Հայտնի է, թե երբ կբացվի Լարսի ճանապարհը
Ուշադրության կենտրոնումՌուսաստանի հետ Վրաստանը միացնող ճանապարհի վնասված տեղամասի վերականգնման համար կարող Է մոտավորապես 7-10 օր պահանջվել, Sputnik Վրաստանին հաղորդել են Վրաստանի տարածաշրջանների զարգացման նախարարության ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտում:
Նախօրյակին Թերեք գետը հորդառատ անձրևների պատճառով դուրս Էր եկել ափերից և ողողել մայրուղին, որը տանում Էր վրաց-ռուսական սահման: Վնասվել Է Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոճանապարհի 136-րդ կիլոմետրի վրա գտնվող հատվածը (չեզոք գոտի):
Գերատեսչության հաղորդագրության համաձայն, ընդամենը վնասվել Է ճանապարհի մինչև 80 մետր հատվածը: Ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտն արդեն ձեռնամուխ Է եղել վերականգնողական աշխատանքներին:
Շարունակությունն՝ այստեղ