«Ֆրանսիական ռիթմեր՝ նվիրված Ազնավուրի հիշատակին» ծրագիրը՝ Գյումրիում Դատարկ ապարների լցակույտում աշխատանքը շարունակվում է՝ հզոր տեխնիկայով և կայուն ռիթմով «Սա չի կարող շոկային չլինել»․ Պեսկովն անդրադարձել է նախկին նախարարի ինքնաuպանությանը և այլ հարցերի Պարո՛ն Փաշինյան, նստեք Ձեր աթոռին և չփորձեք գրոհել եկեղեցու վրա․ Ավետիք Չալաբյան Հայաստանում ժողովրդավարության քողի տակ բռնապետություն է հաստատվում․ Ավետիք Չալաբյան «ՀայաՔվեի» Գյումրիի տարածքային կառույցի գրասենյակում` պարբերական քննարկումներից ու հավաքներից մեկը Ողբերգական վթար, բախվել են «Opel» ու «ՎԱԶ 2107», 1 մարդ մաhացել է, 4-ը՝ վիրավnրվել. Shamshyan Արվեստագետները` Արցախ վերադարձի մասին «Հայաքվեն» պահանջում է քրեական գործ հարուցել ՔՊ-ի կողմից եկեղեցու դեմ հանցագործությունների փաստերի հիման վրա Ռուսաստանում Հայաստանի դեսպանին զգուշացում են արել


Խաչիկ Ասրյանի բազմաթիվ «սխալներն» ու աններելի «մեղքերը»

Blog
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ, «Հայոց Արծիվներ» կամավորական մարտական ջոկատի հրամանատար, գնդապետ Խաչիկ Ասրյանի քաղաքական հակառակորդները նրա մեղքն են համարում Սերժ Սարգսյանի իշխանության օրոք փոխնախարարի պաշտոն զբաղեցնելն ու ազնիվ և անբասիր աշխատելը: Իրականում՝ Խաչիկ Ասրյանի «մեղքերն» ավելի շատ են, ինչի վերաբերյալ քաղաքական հակառակորդները համեստաբար լռում են: Փորձենք ներկայացնել դրանցից մի քանիսը, որպեսզի պարզ լինի, թե ինչու են այդքան վախենում Խաչիկ Ասրյանից և փորձում սևացնել նրա անունն ու նրա առաջնորդած Ազգային-Քրիստոնյա քաղաքական ուժը:

Խաչիկ Ասրյանի գիտակցված «սխալներն» սկսել են նրանից, որ նա, ուրիշների նման տարբեր պատրվակներով, չի խուսափել բանակից, այլ երեք տարի ծառայել է Խորհրդային Միության ռազմածովային ուժերում (1988-91 թվականներին), իսկ վերադառնալուց հետո չի արտագաղթել Հայրենիքից, Երևանում կամ ծննդավայր Գորիսում «ստոլիկ» չի դրել և չի մասնակցել կապիտալի նախնական կուտակմանն, այլ իր ստեղծած «Նժդեհյան գայլախումբ» ջոկատով մասնակցել է Հայաստանի և Արցախի սահմանների պաշտպանությանը (1992-94 թվականներին):

Խաչիկ Ասրյանը, հավանաբար, դեռ երիտասարդ տարիներին է մեծ «սխալ» գործել, երբ չի տրվել օտարերկրյա գաղտնի գործակալությունների կողմից հավաքագրվելու, արտասահմանյան դեսպանատներից ու ֆոնդերից գրանտներ ստանալու և Հայաստանում քայքայիչ գործունեություն իրականացնելու արդիական գայթակղությանն, այլ զբաղվել է իր հայրենի Սյունիքի երիտասարդների ռազմահայրենասիրական դաստիարակությամբ:

Հերթական «սխալը» եղավ այն, որ Խաչիկ Ասրյանն այդպես էլ չդարձավ կեղծ ընդդիմադիր, իշխանությունների հետ չպայմանավորվեց ընդդիմություն խաղալ և դրա փոխարեն վարձատրվել նույն իշխանության կողմից, այլ 2007թ. ստանձնեց Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարարի պաշտոնը՝ զբաղվելով Հայաստանի ու Արցախի բնակչության շրջանում առողջ ապրելակերպի արմատավորմամբ և Հայաստանի ու Արցախի պատանիների և երիտասարդների շրջանում հայրենասիրության քարոզչությամբ (2007 թվականի հուլիսից մինչև 2018 թվականի մայիսը աշխատել է որպես Հայաստանի Հանրապետության Սպորտի և Երիտասարդության հարցերի փոխնախարար)։

Հայաստանի պետական կառավարման համակարգում ևս Խաչիկ Ասրյանը հսկայական «սխալներ» թույլ տվեց, որովհետև 11 տարվա պաշտոնավարման ընթացքում նա այդպես էլ չմասնակցեց բյուջեի թալանին, իր պաշտոնը չօգտագործեց անձնական հարստացման համար և այդ 11 տարիների ընթացքում գեթ մեկ անգամ չօգտվեց պետական միջոցներով որևէ պետություն գործուղվելու հնարավորությունից:

Խաչիկ Ասրյանի աններելի «սխալը», գուցե նույնիսկ «մեղքն» այն էր, որ ի տարբերություն իր կոլեգաների, 2016թ. ապրիլյան պատերազմի ժամանակ չթաքնվեց իր պաշտոնի հետևում, այլ հենց առաջին իսկ օրվանից, համախմբելով իր կամավորական մարտական ջոկատը, մեկնեց Արցախի հարավ-արևելյան շրջան՝ առաջնագիծ, և մեկ ամիս շարունակ կատարեց իր պարտքը Հայրենիքի ու Ազգի առաջ:

Խաչիկ Ասրյանի «սխալներից» է նաև այն, որ չցանկացավ օգտվել իր պաշտոնից ու դիրքից և մի քանի հանք էլ ինքը սեփականաշնորհել, այլ խոսեց Հայաստանի հանքարդյունաբերությունն ազգայնացնելու ռազմավարական ծրագրի մասին, չմտածեց ժողովրդի վերջին շապիկը հագից հանելու մասին, այլ հայտարարեց կրթությունն ու առողջապահությունը անվճար դարձնելու անհրաժեշտության մասին:

Խաչիկ Ասրյանի հերթական աններելի «սխալը», գուցե նույնիսկ հերթական «մեղքն» այն էր, որ, ի տարբերություն շատ ու շատ կուսակցությունների ղեկավարների, քաղաքական գործիչների, 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ չթաքնվեց Երևանում՝ իրենց տանը կամ էլ իրենց կուսակցության գրասենյակում, այլ հենց առաջին իսկ օրից, կրկին համախմբելով իր կամավորական մարտական ջոկատը, մեկնեց Արցախի Մարտունու առաջնագիծ և կյանքի գնով պաշտպանեց ու անառիկ պահեց Արցախի Մոնթեաբերդ Մարտունին, Ճարտարը և հարակից գյուղերը https://hy.wikipedia.org/.../%D4%BD%D5%A1%D5%B9%D5%AB%D5...:

Խաչիկ Ասրյանի մեծագույն «սխալներից» է նաև այն, որ նա երբեք չի զբաղվել Հայաստանի արտաքին՝ և՛-և՛-ի քաղաքականության քարոզչությամբ՝ հաճոյանալով թե՛ Արևմուտքին, թե՛ Ռուսաստանին. Խաչիկ Ասրյանը մշտապես հանդես է գալիս Ռուսաստանի հետ ազնիվ, բարեկամական և դաշնակցային հարաբերությունների ամրապնդման և զարգացման կոչով:

Սրանք Խաչիկ Ասրյանի գործած «սխալների» ու «մեղքերի» ընդամենը մի մասն են, բայց դա արդեն բավական է՝ հասկանալու, թե ինչու են Հայաստանի քաղաքական ուժերը, կուսակցությունների ղեկավարները, քաղաքական գործիչները վախենում Խաչիկ Ասրյանից և փորձում սևացնել նրա անունն ու նրա առաջնորդած Ազգային-Քրիստոնյա քաղաքական ուժը:

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության
Նախագահի տեղակալ՝ Սամսոն Զիրոյան

