Տարադրամի փոխարժեքները հուլիսի 8-ին Կոյուղաջրերն՝ ամբողջ փողոցով մեկ․ Նոր Նորքում հակասանիտարական վիճակ է Սեյրան Օհանյանն ու Արծվիկ Մինասյանը զրկվեցին պատգամավորական անձեռնմխելիությունից Նոր մանրամասներ` ռուս նախկին նախարարի ինքնասպանությունից Ի՞նչ է հայտարարում Իրանի նախագահը Գալով իշխանության` թոշակները 15-20 տոկոսով բարձրացնելու ենք. Հրայր Կամենդատյան Վերջին երկու օրվա ընթացքում հետաձգվել է ավելի քան 2000 թռիչք․ ՌԴ «Երեխայի է սպասում». Լևոն Մկրտչյանը ուրախալի լուր է հայտնել Արևային գերհզոր պանելները Ճապոնիայում կարտադրեն այնքան էլեկտրաէներգիա, որքան 20 միջուկային ռեակտորները ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նախազգուշացրել Է Երրորդ համաշխարհային պատերազմի հավանականության մասին


«Փաշինյանը փորձում է պարտությունն արձանագրել փաստաթղթի միջոցով, ինչն անդառնալի հետևանքներ կունենա». «Փաստ»

Վերլուծություն

«Փաստ» օրաթերթը գրում է

2020 թվականի նոյեմբերի 9-ին Արցախի կարգավիճակի մասին խոսք չկար, այդ ժամանակ արձանագրվեց յուրօրինակ ստատուս քվո: Երկու տարի անց փորձ է արվում այդ ստատուս քվոյից անցնել, ԼՂ խնդիրը լուծել այն տիրույթում, որից մենք վախեցել ենք վերջին 30 տարվա ընթացքում: Այսինքն, այն, ինչ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

«Փաստի» հետ զրույցում նման տեսակետ է հայտնել քաղաքագետ Երվանդ Բոզոյանը՝ նկատի ունենալով Արցախի կարգավիճակի նշաձողն իջեցնելու մասին Փաշինյանի հայտարարությունը: «Եթե նոյեմբերի 9-ի փաստաթղթով արձանագրվեց մեր պարտությունը, առարկայական զիջումներ եղան, ապա այսօր՝ 2 տարին անց, Նիկոլ Փաշինյանը փորձում է այդ պարտությունն արձանագրել փաստաթղթի միջոցով՝ դիվանագիտական դաշտում: Սա անդառնալի հետևանքներ կունենա Հայաստանի հետագա զարգացման, անվտանգության համար, որովհետև, մեծ հաշվով, եթե այս ծրագրերը կյանքի կոչվեն, ապա մենք ոչ միայն կկորցնենք Արցախը, այլև մեր արևել յան ամբողջ սահմանները անպաշտպան կդառնան»,-ասաց քաղաքագետը:

Հաշվի առնելով վերջին շրջանում Հայաստանի, Ադրբեջանի, նաև Թուրքիայի իշխանությունների ինտենսիվ բնույթ կրող երկկողմ, նաև եռակողմ հանդիպումներն ու զրույցները՝ կապված սահմանազատման, խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների հետ, Ե. Բոզոյանը նշեց. «Թուրքիան ու Ադրբեջանը փորձում են իրենց հաղթանակը կապիտալիզացնել դիվանագիտական հարթակում: Շտապողականությունն այս իմաստով շահավետ է Ադրբեջանին ու Թուրքիային: Բնականաբար, ո՛չ ՌԴ-ում, ո՛չ Արևմուտքում շահագրգռված չեն նոր բախման, նոր պատերազմի հնարավորությամբ: Իհարկե, Հայաստանի և Ադրբեջանի համար խաղաղ գործընթացն այլընտրանք չունի: Բայց մի բան է, երբ ընթանում են բանակցություններ, խաղաղ գործընթացներ, սահմանների ճշգրտում, մեկ այլ բան՝ խաղաղության հնարավոր պայմանագիրը, որի մեջ ամրագրված կլինի ամեն ինչ, այդ թվում՝ ԼՂ կարգավիճակը: 1994-ին Ադրբեջանը պարտվեց, բայց ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև բանակցություններ սկսվեցին: Պատերազմ չեղավ, բայց Ադրբեջանը հրաժարվեց Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքել»:

