«Ժողովուրդ». ԱՄՆ դեսպանատան կոշտ արձագանքը ուղղված Հայաստանի իշխանությանը
Ուշադրության կենտրոնում«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի իշխանություններին մենք հորդորում ենք հարգել մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները՝ մասնավորապես թույլ տալով բոլոր քաղաքացիներին խաղաղ կերպով արտահայտել իրենց դիրքորոշումները եւ լրագրողներին՝ իրականացնել իրենց աշխատանքն առանց միջամտության»,- «Ժողովուրդ» օրաթերթի գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնեցին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից:
«Ժողովուրդ» օրաթերթը գրավոր հարցում էր ուղարկել դեսպանատուն՝ ուղղելով հետեւյալ հարցերը. 1. Հետեւե՞լ եք հունիսի 3-ին՝ «Դիմադրություն» շարժման ակցիայի ժամանակ տեղի ունեցած բռնության դեպքերին, երբ բախումներ տեղի ունեցան ոստիկանների եւ ցուցարարների միջեւ: Ի՞նչ տեսակետ ունեք: 2. Արդյոք ժողովրդավարական չափանիշների մե՞ջ է մտնում առանց զգուշացնելու, առանց հրապարակային նախազգուշացման հատուկ միջոց կիրառելը: 3. Ինչպե՞ս եք տեսնում Հայաստանում սկսված ներքաղաքական լարվածության ելքը, որի պահանջը Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է: 4. Ինչպե՞ս եք գնահատում լրագրողների նկատմամբ բռնության դեպքերը, որոնց առնչությամբ համացանցում տարաբնույթ տեսանյութեր կան:
Ավելին՝ այստեղ