք հաղթահարել մեր մեջ արմատացած նյութապաշտությունը և փոխարինենք այն այնպիսի արժեհամակարգով, որը նյութական բարիքից վեր է դասում մասնագիտական և հանրային ձեռքբերումները, մարդու բարի համբավը, նրա ներդրումը երկրի զարգացման մեջ կամ էլ շարունակաբար կատարած բարեգործությունը։

Մեկ բառով` Չալաբյանը նշում է, որ ի սկզբանե քաղաքական գործունեության համար պետք է ներգրավվեն այն անձինք, որոնք ընդգծված գաղափարական մղումներ ունեն և սեփական քաղաքական հավակնություններին ստորադասում են նյութական բարեկեցությունը։

Գործող իշխանությունները, հիշեցնենք, ի սկզբանե հայտարարել են, որ «իզմեր» չեն դավանում, և գաղափարազուրկ իշխանության համար հրաշալի հնարավորություն է ստեղծվել շահագործել հանրության վստահությունը և դրանից ստանալ անձնական, նյութական օգուտներ։ Սուտ կլինի ասել, թե նման վարքը բնորոշ է միայն փաշինյանական իշխանությանը։

Նախկին իշխանությունների մեջ էլ կային բարձրաստիճան անձինք, ովքեր իրենց ամբողջ նպատակը, եռանդը օգտագործել են սեփական ժողովրդի հարստահարման գործին։ Եվ, ըստ էության, նման արատավոր վարքը նաև նպաստեց 44-օրյա պատերազմում Հայաստանի կրած պարտությանը։

Արատավոր այդ փակ շղթայից դուրս գալու միայն մեկ հնարավորություն կա, պետք է հանրությունն ինքը խիստ պահանջներ ներկայացնի ապագա քաղաքական գործիչներին, քննի նրանց գործունեությունը, վերլուծի նրանց անցած ուղին և բնական ֆիլտրացիայի ենթարկի այն անձանց, որոնք գերադասում են սեփական, նյութական շահը և անձնական բարեկեցությունը։

Ավետիք Չալաբյանի խոսքով, սրա բնական մեխանիզմ կարող է հանդիսանալ նաև կուսակցությունների խոշորացումը և նրանց ինստիտուցիոնալ թափանցիկության բարձրացումը, որի արդյունքում ղեկավարող դերերում կհայտնվեն համապատասխան արժեքներով առաջնորդներ։

Արդարադատության նախարարությունում վերջին տվյալներով 120-ից ավելի կուսակցություններ են գրանցված։ Այդ կուսակցությունների մեծամասնությունը մեկ-երկու անձինք են, իսկ շատ խոշոր կուսակցություններ հավաքված են մեկ առաջնորդի շուրջ և նրա հեռանալու կամ հրաժեշտի պարագայում այդ կուսակցությունները պարզապես կփլվեն։

Դիտարկելով հաջողված պետությունների օրինակները՝ կարող ենք նշել, որ բազմակուսակցական համակարգն այնտեղ այսքան էլ մեծ չէ, և իրականում մի քանի խոշոր կուսակցություններ կան, որտեղ ներքին քննարկումների, բանավեճերի, բնական ընտրության միջոցով լավագույնները դառնում են այդ կուսակցությունների առաջնորդներ։ Եվ ամենակարևոր բանը, ըստ Չալաբյանի, նյութապաշտությունից հրաժարվելն է։

Անկախության 30 տարիների ընթացքում մեր պետական օրգանիզմի քաղցկեղն է եղել նյութապաշտությունը բոլոր մակարդակներով։ Խոպան գնացող, սեփական երկրի մասին արհամարհանքով արտահայտվող սևագործ բանվորից մինչև պետության առաջին դեմքեր, խորապես արմատացրել են նյութապաշտությունը, սեփական, նյութական շահի գերադասումը հանրային շահի նկատմամբ, այն ներթափանցել ու այլասերել է պետական վերնախավի մեծ մասին։

Չալաբյանը, ախտորոշելով Հայաստանի կարևորագույն խնդիրներից մեկը, նաև նշում է դրա լուծման, այդ քաղցկեղից փրկման ուղիները, որ դա ամենօրյա աշխատանք պետք է լինի, «փրկչին» սպասելու փոխարեն իրական ճանապարհ՝ հետևողականորեն ձևավորելու այսպիսի ազգային առաջնորդությունը։