Քաղաքագետը շեշտեց՝ այդ ժամանակ պարտված կողմ հանդիսացող Ադրբեջանը խուսափեց դիվանագիտական ճակատում արձանագրել իր պարտությունը. «Հայաստանի իշխանությունների ջանքերով 2007ին ընդունվեցին ԼՂ խնդրի կարգավորման Մադրիդյան սկզբունքները, որտեղ ամրագրվեց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, ինչը մեծագույն հաղթանակ էր հայկական դիվանագիտության ու հայ ժողովրդի համար: Այլ խնդիր է, որ հայ ժողովուրդը դա լավ չընկալեց, միգուցե այդ ժամանակվա իշխանությունները լավ չբացատրեցին: Ըստ էության, չկարողացանք մեզ համար այդ հաջող փուլը գնահատել: Որպես կանոն՝ չգնահատելու դեպքում հանգիստ կորցնում ես, ինչը տեսանք 2018-ին»:

Մեր զրուցակցի խոսքով, 2020-ի նոյեմբերի 9-ից մեկուկես տարի անց մարդիկ տեսան, որ իշխանությունները ոչ միայն չկարողացան վերականգնել Հայաստանի դիրքը, այլև չեն կարող դիմադրել Թուրքիայի ու Ադրբեջանի ձգտումներին՝ հաղթանակը դիվանագիտական ճակատում ամրագրելու տեսանկյունից:

«Տեսնելով, որ այս իշխանություններն անճար են և կորցրել են իրենց գործողությունների ռազմավարությունն ու տակտիկան, հասարակության մի հատված լուրջ մտահոգություններ ունի: Երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իրեն առաջարկում են իջեցնել ԼՂ կարգավիճակի նշաձողը, մարդկային լեզվով ասած՝ Հայաստանը պետք է համաձայնի, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում, սա արդեն կարմիր գիծ էր: Կարմիր գծի ռուբիկոնն անցնելու պատճառով պոռթկաց այն շարժումը, որը ձևավորվեց Հայաստանում: Այս շարժումը ես ավելի շատ դիտարկում եմ որպես պոռթկման գործընթաց, որը ցույց է տալիս, որ հայ ժողովուրդն ունի զիջումների իր կարմիր գիծը, որից Նիկոլ Փաշինյանը փորձում է անցնել: Սա պոռթկում է Նիկոլ Փաշինյանի դեմ, ինչը շատ կարևոր է. այն, անկախ ամեն ինչից, թույլ չի տալիս, որ Նիկոլ Փաշինյանը վճռական քայլ կատարի նշված կարմիր գիծն անցնելու համար, ինչը լրջորեն կարող է վտանգել ԼՂ հայությանը, նաև ՀՀ անվտանգությանը: Այս պոռթկումից մենք պետք է անցնենք համազգային շարժման, որն իր մեջ պետք է կարողանա ձևակերպել կառուցվելիք այն նոր Հայաստանը, ըստ որի, դուրս կգանք այս ծանր ճգնաժամից, որի մեջ մեր երկրին ու ժողովրդին գցել է Փաշինյանի թիմը»,-ասաց քաղաքագետը:

Այս համատեքստում նա շեշտեց՝ վերջին 2 տարիներին հասարակության մի զգալը մասն արդեն հասկացել է, թե ինչ արհավիրքի մեջ է հայտնվել, բայց մի մասն էլ դեռ շոկի մեջ է մնացել ու չի հասկանում, թե ինչպես կարելի է դուրս գալ այդ շոկից:

«Մեր հանրությունը վերջին 30 տարիներին երբեք նման մեծ հարված չէր ստացել: Ինչպես ցույց է տալիս հետպատերազմյան Գերմանիայի, Ճապոնիայի և այլ երկրների փորձը, այդ շոկից դուրս գալու համար տարիներ են պետք»,-եզրափակեց քաղաքագետը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Միջնաժամկետ ծախսերի ծրագրի լավատեսությունը՝ անհիմն. «Փաստ» «Ուժի հերթական ցուցադրությունն է, իշխանությունն ուղիղ ճակատամարտի մեջ է մտել ժողովրդի հետ, հաղթողը մեկն է լինելու՝ կա՛մ իշխանությունը, կա՛մ հայ ժողովուրդը». «Փաստ» Ի՞նչ ցույց տվեցին հուլիսի 4-ի ցույցն ու երթը. «Փաստ» Ռուսական հեռուստաալիքների հեռարձակման արգելքի թեման նորից ակտուալ է. «Փաստ» Խոզնավարի ուղղությամբ կրակոցների կայուն ինտենսիվություն է գրանցվել. Ադրբեջանը շարունակում է լարվածություն պահպանելու մարտավարությունը. «Փաստ» Ժամանակը քիչ է. ի՞նչ վտանգներ են հնարավոր առաջիկայում. «Փաստ» Տարադրամի փոխարժեքները հուլիսի 8-ին Աշխարհահռչակ արտիստներն ու երիտասարդ երաժիշտները մեկ բեմում. մեկնարկեց Kapan Fest 2025–ը Ռուսական պատվիրակությունը ժամանել է ԲաքուԿոյուղաջրերն՝ ամբողջ փողոցով մեկ․ Նոր Նորքում հակասանիտարական վիճակ է Սեյրան Օհանյանն ու Արծվիկ Մինասյանը զրկվեցին պատգամավորական անձեռնմխելիությունից Դուք Նիկոլի փաստաբանն եք, ձեզ հետ տեղի է ունեցել ամենավատ բանը, ինչը կարող էր լինել իրավաբանի հետ Նոր մանրամասներ` ռուս նախկին նախարարի ինքնասպանությունից Ի՞նչ է հայտարարում Իրանի նախագահը Moody’s միջազգային գործակալությունը բարձրացրել է Կոնվերս Բանկի վարկանիշըԳալով իշխանության` թոշակները 15-20 տոկոսով բարձրացնելու ենք. Հրայր Կամենդատյան Ալբերտ Սաֆարյանը՝ «Արարատ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Վերջին երկու օրվա ընթացքում հետաձգվել է ավելի քան 2000 թռիչք․ ՌԴ Արծաթյա Քարտ․ Հայրենիքին ծառայած սերնդի արժանապատիվ ծերության իրավունքը․ Հրայր Կամենդատյան «Երեխայի է սպասում». Լևոն Մկրտչյանը ուրախալի լուր է հայտնել Արևային գերհզոր պանելները Ճապոնիայում կարտադրեն այնքան էլեկտրաէներգիա, որքան 20 միջուկային ռեակտորները ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նախազգուշացրել Է Երրորդ համաշխարհային պատերազմի հավանականության մասինՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեկնարկեց Կապանի միջազգային երաժշտական փառատոնը ՊՆ-ն պարզաբանում է տարածել Սա ոչ թե իշխանություն է, այլ հանցավոր խումբ. Հովհաննես ԻշխանյանՓաշինյա´ն, մի´ խախտիր Քրեական օրենսգիրքը. Ավետիք Չալաբյան«ՀայաՔվեն» հուլիսի 1-5-ը դիտորդական դասընթացներ անցկացրեց Սյունիքի մարզի Սիսիան, Գորիս և Կապան քաղաքներումՀանգստացի մի հատ, վեր ընկի տեղդ. ԱԺ դահլիճում իրավիճակը լարվեց Չինաստանը կհարձակվի Թայվանի վրա, իսկ Ռուսաստանը՝ ՆԱՏՕ-ի․ NYTԼՂ-ից տեղահանվածները կստանան հաղորդագրություն բնակապահովման հավաստագրի իրացումից հետո առկա դրական մնացորդի վերաբերյալ Ուկրաինան պետք է վերադառնա իր պետականության ակունքներին․ Լավրով ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՌԴ-ն ԱԹՍ-ներով հարվածել է Խարկովին, Օդեսային, Կիևին ՆԳՆ-ն զգուշացնում է․ գործարկվելու է էլեկտրական շչակ ԱրարատԲանկը մասնակցել է WEPs-ի տարածաշրջանային փորձի փոխանակման աշխատաժողովինՀուլիսի 18-ին Երևանում կբացվի Շառլ Ազնավուրի արձանըՈւնեն սալջարդեր և ցնցում․ երեկ վթարի ենթարկված ավտոբուսի 3 ուղևորները կանայք են․ մանրամասներԱրտակարգ դեպք՝ գազալցակայանում, 28-ամյա վիրավnր է փրկվել․ Shamshyan Երևանում «Toyota»-ն վրաերթի է ենթարկել 8-ամյա տղայի․ Shamshyan Իշխանությունները չեն կարողանում զսպել արցախցիների նկատմամբ իրենց ատելությունը Ուկրաինական սադրանք՝ Հայաստանի դեմ Փաշինյանն ակտիվորեն պատրաստվում է խորհրդարանական ընտրություններին Արտառոց դեպք ՀՀ-ում․ արջը արոտավայրում հարձակվել է խոշոր եղջերավոր անասունի վրա և հոշոտել Գազանջատումներ հարյուրավոր հասցեներում՝ հուլիսի 7-ին, 8-ին, 9-ին, 10-ին և 11-ինՓրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ՝ վերացնելով արտակարգ դեպքի հետևանքները Տոնգայի ափերի մոտ 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելՄինչեւ երեկո ջուր չի լինի Ո՞ր դեպքում և որքա՞ն գումար է տրամադրվում ընտանիքում ծնված երրորդ և հաջորդ երեխաներին Զանգվածային հարձակում է եղել․ ինչ է հայտնում ՌԴ ՊՆ-ն ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԿարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ․ եղանակը՝ Հայաստանում
Կո՞ղմ եք ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրմանը
Ամենադիտված