Իսրայելը թույլատրել է ձմռանից առաջ լրացուցիչ մարդասիրական օգնություն հասցնել Գազա Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ, փաստացի, Արսեն Գևորգյանի մահվшնից հետո. փաստաբանական թիմ Նեթանյահուն «արտակարգ բարդ և լարված» զրույց է ունեցել Թրամփի հետ. Ynet Քուշները կառուցողական է անվանել Աբու Դաբիում եռակողմ բանակցությունների առաջին օրը «Ռեալ»-ի առանցքային ֆուտբոլիստը կրկին կարող է դուրս մնալ Ֆրանսիայի հավաքականի կազմից Կորեայի Հանրապետությունում ավտոբուսը բшխվել է 32 ավտոմեքենայի. կան տnւժածներ Լույս չի լինելու Ճապոնիան պլանավորում է կրճատել զորքերի պաշտոնական քանակը Իսպանիայում տեղի կունենա 24-ժամյա համընդհանուր գործադուլ Պենտագոնը ցանկանում է 2027 թվականին ավելացնել ՆԱՏՕ-ի ֆինանսավորումը

«Ես Աբովյանը կվերադարձնեմ աբովյանցիներին». Արթուր Հարությունյան

Հարցազրույց Աբովյանի քաղաքապետի թեկնածու, «Կինգ Դելյուքս» տրանսպորտային ընկերության հիմնադիր Արթուր Հարությունյանի հետ:

-Պարո՛ն Հարությունյան, Դուք արդեն երկար տարիներ է, ինչ զբաղվում եք գործարարությամբ, ստեղծում աշխատատեղեր: Այսօր հանդես եք գալիս որպես Աբովյան քաղաքի քաղաքապետի թեկնածու: Կխնդրեմ, մի փոքր ներկայացնեք Ձեր անցած ճանապարհը, ձեռքբերումները, որոնցով այսօր հպարտանում եք, և ի՞նչը ստիպեց դնել Ձեր թեկնածությունը Աբովյանի քաղաքապետի ընտրություններին:

-Ծնվել եմ 1975թ.հունիսի 1-ին, Կոտայքի մարզի Գետամեջ գյուղում: Ավարտել եմ տեղի միջնակարգ դպրոցը, որից հետո` 1991թ., ընդունվել եմ Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ:1996թ. ավարտել եմ այն և զորակոչվել բանակ: Բանակից վերադառնալուց հետո աշխատել եմ տարբեր ոլորտներում, այնուհետև` 2000թ., մեկնել եմ Ռուսաստան, երկու տարի այնտեղ աշխատել և վերջնականապես վերադարձել հայրենիք` ապրելու և արարելու հայրենի հողում:

ՌԴ-ում աշխատած գումարներով և հարազատներիս աջակցությամբ` 2005թ.սկսել եմ զբաղվել գործարարությամբ, սկզբում` հացի արտադրությամբ, այնուհետև հիմնադրել եմ «Կինգ Դելյուքս» տրանսպորտային ընկերությունը, որը փոքրիկ ընկերությունից այսօր վերաճել է մեծ և լայնամասշտաբ գործունեություն ծավալող ընկերության:
Այսօր հպարտ եմ այն ամենի համար, ինչ ձեռք եմ բերել, քանի որ ինձ ոչինչ հեշտությամբ չի տրվել, այդ ամենն աշխատասիրության, նվիրվածության արդյունք են:

