Ադրբեջանը չի բացառում, որ ահռելի փոխհատուցում կպահանջի Կապանում փորձարկվելու են էլեկտրական շչակներ Իրանը մահապատժի է ենթարկել ապօրինի համարվող ընդդիմադիր խմբի երկու անդամների Պատանիների ընտրանին առաջին մեդալն է նվաճել Եվրոպայի առաջնությունում Ազատի ջրամբարից դուրս է բերվել ջրահեղձ եղած 16–ամյա տղայի դին Մակրոնն ու Էրդողանը քննարկել են տարածաշրջանային հարցեր Աստղագուշակները նշել են չորս նշաններ, որոնց փողը երբեք չի սպառվում Չեզոքության ժամանակն ավարտվեց. Ավստրիան մտադիր է միանալ ՆԱՏՕ-ին Իրազեկում՝ Վարդավառին հաջորդող մեռելոցի օրվա աշխատանքային լինել-չլինելու մասին «Բժիշկները հոկտեմբերից պետք է ապացուցեն, որ որակյալ բժիշկ են». Անուշ Պողոսյան


Ո՞րն է բենզինի ու դիզվառելիքի թանկացման պատճառը կամ ի՞նչ է կատարվում այս շուկայում

Ուշադրության կենտրոնում

Հայաստանում մի քանի ամիս է՝ բենզինն ու դիզվառելիքը հասել են գրեթե աստղաբաշխական գների։ Հատկապես դիզելը պատմության մեջ երևի թե առաջին անգամ վաճառվում է բենզինից շուրջ 150 դրամ թանկ գնով՝ 650-670 դրամ, ինչն աննախադեպ է։ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մեզ հետ զրույցում չէր թաքցրել, որ իրենց համար հատկապես դիզելի հարցում կան չպարզված հանգամանքներ, թե ինչու է այն այսքան թանկ վաճառվում այսօր։ Բենզինի մասով ուսումնասիրել են ու, կարծես թե, հասկացել, որ նորմալ է թանակացումը։ Իսկ Մրցակցության պաշտպանության հանձնաժողով կոչված կառույցը, ինչպես միշտ, ուսումնասիրում է շուկան, որ վերջում մի հերթապահ հաղորդագրություն տարածի ու այդքանով համարի իր առաքելությունն ավարտված։

Իրականում, բավականին բարդ իրավաճակ է այսօր ստեղծվել բենզինի ու դիզվառելիքի շուկայում։ Մեզ ասացին, որ հիմնական ներկրողները՝ CPS, Flash, Max Oil, այսօր գրեթե շահույթ չեն ստանում բենզինի ու դիզվառելիքի վաճառքից, որովհետև սկսել են շատ թանկ գնով ներկրել։ Հիմնական մատակարարը ռուսական «Ռոսնեֆթ» ընկերությունն է, որը անհասկանալի պատճառներով բարձրացրել է ինչպես բենզինի, այնպես էլ դիզվառելիքի գինը, դրան էլ գումարվում են հարկերը, տուրքերն ու թանկացած լոգիստիկան, ու արդյունքում ստացվում է չափազանց բարձր գին՝ շատ փոքր մարժայով։

Մինչդեռ նույն Ռուսաստանի Դաշնության տարածքում թե՛ բենզինը, թե՛ դիզվառելիքը վաճառվում են կրկնակի էժան գնով, բայց Հայաստանին ծախում են զգալիորեն թանկ գնով։ Ի դեպ, թանկացել է նաև Իրանից ներկրվող վառելիքը՝ դարձյալ անհասկանալի պատճառաբանությամբ, դրա համար էլ շուկայում մրցակցություն գրեթե չկա։ Իսկ այն լցակայանները, որոնք այսօր 10-20 դրամ էժան են կարողանում վաճառել բենզին կամ դիզել, դրանք հիմնականում ամիսներ առաջ ցածր գներով մեծ քանակությամբ ձեռք բերելու հաշվին են անում։ Երբ իրենց պահեստավորած ապրանքը սպառվի, և սկսեն նորից ներկրել, նրանք էլ կվաճառեն արդեն բարձրացած արժեքով։

