Արտակարգ դեպք Երևանում Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի դեմ պատերազմի առաջին գծում Նիկոլն Իլհամի փիառշիկն է դարձել Սա խելագարություն է, պետք է վե՛րջ դնել՝ թե չէ՝ կհասնենք նրան, որ թշնամուն խնդրենք՝ «մեզ մի սպանեք» Վաղվանից կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրից կարող են օգտվել հետևյալ 11 բանկերի քարտապանները Վաղվանից մեր հանրապետության բոլոր առևտրային բանկերը, բացառությամբ ՎՏԲ բանկի, դադարեցնում են МИР քարտերի սպասարկումը. Շաքե Իսայան Իմ անունից սուտ հայտարարություններ են արվում․ Լևոն Քոչարյան Ապրիլի 5-ից հետո ակնհայտորեն Հայաստանում քաղաքական նոր իրողություն է ստեղծվելու. Արշակ Կարապետյան ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է


Գնաց կռվեց`թուրքի գնդակից պրծավ, եկավ` հայի ձեռքից գնաց

Մամուլ

«Հրապարակ»-ը գրում է. Հունիսի 18-ին Նիգավան գյուղի մոտակայքում սպանված պայմանագրային զինծառայող Հմայակ Միքայելյանը 44-օրյա պատերազմի մասնակից էր, ուներ մեդալ, հերոս տղա էր: Ծառայում էր Նուբարաշենի զորամասում: Այս մասին «Հրապարակին» հայտնեց սպանված զինծառայողի հորաքրոջ ամուսինը՝ Անտոնը: «Նա շատ ուժեղ տղա էր: Գնաց, թուրքի բոմբերի տակ կռվեց, թուրքի գնդակից պրծավ, եկավ, հայի ձեռքից գնաց»,- ասում է մեր զրուցակիցը: Նա հայտնեց, որ Հմայակը «լուրջ տղա» էր, ծառայել է ԱԱԾ «սպեցնազում»:

«Նա լուրջ տղա էր, ավելի շուտ՝ հաշտարար էր, քան կռվարար: Նա չէր կարող կռիվ հրահրել»,- ասաց մեր զրուցակիցը: Ճի՞շտ է արդյոք, որ ՔՊ-ական երիտասարդների հետ վիճաբանության ընթացքում ապարանցիները եւ Հմայակը հայհոյել են Նիկոլ Փաշինյանին, նա տեղյակ չէ: «Ես մորգում եմ հիմա, ոչ մի տեղեկություն չունեմ՝ ճի՞շտ է դա, թե՞ սուտ: Մեր գլուխը հիմա շատ խառն է, դեռ ժամանակ չեմ ունեցել նման հարցերով հետաքրքրվել: Կարող եմ ասել, որ ոչինչ էլ կոծկել չի հաջողվի, ամեն ինչ էլ ջրի երես ա դուրս գալու»։ 

Հրազենի ի՞նչ վերքեր կան Հմայակի մարմնին։ Մեր հարցին զոհվածի ազգականը պատասխանեց. «Աճուկի շրջանում»։ Նա հրաժարվեց այլ տեղեկություններ հայտնել, քանի որ ընտանիքը զբաղված էր հուղարկավորության հարցերով: «Սիրտ չունենք, մայրը վատ վիճակում է»,- ասաց նա: Կրակողները տուժողի ընտանիքի հետ խոսելու, ցավակցելու չեն գնացել:

