Նախ դու պատասխանի Ալիևին ու պաշտպանի քո պետական շահը, հետո պահանջի դաշնակիցներից. Էդուարդ Շարմազանով
BlogԷդուարդ Շարմազանովը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Նիկոլը 4 տարում Ալիևին մի անգամ չպատասխանեց, պատերազմից հետո չասեց՝ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, բայց առաջարկում է ՀԱՊԿ-ն քննարկի ադրբեջանցիների հայտարարությունների հարցը։
Նախ դու պատասխանի Ալիևին ու պաշտպանի քո պետական շահը, հետո պահանջի դաշնակիցներից։
Հայտնի ճշմարտություն կա՝թույլերի հետ չեն դաշնակցում:
Նրանց խղճում են, իսկ ավելի հաճախ՝ նրանց տրորում են ու չեն էլ նկատում։
Հետեւաբար, այս ռեժիմը քանի կա, Հայաստանի հետ դժվար որևէ ուժային կենտրոն հաշվի նստի։