Այդ իսկ պատճառով այսօր շատերը դիզելային տրանսպորտային միջոցներից անցում են կատարում հեղում կամ սեղմված գազով մեքենաներին, քանի որ դիզելով մեքենա վարելն այսօր շատ թանկ հաճույք է։ Բայց բոլորը չէ, որ կարող են դիզելային շարժիչով մեքենաները փոխարինել վառելիքի այլ տեսակներով աշխատող մեքենաներով։ Մեծ բեռնատարները. շինարարական և գյուղատնտեսական տեխնիկան մեծամասամբ դիզվառելիքով է աշխատում, ուստի գյուղացիական տնտեսությունները, շինարարական ու բեռնափոխադրող կազմակերպոթյուններն այսօր կանգնած են լուրջ մարտահրավերի առջև թանկ վառելիքի պատճառով։

Ի դեպ, մեզ պատմեցին, որ լավ չեն նաև իշխանական օլիգարխ-պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին պատկանող «Ran Oil» ընկերության գործերը։ Սուքիասյանը ևս, հավանաբար նաև իր իշխանական կապերի շնորհիվ, կարողացավ շուկայականից մի քիչ էժան գներով բենզին ու դիզվառելիք ներկրել, ասում էին՝ նաև մաքսային մարմինների հետ «համաձայնության» գալու արդյունքում էր մյուս ներկրողների համեմատ իր վրա նույն ապրանքը ավելի էժան նստում, բայց այսօր նրան պատկանող լցակայանները ևս չեն կարողանում նորմալ սպառում ապահովել։ Ընդ որում ասացին, որ «Ran Oil»-ը ևս ռուսական «Ռոսնեֆթից» է վառելիք ներկրում։ Ու թեև կարողանում է մյուսների համեմատ 10-20 դրամով էժան վառելիք վաճառել, բայց վարորդները, միևնույն է, խուսափում են «Ran Oil»-ից բենզին կամ դիզել լցնել։ Պատճառները տարբեր են՝ լցակայաններն անշուք են ու ոչ գրավիչ, վստահություն չկա այս ընկերության նկատմամբ, որակական առումով ևս եթե չի էլ զիջում, ապա առավելություն էլ չունի մյուս՝ ավելի հայտնի լցակայանների նկատմամբ, նաև քաղաքական դրդապատճառներով են շատերը խուսափում իշխանական օլիգարխի լցակայաններից օգտվել։ Թեև, կան որոշ լցակայաններ, օրինակ՝ մարզերում, որոնք նոր են բացված, ունեն գրավիչ տեսք, որևէ կերպ չեն ասոցացվում «Ran Oil»-ի հետ, բայց պատկանում են «Ran Oil»-ին ու վաճառում են այս ընկերության ներկրած վառելիքը և ունեն մեծ սպառում, քանի որ հաճախորդների մեծ մասը չգիտի՝ ում լցակայանն է կամ որ ընկերության կողմից է կառավարվում։
 

