Այսօր՝ հունիսի 26-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 00:40-ի սահմաններում Վարդենիս քաղաքի Չարենցի փողոցում բախվել են Վարդենիս քաղաքի բնակիչներ, 26-ամայ Արման Սերգոյանի վարած УАЗ մակնիշի և 37-ամյա Անտոն Հովհաննիսյանի վարած ВАЗ 21099 մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով ВАЗ 210 99–ի ուղևոր, Երևանի բնակիչ, 41-ամյա Վահե Ներսիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վարդենիս» բժշկական կենտրոն, իսկ ժամեր անց հիվանդանոց է դիմել Ա. Հովհաննիսյանը:
Ավելին՝ այստեղ