Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել
ՔաղաքականությունՎարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության վարչապետ Քսավյե Բետտելին՝ ազգային օրվա առթիվ: Ուղերձում նշված է.
«Ձեhttps://press24.am/?p=27503&l=amրդ գերազանցություն, թանկագին Քսավյե,
Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Լյուքսեմբուրգի ազգային օրվա կապակցությամբ։ Հայաստանի կառավարությունը և հայ ժողովուրդը հատուկ վերաբերմունք ունեն Ձեր հիասքանչ երկրի և բարեկամ ժողովրդի նկատմամբ։
Դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի հոբելյանական տարում ուրախությամբ կարող ենք արձանագրել, որ մեր երկու երկրների միջև վստահության, փոխադարձ հարգանքի և գործնական շահերի վրա հիմնված երկկողմ քաղաքական հարաբերություններն այսօր գտնվում են բարձր մակարդակի վրա։ Լիահույս եմ, որ համատեղ աշխատանքի արդյունքում մեզ կհաջողվի նոր խթան հաղորդել նաև երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը։
Ավելին՝ այստեղ