Դոմուսը նշում է Ariston-ի 95-ամյակը՝ նվերներ մատուցելով իր հաճախորդներինՆիկոլի իրականացրածը բացառապես քաղաքական հետապնդումներ են. Ավետիք Քերոբյան ԶՊՄԿ․ Արծվանիկի պոչամբարում սեյսմիկ ռիսկ չկա Վարդևանյան․ «Ապօրինի կալանքը պետք է վերացվի, իսկ իշխանությունը թաքնվում է երկակի ստանդարտների հետևում»Սամվել Կարապետյանի դեմ կատարվողը դասական քաղաքական հետապնդում է Հայտնի է Յուրա Մելքումյանի հոգեհանգստի տեղն ու ժամըՖրանսիայի Ազգային ժողովում ներկայացվել է նոր բանաձև՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել Բաքվում ներկայումս կալանավորված Արցախի ղեկավարներին եւ մյուս գերիներին. ՀայաՔվեՊՆ-ն հայտարարություն է տարածել«ՀայաՔվեն» Արմավիրում ակտիվորեն գործելու է. Վահագն Ղազարյան Մահացել է դոցենտ Էվելինա ՂանթարչյանըԱրևային էներգետիկան բերում է հանածո վառելիքի դարաշրջանի ավարտը Գվարդիոլան խոսել է Լամին Յամալի և Լիոնել Մեսսիի համեմատությունների մասինՎլադիմիր Հակոբյանը դարձել է շախմատի ԱՄՆ վետերանների փոխչեմպիոնԱռվակը շատ բարակ է, խեղդվել հնարավոր չէր․ նոր մանրամասներ՝ 22-ամյա երիտասարդի մահվան դեպքիցԲազմաթիվ հասցեներում ջուր չի լինիՎերջին շրջանում ՀՀ տարածքի գազալցակայաններում սրընթաց աճում է հեղուկ գազի արժեքը՝ հասնելով 180-200 դրամի. Գառնիկ ԴանիելյանԷջմիածնի նախկին քաղաքապետը սպառնում է բացահայտումներ անել, եթե իրեն պատժեն Սամվել Կարապետյանի ուժը իշխանության թիվ մեկ մրցակիցն է լինելու «Շրեք»-ի հայտնի ավանակի մասին մուլտֆիլմ կնկարահանվիԼուվրի հավաքածուից Հայաստան կբերվեն նշանակալի ցուցանմուշներԱդրբեջանը չի բացառում, որ ահռելի փոխհատուցում կպահանջի Դպրոցում եկեղեցու դեմ քարոզչություն անելն արգելված է օրենքով. Ատոմ Մխիթարյան«Աէրոֆլոտ»-ը մի շարք չվերթեր է չեղարկել և հետաձգել, այդ թվում՝ դեպի Երևան և հակառակ ուղղությամբԳազ չի լինելու հուլիսի 29-ին և 30-ինԱկբա բանկը կնպաստի Հայաստանի գյուղոլորտի թվայնացմանն ու զարգացմանը Սամվել Կարապետյանը ազդարարում է նոր քաղաքական ուժի ձևավորում. «Պատրաստվում ենք բացել մեր պատմության նոր էջը» Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ Գեղարքունիքի գյուղերից մեկում, 16-ամյա ՌԴ քաղաքացի է մաhացել․ Shamshyan Վթար Սևան-Երևան ճանապարհին, «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել 48-ամյա հետիոտնի․ ShamshyanՈ՛չ մի «Զանգեզուրի միջանցք» և ո՛չ մեկիդ․ կյանքի՛ գնով է պետք պաշտպանել Սյունիքը. Խաչիկ ԱսրյանԻնչ է կատարվել գիշերը․ ՌԴ ՊՆ հաղորդագրությունըՆերքաղաքական առողջ պայքարը կարևոր է պետության զարգացման համար, քանի որ գաղափարների բախումից ծնվում են լավագույն լուծումներ. Մհեր ԱվետիսյանԵրկիրը վերածել են քաղաքական կրկեսի. Հրայր Կամենդատյան«ՀայաՔվեի» անդամների ուխտագնացությունը Վայոց ձորում շարունակվում էԵրևանի հյուրանոցներից մեկում քաղաքացին արգելափակվել է վերելակի խցիկի տակՆիկոլ Փաշինյանը կրկին արձակուրդ է գնումՈղբերգական ավտովթար․ փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտն տեղում մահացել էՕդի ջերմաստիճանը մայրաքաղաքում կմոտենա +40-ի. եղանակի տեսությունՍամվել Կարապետյանի առաջնորդությամբ նոր քաղաքական բևեռի ստեղծումն իշխանականների հոգեխանգարմունքի պատճառԿապանում փորձարկվելու են էլեկտրական շչակներ Իրանը մահապատժի է ենթարկել ապօրինի համարվող ընդդիմադիր խմբի երկու անդամներիՊատանիների ընտրանին առաջին մեդալն է նվաճել Եվրոպայի առաջնությունումՄեր նախընտրելի տարբերակը քաղաքական և դիվանագիտական միջոցներն են. ՊեսկովԱզատի ջրամբարից դուրս է բերվել ջրահեղձ եղած 16–ամյա տղայի դին Մակրոնն ու Էրդողանը քննարկել են տարածաշրջանային հարցեր Աստղագուշակները նշել են չորս նշաններ, որոնց փողը երբեք չի սպառվում Ահաբեկչությունը Սիոնիստական ռեժիմի հատկանիշն է. Իրանի իսլամական խորհրդարանի նախագահըՉեզոքության ժամանակն ավարտվեց. Ավստրիան մտադիր է միանալ ՆԱՏՕ-ին Իրազեկում՝ Վարդավառին հաջորդող մեռելոցի օրվա աշխատանքային լինել-չլինելու մասին Գյումրիում նշում են Վարդավառը. տեսանյութ «Բժիշկները հոկտեմբերից պետք է ապացուցեն, որ որակյալ բժիշկ են». Անուշ Պողոսյան
Ամենադիտված