Կայծակահարությունից հղի կին է մահացել
Ուշադրության կենտրոնումՀնդկաստանում Երեք մարդ՝ երկու դեռահաս եւ մեկ հղի կին, մահացել են Հնդկաստանում՝ կայծակահարության զոհ դառնալով։ Միջադեպը տեղի է ունեցել Ասսամ նահանգի Ուդալգուրի շրջանի Մազբաթ ենթաշրջանում։ Դեռահասները եղել են տասներեք եւ տասնհինգ տարեկան, հղի կինը՝ քսան տարեկան։ Հայտնի է, որ կայծակահարությունից մահացած հղի կինը գտնվել է հղիության յոթերորդ ամսում։ Մոտակայքում կայծակահարությունից նաեւ մի քանի ընտանի կենդանիներ էլ են սատկած հայտնաբերվել։
Ավելին՝ այստեղ