Իշխանության համար նման վտանգավոր մտքերի հեղինակին, բնականաբար, փաշինյանական վարչախումբը պետք է պահի և պահում է անազատության մեջ, մինչդեռ շատերը հանգիստ վայելում են ազատությունը։ Ըստ էության, սա վկայում է, որ հենց Ավետիք Չալաբյանից է վախենում փաշինյանական իշխանությունը։

Կարեն Գալստյան

Սև բերետավորները, ուժ կիրառելով, ճանապարհից հեռացրին ցուցարարների ավտոմեքենան Բերետավորները բերման են ենթարկում մայթի վրա կանգնած քաղաքացիներինԹուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ (տեսանյութ) Թեժ իրավիճակ Տիգրանաշենում Երևան-Մեղրի ավտոճանապարհը Տիգրանաշենի հատվածում փակ է2026-ից սկսած դպրոցի ավարտական քննությունները կլինեն նաև բուհի համար ընդունելության քննություններ Պայթեցրել են փոխմարզպետի որդու գերեզմանըԱրտակարգ իրավիճակ Երևան-Սևան մայրուղում«Հայաստանը կարող է արտոնյալ գնով ադրբեջանական գազ ստանալ»․ Ալիև Որոշումներ են կայացրել՝ ձերբակալել. Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր ներկայությամբ տեղի ունեցածի մասին Աննա Հակոբյանի համար երկրորդ անգամ են բացելու զոհվածի հուշաքարը Անհրաժեշտ է հասնել նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանը․ ՌԴ ԱԳՆ-ում Հարավային Կովկասում ՌԴ շահերի առաջխաղացման թեմայով նիստ է անցկացվել «Վերջ»․ ադրբեջանցին Տավուշից տեսանյութ է հրապարակել Պարզվում է՝ իրականում ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին, քան մեզ ցույց են տվել. կիրանցի (տեսանյութ) Կառավարությունը հաստատեց ամառային զորակոչի օրերը Մեկ մարդ զոհվել է, 24-ը՝ վիրավորվել․ ՀՀ ոստիկանություն Տեղեկացեք․ 2 օր գազ չի լինելուԻնչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանում քոմենթ գրողներ, եկեք, սա նախկինների ու ներկաների հարց չէ, ոտքի ժողովուրդ. կիրանցիներ Եթե այդպես անենք, կպարտվենք․ Ալիևը խոսել է նաև ՀՀ-ի հետ սահմանազատման մասինՓաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք ՉալաբյանԶոհը 22-ամյա Վիլյամ Փիլիպոսյանն է«Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ» ԱՄՆ-ն ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը. Պետդեպ«Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ» Ձմեռը վերադարձել է Եկատերինբուրգ ու Պերմ (տեսանյութ) Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԴե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» ՈՒՂԻՂ. Սակրավորները գալիս են Կիրանց. պայթյունավտանգ իրավիճակ Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ» Սրանց հանձնումն ամբողջությամբ կաթվածահար է անելու Հայաստանի Հանրապետությունը Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ» Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի 10-12 կիլոմետրը կարելի է սահմանազատված համարել. Ալիև Երկար ժամանակ լույս չի լինելու Երևանում և 8 մարզում Տարադրամի փոխարժեքն՝ այսօրՄենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Անհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութՀովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութԲերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ «Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». Մելքումյան Արվեստի գործիչներից, հանրային դեմքերից ովքեր են միացել տավուշցիների շարժմանը Վարչապետը Ծիծեռնակաբերդի դեպքից հետո տիկնոջ հետ լուսանկար է հրապարակել Լիլիթ Մկրտչյանն ու Մարիամ Մկրտչյանը հաղթել են 5-րդ տուրում․ շախմատի ԵԱ Մահացել է Նիկոլայ ՀովհաննիսյանըՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տավուշցիներին համախմբելու համար են պատժել, մեկուսացրել Սուրեն Պետրոսյանին. Թագուհի Թովմասյան
Ամենադիտված