Կարճ հիշեցնենք՝ կիրակի լուրեր տարածվեցին, որ Ապարանում ՔՊ-ական երիտասարդները կրակոցներ են արձակել Փաշինյանին հայհոյած անձանց ուղղությամբ, կան սպանվածներ եւ վիրավորներ: Ոստիկանությունը հերքեց քաղաքական ենթատեքստը՝ հաղորդելով, որ վեճը տեղի է ունեցել կենցաղային հողի վրա: Երեկ ՔԿ-ն հաղորդեց, որ Ապարանում հունիսի 18-ին վեճ է ծագել երեւանցի երիտասարդների եւ ապարանցիների միջեւ՝ «մեքենան վարելու հետ կապված», որին միջամտել են մի խումբ ապարանցիներ, եւ որը շարունակվել է հաջորդ օրը՝ Ապարանի գազալցակայանի տարածքում, իսկ երեկոյան արդեն Նիգավան գյուղի աղբանոցի մոտ արձակվել են ճակատագրական կրակոցները: Փաստորեն, իրավապահների անգործության պայմաններում երեք օր շարունակ «ռազբորկաներ» են տեղի ունեցել փոքրիկ քաղաք Ապարանում ու մերձակայքում, ծեծկռտուք, որն ի վերջո ավարտվել է սպանություններով: Հետաքրքիր է, որ կրակել է ոչ թե կոնֆլիկտի մասնակից զինվորականը, այլ զինված ՔՊ-ականը: Նրան ձերբակալել են: Նրա անունը հայտնի դարձավ «Հրապարակին»՝ Հայկ Հովհաննիսյան: Ծագումով Արագածոտնի Ձորագլուխ գյուղից է, բայց երկար տարիներ բնակվել է Երեւանում։ Նա մեղադրվում է սպանության եւ ապօրինի զենք կրելու մեջ:

Մահացածներից Տիգրան Հարությունյանը, ըստ լուրերի, Ապարանի համայնքապետ Կարեն Եղիազարյանի՝ «Գնթունիկի» Կարենի քրոջ որդին է: Գազալցակայանն էլ, որտեղ հնչել են կրակոցները, պատկանում է Արագածոտնի փոխմարզպետ, ՔՊ-ական Էդգար Փարվանյանին։

Թե՛ Փարվանյանը, թե՛ Ապարանի քաղաքապետը երեկ անհասանելի էին լրագրողների համար: Սա զարմանալի չէ, քանի որ ունենք տվյալներ, որ Փաշինյանը հատուկ հանձնարարականներ է տվել ՔՊ-ականներին՝ միջադեպի հետ կապված, այդ թվում՝ չտիրաժավորելու այն եւ խուսափելու մեկնաբանություններից: Ապարանի քաղաքապետ Կարեն Եղիազարյանի բջջայինին պատասխանում էր այլ անձ, որը չներկայացավ, սակայն հաստատեց, որ մահացած երիտասարդը քաղաքապետի քրոջ որդին է: Ակնհայտ է, որ դեպքի վերաբերյալ իրավապահների տեղեկությունները նպատակ ունեն հերքելու քաղաքական ենթատեքստը եւ հնարավորինս մեղմացնելու կրակողների մեղքը:

Ըստ Քննչական կոմիտեի՝ ստացվում է, որ ոչ թե Նիկոլին ուղղված հայհոյանքն է միջադեպի պատճառը, այլ՝ վիճաբանությունը մեքենային ազդանշան տալու՚՚ շուրջ, ինչպես նաեւ՝ կրակոցները կատարվել են որսորդական հրացանից: Այս դեպքում տարակուսանք է առաջացնում, թե ինչպես են որսորդական հրացանից կրակելով հաջողացրել վիրավորել միանգամից 7 հոգու: Անհավանական այս տեղեկությունը կասկածներ է առաջացնում, որ ծածկադմփոցն արդեն սկսվել է, եւ որ իրականում հանցագործներն ամենեւին էլ որսորդական հրացանով զինված չեն եղել, այլ առնվազն ավտոմատ են ունեցել: Թեեւ իշխանությունները ցանկանում են ցույց տալ, որ ամեն ինչ անելու են դեպքը բացահայտելու համար ու արդեն պաշտոնից ազատել են ոստիկանության Ապարանի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Հայրապետյանին, քրեական դեպքը կոծկելու միտումն ակնհայտ է: Ամենայն  հավանականությամբ, այս անգամ էլ ՔՊ-ականներին կփրկեն պատժից: 

