Այունիքից տեղեկացնում են
ՔաղաքականությունՍյունիքի մարզպետարանից տեղեկացնում են՝ մայիսի 17-ին մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ընդունել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչի տեղակալ Կոնստանտին Սոկուլսկիին, Եվրոպական ներդրումային բանկի Հայաստանի պետական հատվածի վարկավորման գործառնությունների պատասխանատու Ստեֆանի Գիար-Բրանին, ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության անդամների ու վերոնշյալ կառույցների այլ ներկայացուցիչների։
Միջազգային կազմակերպությունների պաշտոնյաները նշել են Սյունիքի հանդեպ աճող հետաքրքրության ու իրենց առաջիկա ծրագրերում մարզը որպես գերակայություն սահմանելու մասին: Ըստ այդմ՝ հանդիպման նպատակն էր տեղում փաստերի ու տեղեկատվության հավաքումը՝ ԵՆԲ շրջանակային վարկի նախապատրաստման համար՝ ի նպաստ Սյունիքի դիմակայության, Սյունիքի մարզպետարանի հետ հետագա համագործակցության առաջնահերթությունները քննարկելը:
ՄԱԿ-ի զարգացման ծրագրի պատասխանատուները ներկայացրել են կազմակերպության կողմից Սյունիքում վերջերս իրականացված ծրագրերը՝ որոնք ակտիվ են եղել հատկապես սահմանամերձ որոշ գյուղերում։ Իսկ Եվրոպական ներդրումային բանկը նոր է նախատեսում ծրագրերի մեկնարկը մարզում։ Քանի որ այժմ Սյունիքին վերաբերող տարբեր ծրագրային փաթեթներ են կազմում թե՛ այս 2 կառույցները, թե՛ ԵՄ-ն, որոնք քննարկվում են նաև ՀՀ կառավարության հետ, հյուրերը նաև մարզային իշխանությունից էին ցանկանում լսել, թե որոնք են այստեղ առկա խնդիրների առաջնահերթությունները, և տեղում ծրագրային առաջարկներ ստանալ։
Ռոբերտ Ղուկասյանը ողջունել ու կարևորել է պաշտոնյաների այցը Սյունիք և շնորհակալություն հայտնել կատարված ու նախատեսվող աշխատանքների համար, նաև համագործակցելու ու համատեղ աշխատելու պատրաստակամություն հայտնել։
Մարզպետը ներկայացրել է այն առաջնային խնդիրները, որոնց լուծումը Սյունիքի բնակիչների համար հրատապ են, բայց նաև նշել, որ մարզը զարգացման մեծ ներուժ ունի։
Ռ․Ղուկասյանը կարևորել է նաև ծրագրեր մշակելիս մարզի համայնքներին ու բնակավայրերին ըստ առանձնահատկությունների տարբերակված մոտեցումը:
Ավելին՝ այստեղ