Ինչ վերաբերվում է Աբովյանի քաղաքապետի ընտրություններին իմ մասնակցությանը, քանի որ ես ապրում և աշխատում եմ Աբովյան քաղաքում, երեխաներս այստեղ են մեծանում, իմ ընկերության աշխատակիցները հիմնականում աբովյանցիներ են, ում հետ ամեն օր շփման մեջ եմ, Աբովյանը մեր` բոլորիս, քաղաքն է, որի զարգացման պատասխանատուն մեզանից յուրաքանչյուրն է: Ես այսօր ցավ եմ ապրում, որ իմ քաղաքը գնալով նմանվում է գյուղաքաղաքի, կորցնում քաղաքին վայել իր տեսքն ու բովանդակությունը, աբովյանցին թեև հպարտ է իր տեսակով, սակայն մտահոգ է ու խնդիրներով հարուստ: Այս ամենը տեսնելով` ես մեծ ցանկություն ունեմ փոխելու Աբովյանի և աբովյանցու ներկայիս իրականությունը, վերադարձնել աբովյանցուն իր երբեմնի քաղաքի հմայքն ու գեղեցկությունը, տեսնել անհոգ և ժպտացող դեմքեր: Իհարկե՛, հասկանում եմ, որ դա հեշտ չէ, այլ տարիների դժվարին աշխատանք, բայց ես պատրաստակամ եմ այդ տարիները նվիրելԱբովյանի և աբովյանցու բարեկեցության ապահովմանը: Ես բարի նախանձով եմ նայում Երևան քաղաքի համաչափ զարգացմանը` ծայրամասերից մինչև կենտրոնական հատվածը: Մեր քաղաքը շատ մոտ է Երևանին և ունի բոլոր հնարավորությունները՝ զարգանալու և բարեկարգ լինելու:

-Ունե՞ք կարգախոս, եթե այո, ապա կմեկնաբանե՞ք այն:

-Այո°, իհարկե,ունեմ.«Աբովյանը՝ աբովյանցիներին»: Ես ուզում եմ, որ աբովյանցին իրեն տեր զգա իր բնակավայրում, չլինեն ուժեղ և թույլ, միմյանց ճնշող խմբավորումներ, մեր քաղաքում գերակայի դրական տրամադրությունը, տիրապետող լինեն ազնիվ փոխհարաբերությունները:

-Ի՞նչ խնդիրներ կան այսօր Աբովյանում, որոնք, ըստ Ձեզ, հրատապ լուծման կարիք ունեն: Կխոսե՞ք Ձեր ծրագրային դրույթների մասին:

-Իմ ծրագրի բոլոր դրույթները վերաբերում են առաջնային խնդիրներին: Մեր քաղաքում խնդիրներ կան բոլոր ոլորտներում, անելիքները շատ են:
Աբովյան քաղաքը վատ վիճակում է՝ սկսած բնակելի շենքերի, տանիքների, շքամուտքերի անբարեկարգ լինելուց մինչև զբոսայգիների, խաղահրապարակների, կանաչ գոտիների բացակայություն: Քանի որ ես ապրում եմ այստեղ, քաջատեղյակ եմ աբովյանցու խնդիրներին և ուզում եմ օր առաջ լուծում տալ դրանց: Դա նախընտրական խոստում չէ, այլ նպատակ, որը ես պետք է իրականացնեմ: Իմ ընտրվելու պարագայում մեր քաղաքը կընթանա համաչափ զարգացման ուղիով և կարճ ժամանակ հետո աբովյանցին կվայելի իր երբեմնի բարեկարգ քաղաքը:

-Ակնհայտորեն ի՞նչը կփոխվի Աբովյան քաղաքում Ձեր ընտրվելուց հետո:

-Կփոխվի Աբովյանում տիրողբարոյահոգեբանական մթնոլորտը, տրամադրությունը, կբարձրանա հասարակ մարդու արժեքը, կվերանա արտոյալ դաս հասկացությունը: Աբովյանցին իրեն հանգիստ և ապահով կզգա իր քաղաքում, իրեն տեր կզգա, կտիրի օրենքի գերակայությունը, որի առջև բոլորը հավասար կլինեն:

Կարևոր մի հանգամանք ևս` քաղաքապետարանը կփոխի իր դեմքը, քաղաքացին կստանա իրեն հուզող բոլոր հարցերի պատասխանները քաղաքապետարանից և նրա ենթակառույցներից: Աբովյանցու համար թափանցիկ կլինեն քաղաքապետարանի աշխատանքը, ծախսերը, ծրագրերը, մենք միասին պետք է լճացումից փրկենք մեր քաղաքը: Աբովյանցին պետք է հպարտ զգա, որ ինքը աբովյանցի է: Մարդկանց մեջ այսօր ընկճվածություն կա, ինչը ցավալի է, պետք է ամեն ինչ անեմ, որ մարդկանց մեջ հավատը վերականգնվի: Կարծում եմ` զարգանում է այն քաղաքը, որի քաղաքացին ճնշված չէ, որտեղ մտավոր ռեսուրսը բարձր է գնահատվում և հնարավորություն է տրվում դրսևորվելու: Ես ամեն ինչ անելու եմ, որ Աբովյանի քաղաքացին աշխատանք և զբաղվածություն ունենա և կարողանա իրեն լիարժեք մարդ զգալ:
Ես նաև արդարամիտ մարդ եմ և չեմ առաջնորդվելուՙ ընկեր, բարեկամ և դրանից բխող անօրինությունների սկզբունքով:

-Ինչպիսի՞ն պետք է լինի քաղաքապետի կերպարը, ի՞նչ հատկանիշներ պետք է նա ունենա:

-Քաղաքապետը պետք է լինի պահանջկոտ, հետևողական, ազնիվ և արդար ցանկացած պարագայում և իմանա իր խոսքի արժեքը, տեր լինի իր խոստմանը:
Ես պատրաստ եմ կրել ինձ վրա կուտակված հոգսերի այդ մեծ բեռը, լսել և հասկանալ յուրաքանչյուր աբովյանցու, օգնել նրան հնարավոր և անհնարին միջոցներով:

-Դուք ասացիք, որ Ձեր աշխատակիցները հիմնականում աբովյանցիներ են, քանի՞ աշխատատեղ եք ստեղծել:

-Պետք է նշեմ, որ մենք սկսել ենք աշխատել տաքսի ծառաթյան չորս մեքենաներով, և բնականաբար, աշխատատեղերն էլ շատ քիչ էին, իսկ այժմ ունենք մոտ 3 հարյուր աշխատատեղ Աբովյան քաղաքում: Ինձ պատկանող ընկերությունները իրականացնում են լայնածավալ տրանսպորտային գործունեություն Հայաստանի Հանրապետությունում և հանրապետությունից դուրս:

-Տրանսպորտի ոլորտում գործունեություն ծավալելը բավականին բարդ է և իր մեջ ռիսկեր է պարունակում: Ի՞նչ սկզբունքներով եք աշխատում, որոնք թույլ են տալիս ապահովել անվտանգ և անխափան աշխատանք:

-Ընկերությունը ուսումնասիրել է զարգացած երկրների փորձը, որը ներդրել ենք մեր աշխատանքում:

-Ո՞րն է Ձեր կյանքի ամենամեծ ձեռքբերումը:

-Ինձ համար ամենամեծ ձեռքբերումը ընտանիքս է` կինս, երեխաներս, ծնողներս: Նրանք են ինձ ուժ տալիս պայքարելու: Ունեմ մեկ դուստր և մեկ որդի, ովքեր իմ կյանքի իմաստն են:

-Կարողանո՞ւմ եք ժամանակ հատկացնել ընտանիքին:

-Այո°, ես կարծում եմ` եթե ուզում ես ժամանակ հատկացնել ընտանիքիդ, ապա անպայման կգտնես այդ ժամանակը: Ինձ համար շատ կարևոր է ընտանիքիս հետ ամենօրյա շփումը, նրանց խնդիրներին և ձեռքբերումներին քաջատեղյակ լինելն ու աջակցելը յուրաքանչյուր հարցում:

-Ո՞ր խրատն է, որ պարտադիր տալիս եք Ձեր երեխաներին և շատ կուզենայիք, որ նրանք մշտապես առաջնորդվեն դրանով:

-Իմ զավակներին ես սովորեցնում եմ հարգել մարդկանց, մարդասեր լինել, լավ սովորել, հայրենասեր, արդար և պատասխանատու լինել, ինչը, փառք Աստծո, ստացվում է:

-Ինքնաքննադա՞տ եք:

-Այո՛, ես կարծում եմ` առողջ հոգեկան ներաշխարհ ունեցող մարդը պետք է կարողանա ինքնաքննադատ, ինքնավերլուծող լինել, լսել մյուսների կարծիքն ու ընդունել սեփական սխալները: Պետք է խոստովանեմ, որ նախկինում ես այսպիսին չեմ եղել:

-Հաճա՞խ եք այցելում եկեղեցի:

-Այո, ես հավատում եմ Աստծուն, հաճախ եմ այցելում եկեղեցի և կարծում եմ, որ մեզ փրկում է մեր հավատքը:Եթե մարդը հավատում է իր նպատակին, չի կարող հավատացյալ չլինել: Հավատքն ինձ ուժ ու էներգիա է հաղորդում, որ ձգտեմ ավելիին:

-Դուք նաև բարեգործությամբ եք զբաղվում, ինչի մասին չեք սիրում խոսել:

-Այո°, սակայն բարեգործությունն իմ ընկալմամբ այլ հասկացություն է: Իմ կարծիքով` բարեգործություն է ծերանոցներին և մանկատներին օգնելը, ովքեր իսկապես անօգնական վիճակում են, բայց բարեգործություն չէ առողջ մարդուն գումար կամ այլ բան նվիրելը: Կարծում եմ` այդպես մարդն ավելի մեծ լճացում է ապրում և դադարում է մտածել աշխատելու և ստեղծագործելու մասին: Կարծում եմ` մեծ ֆինանսական հնարավորություններ ունեցող անհատները գումարներ բաժանելու փոխարեն պետք է գործարաններ հիմնեն, որտեղ այդ մարդիկ կարող են աշխատել և ինքնուրույն գումար վաստակել ողջ տարին և պահել իրենց ընտանիքը` զերծ մնալով ստրուկի հոգեբանություն ձեռք բերելուց և որպես թագավոր` որևէ անհատի պաշտելուց: Դա առողջ չէ:

Ես բարեգործություն կատարելիս առաջնորդվում եմ վերը նշված սկզբունքով, ձգտում եմ հնարավորության դեպքում օգնել մանկատներին և ծերանոցներին, իսկ ֆիզիկապես առողջ մարդկանց համար` ստեղծել աշխատեղեր:

-Ինչպիսի՞ն եք տեսնում Աբովյան քաղաքը տարիներ անց:

-Իմ ընտրվելու դեպքում շատ բան կփոխվի Աբովյանում, ես հնարավորություն կունենամ աբովյանցիների երազանքների Աբովյանն իրականություն դարձնել:

Հարցազրույցը` Սուսաննա Թամազյանի

«Դե ֆակտո» ամսագիր

Իսրայելը թույլատրել է ձմռանից առաջ լրացուցիչ մարդասիրական օգնություն հասցնել ԳազաԱրդարության համար պայքարող ամեն հայ մարդու մահվան պատճառ դարձած ցանկացածը պետք է ենթարկվի օրենքով սահմանված խիստ պատասխանատվությանՄայր բուհի ռեկտորի հերթական ամոթալի սուտը. Մենուա ՍողոմոնյանԲժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ, փաստացի, Արսեն Գևորգյանի մահվшնից հետո. փաստաբանական թիմ«ԱՍՏԾՈՒՆ տված Հրամանատարի խոստումը». Խաչիկ ԱսրյանՆեթանյահուն «արտակարգ բարդ և լարված» զրույց է ունեցել Թրամփի հետ. YnetՀայաստանի իշխանությունը քաղաքական ընդդիմադիրների նկատմամբ կալանքը դարձրել է պատժիչ գործիք, իսկ մահերը կալանավայրերում արդեն վտանգավոր միտում են արձանագրում. ԿոստանյանՔուշները կառուցողական է անվանել Աբու Դաբիում եռակողմ բանակցությունների առաջին օրը«Ռեալ»-ի առանցքային ֆուտբոլիստը կրկին կարող է դուրս մնալ Ֆրանսիայի հավաքականի կազմիցԵրբ քաղաքական կամ ընդդիմադիր գործիչ է մահանում պատիժը կրելու ընթացքում, իրավական, քաղաքական և հասարակական արձագանքը պետք է լինի խիստ կազմակերպված. ԿամենդատյանԿորեայի Հանրապետությունում ավտոբուսը բшխվել է 32 ավտոմեքենայի. կան տnւժածներԱրսեն Գևորգյանի մահը ՔՊ-ական չարդարադատության հետևանքն է. Մամիկոն ԱսլանյանԱնկախության հռչակագրից հրաժարվելը դուռ է բացում ՀՀ վերջնական... Ավետիք ՉալաբյանԱյսօր` ժամը 11:00-ին, «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն ակցիա կիրականացնի Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմացԼույս չի լինելուՃապոնիան պլանավորում է կրճատել զորքերի պաշտոնական քանակըԻսպանիայում տեղի կունենա 24-ժամյա համընդհանուր գործադուլՊենտագոնը ցանկանում է 2027 թվականին ավելացնել ՆԱՏՕ-ի ֆինանսավորումըԹրամփը դեմոկրատներին մեղադրել է Միացյալ Նահանգները վիրավորելու մեջՄոսկվայում մեկնարկում է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը․ օրակարգում նաև Հայաստանի հարցն էՊորտուգալիան պատրաստվում է «Չարլզ» փոթորիկին. հայտարարվել է եղանակային վտանգի ամենաբարձր մակարդակԱրտակարգ դեպք՝ Երևանում․ հրդեհ է բռնկվել «Yerevan Place Hotel»-ումՁյան պատճառով 22 ճանապարհ է փակվել ԹուրքիայումԽոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի նոյեմբերի 11-ին, 13-ին, 17-ին, 18-ին, 19-ին և 20-ինՀեգսեթը մամուլի ասուլիս է անցկացրել՝ անդրադառնալով իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությանըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին «Audi»-ն բшխվել է երկաթե արգելապատնեշներինԻրանը հերքել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների մասին տեղեկություններըՄոսկվա-Երևան տոմսերը ռեկորդային ցածր գնով․ ի՞նչ արժեն այս պահինԳլխակեր բարքերով երկրի համար ով պետք է պատասխան տա․ Էդմոն Մարուքյան9 ամսում Վրաստանից արտաքսվել է 3170 օտարերկրացիIDBank-ը` ՀԲՄ մարզային համաժողովում. ճամփորդական լուծումներից մինչև բիզնես հնարավորություններԳևորգ Ղազարյանը՝ ՀՖՖ նախագահի թեկնածուՓարաքարում տան տանիքում բռնկված հրդեհը մեկուսացվել է. պայթյունի վերաբերյալ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանըԱՄՆ-ի ափերի մոտ ռուսական վառելիքով բեռնված երրորդ լցանավը փոխել է ուղղությունըԱրտառոց դեպք՝ Էջմիածնում, Երևանի քոլեջի ուսանողուհին հարվածել է Էջմիածնի 2-րդ դպրոցի աշակերտուհունԱյսօր մահացել է ապօրինի կալանավորված Արսեն Գևորգյանը․ Խորին ցավակցություն եմ հայտնում Արսենի ընտանիքին․ Դավիթ ՂազինյանՄիայն թույլ իշխանությունն է կալանքը դարձնում պատժելու միջոց. Հայկ ՖարմանյանԹրամփը մտադիր է Ռուսաստանի և Չինաստանի հետ քննարկել միջուկային զենքը․ ՌուբիոՀայաստանում պետք է վերականգնվեն մարդու իրավունքները և վերահաստատվի ժողովրդավարությունը․ Տիգրան Աբրահամյան«Գանձակ Կաթ» ապրանքանիշի Լոռի պանիրը կրկին կարտադրվիԸնդդիմադիր գործիչներին չեզոքացնելու համար իշխանությունները հնարում են շինծու մեղադրանքներ. Ավետիք ՉալաբյանՄեր ժողովրդի մեծագույն խնդիրներից է հիփոթեքային վարկի տոկոսների բարձր լինելը. Հրայր ԿամենդատյանԵլիսեյան պալատում ընթանում է Փաշինյան-Մակրոն հանդիպումըԿրթական համակագի առաջնային գործառույթն է ձևավորել ազգային արժեքներ կրող քաղաքացիներ. Ատոմ ՄխիթարյանՓաշինյանի կառավարումը միայն զոհեր է տալիս. Հարություն ՄնացականյանԱրսենը համայնքը սիրող, վառ ու խոստումնալից գործիչ էր. նա սիրված էր իր համայնքում և մեծ ծրագրեր ուներ. Գոհար ՂումաշյանԱՄՆ-ի, Ուկրաինայի և Եվրոպայի ներկայացուցիչները հանդիպմանն ընդգծել են Կիևի անվտանգության երաշխիքների կարևորությունըՔաղբանտարկյալ Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատուն ՔՊ-ն է. Հասմիկ ԵնգոյանՌոբերտ Փիլիպոսյանը բրոնզե մեդալ է նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունումTeam-ի արդեն 500-րդ աշխատակիցն է արժանացել արտերկրյա ճամփորդության. գլխավոր մրցանակակիրն ավտոմեքենա է ստացել
Ամենադիտված