Անդրեն տանջվում է սիրուց. Մհեր Բաղդասարյանը բացառիկ հայտարարություն է արել Անդրեի մասին. մանրամասներ «Ֆրանսիական ռիթմեր՝ նվիրված Ազնավուրի հիշատակին» ծրագիրը՝ ԳյումրիումՃապոնիան տիեզերքից արևային էներգիայի 24 ժամյա ստացման ճանապարհին է Դատարկ ապարների լցակույտում աշխատանքը շարունակվում է՝ հզոր տեխնիկայով և կայուն ռիթմով «Սա չի կարող շոկային չլինել»․ Պեսկովն անդրադարձել է նախկին նախարարի ինքնաuպանությանը և այլ հարցերի Պարո՛ն Փաշինյան, նստեք Ձեր աթոռին և չփորձեք գրոհել եկեղեցու վրա․ Ավետիք ՉալաբյանՀայաստանում ժողովրդավարության քողի տակ բռնապետություն է հաստատվում․ Ավետիք Չալաբյան«ՀայաՔվեի» Գյումրիի տարածքային կառույցի գրասենյակում` պարբերական քննարկումներից ու հավաքներից մեկը Ողբերգական վթար, բախվել են «Opel» ու «ՎԱԶ 2107», 1 մարդ մաhացել է, 4-ը՝ վիրավnրվել. Shamshyan Արվեստագետները` Արցախ վերադարձի մասին «Հայաքվեն» պահանջում է քրեական գործ հարուցել ՔՊ-ի կողմից եկեղեցու դեմ հանցագործությունների փաստերի հիման վրաԻրանի հակահայկական երկրորդ քայլը Ռուսաստանում Հայաստանի դեսպանին զգուշացում են արել Փաշինյանն անձամբ է գրոհելո՞ւ Վեհարանը Գլխավոր դատախազի խայտառակումը խորհրդարանում «ՀայաՔվեն» հանցանքի մասին հաղորդում է ներկայացնում ՀՀ գլխավոր դատախազությունՀուլիսի 10-ին գազ չի լինելու որոշ հասցեներում Ի՞նչ է լինում ամեն անգամ, երբ պարագլուխը հայտարարում է ինչ-որ բան «ազատագրելու» մասին․ Դավիթ Սարգսյան «Հայաքվե»-ն Ալավերդի քաղաքում կազմակերպելու է «Ազատ ընտրությունների դերը ժողովրդավարական հասարակությունում» թեմայով անվճար դասընթաց 83-ամյա քաղաքացին Երևանի քաղաքապետարանի դիմաց սպшռնում է ինքնաhրկիզվելԼարված իրավիճակը չի հանդարտվում երկրի Ազգային ժողովում Քրիստոնեությունը վրեժ լուծելու գործիք դարձրած Նիկոլ Փաշինյանն առավոտ կանուխ շարունակում է «խաչակրաց արշավանքը». Աննա Կոստանյան Ֆասթ Բանկն առաջարկում է FTN-ի գրավով ապահովված վարկային գիծ Կառավարությունը երկիրը տանում է քաոսի ճանապարհով․ Աբրահամյան Ինչի՞ց սկսեց ԱԺ-ում քաշքշոցը. Ո՞վ էր դահլիճում հայտնված տղամարդը «Արթուր Սարգսյանը դուրս եկավ դահլիճից, խմբով հարձակվեցին». Քրիստինե Վարդանյան Ինչպես են Քաղսիում առևшնգել օտարեկրացուն, ում մարմինը գտել են օրեր անց (տեսանյութ)Այն, ինչ կատարվել է Կարեն Իգիթյանի հետ, կատարվելու է ցանկացած հայի հետ, ով կփորձի ընդդիմադիրի դիրքերից հանդես գալ․ Աննա Կոստանյան Այն մասին, թե ինչու է որոշ պաշտոնյաների պետք հարգել քրեական օրենսգիրքը, և ինչ է նրանց սպասվում հակառակ դեպքում․ Ավետիք ՉալաբյանՆոր և երիտասարդ քաղաքական ուժը միշտ էլ պահանջված է. քաղաքացի Մոտ 24 ժամ ջուր չի լինի Հարաբերությունների «հոսանքահարումներ»՝ եռացող տարածաշրջանում. «Փաստ» Միջնաժամկետ ծախսերի ծրագրի լավատեսությունը՝ անհիմն. «Փաստ» «Ուժի հերթական ցուցադրությունն է, իշխանությունն ուղիղ ճակատամարտի մեջ է մտել ժողովրդի հետ, հաղթողը մեկն է լինելու՝ կա՛մ իշխանությունը, կա՛մ հայ ժողովուրդը». «Փաստ» Ի՞նչ ցույց տվեցին հուլիսի 4-ի ցույցն ու երթը. «Փաստ» Ռուսական հեռուստաալիքների հեռարձակման արգելքի թեման նորից ակտուալ է. «Փաստ» Ով ինչպես է իրեն դրսևորում հակաեկեղեցական այս արշավի շրջանակներում. «Փաստ» Խոզնավարի ուղղությամբ կրակոցների կայուն ինտենսիվություն է գրանցվել. Ադրբեջանը շարունակում է լարվածություն պահպանելու մարտավարությունը. «Փաստ» Ժամանակը քիչ է. ի՞նչ վտանգներ են հնարավոր առաջիկայում. «Փաստ» Տարադրամի փոխարժեքները հուլիսի 8-ին Աշխարհահռչակ արտիստներն ու երիտասարդ երաժիշտները մեկ բեմում. մեկնարկեց Kapan Fest 2025–ը Ռուսական պատվիրակությունը ժամանել է ԲաքուԿոյուղաջրերն՝ ամբողջ փողոցով մեկ․ Նոր Նորքում հակասանիտարական վիճակ է Սեյրան Օհանյանն ու Արծվիկ Մինասյանը զրկվեցին պատգամավորական անձեռնմխելիությունից Դուք Նիկոլի փաստաբանն եք, ձեզ հետ տեղի է ունեցել ամենավատ բանը, ինչը կարող էր լինել իրավաբանի հետ Նոր մանրամասներ` ռուս նախկին նախարարի ինքնասպանությունից Ի՞նչ է հայտարարում Իրանի նախագահը Moody’s միջազգային գործակալությունը բարձրացրել է Կոնվերս Բանկի վարկանիշըԳալով իշխանության` թոշակները 15-20 տոկոսով բարձրացնելու ենք. Հրայր Կամենդատյան Ալբերտ Սաֆարյանը՝ «Արարատ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ
Կո՞ղմ եք ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրմանը
Ամենադիտված