Ավելին՝ այստեղ

  
Արտակարգ դեպք ԵրևանումՆիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի դեմ պատերազմի առաջին գծում Նիկոլն Իլհամի փիառշիկն է դարձել Սա խելագարություն է, պետք է վե՛րջ դնել՝ թե չէ՝ կհասնենք նրան, որ թշնամուն խնդրենք՝ «մեզ մի սպանեք» Վաղվանից կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրից կարող են օգտվել հետևյալ 11 բանկերի քարտապանները Վաղվանից մեր հանրապետության բոլոր առևտրային բանկերը, բացառությամբ ՎՏԲ բանկի, դադարեցնում են МИР քարտերի սպասարկումը. Շաքե ԻսայանԻմ անունից սուտ հայտարարություններ են արվում․ Լևոն Քոչարյան Ապրիլի 5-ից հետո ակնհայտորեն Հայաստանում քաղաքական նոր իրողություն է ստեղծվելու. Արշակ Կարապետյան ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է Մեթյու Միլլերը անդրադարձել է Փաշինյան-Բլինքեն-Ֆոն դեր Լայեն հանդիպման վերաբերյալ Ռուսաստանի արձագանքինԼավրովի խոստովանությունըԻնչ չի կարելի անել Զատիկին. արդյո՞ք խախտում եք հիմնական ավանդույթը Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայի և տարածքային պահանջատիրության մասին․ Տիգրան Աբրահամյան Fastex-ը վիրտուալ համերգներ է կազմակերպում «Ցերեբրում» վիրտուալ Երևանում 4 զn՞հ և թթվածնի պակա՞ս. ի՞նչ է կատարվել Կրասնոյարսկ մեկնող չվերթում Խոշոր հրդեհ՝ ՀայաստանումԱհազանգ Արարատից․ քարաթափում է տեղի ունեցելՌԴ ՊՆ-ից տեղեկացնում ենՎիճաբանություն և ծեծկռտnւք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են«Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումը Ինձ մոտ ձևավորված կարծիք կա, որ վերջնակետն Ալեքսանդրապոլի պայմանագիրն է. Նաիրի ՍարգսյանՓաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզ ՌԴ ԱԳՆ-ն՝ Ռումինիայում ՆԱՏՕ-ի բազա կառուցելու մասինԵրևանում ու Գողթանիկում մեծաքանակ զենք, զինամթերք են հայտնաբերվել․ ի՞նչ է հայտնի Երբ և որտեղ տեղի կունենա Արթուր Աբրահամի հոր հոգեհանգիստըԳազամատակարարման վթարային դադարեցում Գյումրի քաղաքում Ի՞նչ իրավիճակ է Հայաստանի և Լարսի ճանապարհներին Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել 3 բժշկիՂարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. ԷրդողանԽոշոր հրդեհ՝ ՀայաստանումՀայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Ահազանգեր չկան, բայց ՆԳՆ-ից հորդորում են լինել զգոն Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա ՍողոմոնյանՔՊ-ականները թող գան և մեզ մոտ ասեն, որ ադրբեջանական գյուղ է․ պատգամավորը զրուցել է ոսկեպարցիների հետ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . ՏոնոյանԻնչո՞ւ Պուտինը չի գնացել ողբերգության վայր Չտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայանԱնցած 1 օրում հանրապետությունում արձանագրվել է 16 ՃՏՊ. 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորվել Հետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում Տաք հոսանքներ են գալիս. Ապրիլի 1-ին Երևանում և որոշ շրջաններում ցերեկային ժամերին ջերմաստիճանը կհասնի +20 +22-ի «Կրոկուս»-ում ահաբեկչության ողջ գիշերը Վլադիմիր Պուտինը չի քնել, աշխատել է. Պեսկով Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան 21-ամյա ուսանողը մահացել է թռչնագրիպիցԵվրանեսթ ԽՎ-ն ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանցԵրբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում․ հայրը կասկածվում է դստերը ծեծելու և սեռական հարաբերության փորձի համար Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ
Ամենադիտված