Մինչեւ երեկո ջուր չի լինի․ հասցեներ են հայտնի Ե՞րբ կնշվի Վարդավառը Ամո´թ Վեհարանը գրոհած ոստիկաններին. քաղաքացի Աննորմալ կլիներ, որ եկեղեցին այս իրավիճակում ձայն չհաներ. Հովհաննես Իշխանյան Երևանում հերթական անգամ ավտովթար է տեղի ունեցել, վիրավոր կա Տարադրամի փոխարժեքները հուլիսի 4-ին Պուտինն այսօր հեռախոսազրույց կունենա Թրամփի հետ Ռուսաստանը բանակցում է թուրքական ատոմակայանի իր բաժնեմասի վաճառքի շուրջ Հայ ուսանող է սպանվել Վաշինգտոնում․ հայտնի է պատճառը Իրանում անիմաստ են համարում բանակցությունները Եվրոպայի հետ


Օպտիմալացում՝ առանց աշխատակազմերի հետ քննարկման. ևս երկու պոլիկլինիկաներ փակման վտանգի առաջ են

Ուշադրության կենտրոնում

Երևանի քաղաքապետարանը պատրաստվում է Թիվ 1 պոլիկլինիկան (Լեոյի փողոց) և Արաբկիրի մանկական պոլկլինիկան միացնել համապասխանաբար Թիվ 4 և Թիվ 11 պոլիկլինիկաներին: 

Թիվ 1 պոլիկլինիկայի տնօրենի ժպ Նունե Դավթյանի խոսքով՝ իրենց դեռ պաշտոնապես ոչ ոք ոչինչ չի ասել.

«Մենք ընդամենը ունենք օդի մեջ պտտվող խոսակցություններ, իսկ օֆիցյալ ոչ մի ինֆորմացիա, ծանուցում դեռ չունենք: Մեր կոլեկտիվն այս լուրին տեղեկացել է Իզաբելլա Աբգարյանի ֆեյսբուքյան գրառումից»,- 1or.am-ի հետ զրույցում ասաց Դավթյանը:

Դիտարկմանը, թե մենք տեղեկատվություն ունենք, որ քաղաքապետարանից եկել են, շենքը նկարել, ասել, որ շենքային պայմանները չեն բավարարում, և այդ հիմքով են պատրաստվում փակել պոլիկլինիկան, Դավթյանն արձագանքեց.

«Մեր շենքը չեն նկարել, ամեն դեպքում` մեր աշխատողներից ոչ մեկը նման բան ոչ նկատել է, ոչ էլ տեղյակ է: Առանց թույլտվության նկարել չէին կարող, իսկ մեզ ոչ ոք չի մոտեցել, նկարահանման համար թույլտվություն չի վերցրել: Դրսից նկարահանելու մասին ոչինչ չեմ կարող ասել, որովհետև տեղյակ չեմ:

Մեր պոլիկլինիկան վերանորոգվել է 2016 թվականին՝ բարերարների կողմից: Կարծում եմ՝ պայմանները ներում են հիվանդներ սպասարկելու, որակի մասին չեմ խոսում, որովհետև թե՛ մեր բուժսպասարկման, թե բժիշկների մասնագիտական որակները բավականին բարձր են մեզ մոտ: Պոլիկլինիկան ունի ավելի քան 40 տարվա աշխատանքային պրակտիկա, ներկայումս մենք ունենք 87 աշխատակից և շուրջ 13 հազար շահառու»:

Երևանի քաղաքապետարան առողջապահության վարչությունից մեզ տեղեկացրեցին, որ դեռ ոչ մի հստակ չէ, քաղաքապետի որոշում դեռ չկա, և որևէ մեկը չի կարող հստակ տեղեկատվություն տրամադրել:

Չնայած դեռ ոչ մի բան հստակ չէ, Երևանի ավագանու ՔՊ խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ երեկ կայացած ավագանու նիստում առողջապահության հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագիծը դրական եզրակացություն է ստացել՝ 6 կողմ, 1 դեմ ձայներով:

«Որպես միակ դեմ քվեարկած հարկ եմ համարում բացատրել անհամաձայնությանս պատճառը.
1) Երկու դեպքում էլ մինչև հարցը հանձնաժողով բերել քննարկում տեղի չի ունեցել տվյալ պոլիկլինիկաների աշխատակազմերի հետ: Ինձ համար անընդունելի է «որոշում իջեցնելու» ոճը՝ չփորձելով տեղեկացնել, լսել մարդկանց, որոնք այդ հաստատություններում աշխատում են:
2)Լեոյի պոլիկլինիկան հիմնադրվել է 1929 թվականին և քաղաքի պատմության մաս է: Չեմ ուզի վաղը այն վերանա ու տեղում չգիտեմ ինչ բուսնի: Թիվ 11 պոլիկլինիկան էլ ի սկզբանե որպես մանկական նախատեսված չի եղել, դժվար եմ պատկերացնում, թե այնտեղ ինչպես են նորմալ պայմաններ ստեղծելու:
3) Հատկապես տարեց բնակիչները, որ պոլիկլինիկաների ծառայությունների հիմնական օգտվողներն են, մեծ անհարմարություններ են կրելու՝ հասնելով Մոսկովյան: Մյուս կողմից էլ, երկու պոլիկլինիկաների միացմամբ հերթեր են առաջանալու: Բավական է հիշել պատվաստման հերթերը...
4)ԴԵՄ եմ առողջապահությանը բիզնեսի տեսանկյունից մոտեցմանը: Փող չկա՞ պահելու շենքերը, արդիականացնելու: Մետրոյի փող կա՞: Էլեկտրական ավտոբուսի կա՞: Ձեռքը բուժելու տեղը կտրելը հեշտ, բայց սխալ մոտեցում է»,- գրում է Աբգարյանը:

Մարիամ Նալբանդյան

Մինչեւ երեկո ջուր չի լինի․ հասցեներ են հայտնի Ե՞րբ կնշվի Վարդավառը Ամո´թ Վեհարանը գրոհած ոստիկաններին. քաղաքացի Աննորմալ կլիներ, որ եկեղեցին այս իրավիճակում ձայն չհաներ. Հովհաննես Իշխանյան Երևանում հերթական անգամ ավտովթար է տեղի ունեցել, վիրավոր կա Տարադրամի փոխարժեքները հուլիսի 4-ին Ասելիք ունես` հրավիրի՜, ասա՜, Սամվել Կարապետյանին ինչու՞ ես ձերբակալում. ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԽաղաղությունը վախի բացակայությունն է. Ապրելու ենք խաղաղ՝ առանց վախերի1990-ականները վերադարձել են. սեփականություն են զավթում. Հրայր ԿամենդատյանՀայաստանին խաղաղություն է պետք, և Հայաստանը խոսում է խաղաղությունից, իսկ Ադրբեջանին պատերազմ է պետք. Մհեր ԱվետիսյանՊուտինն այսօր հեռախոսազրույց կունենա Թրամփի հետ Ռուսաստանը բանակցում է թուրքական ատոմակայանի իր բաժնեմասի վաճառքի շուրջ Հայ ուսանող է սպանվել Վաշինգտոնում․ հայտնի է պատճառը Իրանում անիմաստ են համարում բանակցությունները Եվրոպայի հետ«Ամուսինը հղի կնոջն ու երեխային պատուհանից հանել է, մյուսներին չի հասցրել»․ ականատեսներ Հայտնի է դարձել վթարի պատճառը, որի հետևանքով կյանքից հեռացել է ֆուտբոլիստ Դիոգու ԺոտանՀրդեհները հասել են Անթալիա ԶՊՄԿ-ն այս շաբաթ պետբյուջե է վճարել 11 միլիարդ 156 միլիոն դրամ շահաբաժին. վարչապետ Նիկոլի իշխանության գլխավոր շահառուն Անկարան ու Բաքուն են. Մենուա Սողոմոնյան Մայր Աթոռի վրա գրոհը սահմռկեցուցիչ էր. Արմեն ՄանվելյանՍյունիքում իրանցի վարորդը կցորդիչով բեռնատարով կողաշրջվել է Փաշինյանի թուրքական այցի «արդյունքները». երեքով՝ ընդդեմ Ռուսաստանի «Քաղպայմանագրում» ներկլանային պայքարը սրվում է Հայաստանի գրողների միությունը հայտարարել է «Հանուն հայի հարատևման» գրական մրցանակաբաշխության մասինԹուրքիայում առաջարկում են Հայաստանի հետ սահմանի անցակետը կոչել Թալեաթ փաշայի անունով Վահե Մելիքսեթյան Հիմնադրամը Կմասնակցի Հայկական Բժշկական Համաշխարհային Կոնգրես 2025-ինՓաշինյանը շտապում է Սամվել Կարապետյանի դեմ իր գործողություններում ՔՊ-ն կեղծ հայտարարություններով փորձում է խաբել միջազգային հանրությանը Սաուդյան Արաբիայում մշակվել է սառեցնող ծածկույթ արևային մոդուլները գերտաքացումից պաշտպանելու համար Զինծառայողներին տրվող արձակուրդի օրերը կավելանան Տանտերը պատուհանից հանել է կնոջն ու 2–ամյա երեխային, մյուսներին չի հասցրել հանել. մանրամասներ պայթյուն–հրդեհիցԽոզնավարի ուղղությամբ կրակոցների կայուն ինտենսիվություն է գրանցվել. Ադրբեջանը շարունակում է լարվածություն պահպանելու մարտավարությունըԵրևան մեկնող ինքնաթիռը շտապ վերադարձել է Վնուկովո օդանավակայան Ում կպավ Աղազարյանի նետած շիշը Բանակցություններ Դուբայու՞մ. խաղաղությո՞ւն, թե՞ հերթական խաբկանք. Արտակ ԶաքարյանԱԺ–ում իրավիճակը լարվեց Հովիկ Աղազարյանը շիշը նետեց ՔՊ-ի ուղղությամբ. Արշակյանը նրան դուրս հրավիրեցԱրսեն Լևոնյանը եղբոր հարսանիքից բացառիկ կադրեր է հրապարակել. ում հետ է նա և ինչ տեսքով. մանրամասներ Փրփուրներից կախվելու արվեստը կամ ինչո՞ւ չեն լռում իլյուզիոնիստները․ Աննա ՄկրտչյանԺողովրդավարություն խոստացավ, բայց բռնապետություն բերեց․ Մենուա ՍողոմոնյանԱնվճար թվային քարտեր Ամիօ բանկից՝ 4 արժույթով Մահացածները 2 կին են և նորածին երեխա․ նոր մանրամասներ՝ Հաղթանակ թաղամասի հրդեհից Այս իշխանությունը պիտի հեռանա, և պիտի գան նոր ուժեր. քաղաքացիներ Փաշինյանի պես բռնապետն իշխանությունից զրկվելո՛ւ է. դա անխուսափելի է. Չալաբյան Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռը 2.5 ժամ տևած թռիչքից հետո վերադարձել է ՎնուկովոՀայաստանյան ալկոհոլային խմիչքների՝ հատկապես կոնյակի, գինու և օղու արտահանման ճանապարհին Վրաստանի հետ առնչվող խնդիրները կապված են մի քանի շերտ ունեցող խոչընդոտների հետ․ Կամենդատյան«Ահասարսուռ լուրը կայծակի արագությամբ տարածվեց». Վայքի հիմնական դպրոց Տեղումնաբեր ցիկլոնն ակտիվ կլինի նաև այսօր․ ինչ եղանակ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը Տնտեսական մակերեսային «կայունությունը»՝ անդունդի եզրին Վարչապետն անհա՞տ է, թե՞ կարգավիճակ ու ինստիտուտ. «Փաստ» «Պարտված իշխանությունից ակնկալիքներ չունեմ, նրանք նոր պարտություններ են բերելու, խնդիրն այլ է՝ ինչո՞ւ են այլ ինստիտուտներ պատրաստ նրան ծառայություն մատուցել». «Փաստ»
Կո՞ղմ եք ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրմանը
Ամենադիտված