Ամուսինը ալկոհոլի ազդեցության տակ բենզինը լցրել է 46-ամյա կնոջ ու 14-ամյա դստեր վրա և հրկիզել Վթար․ ջուր չի լինելու մի քանի ժամ Հանրապետության մի շարք շրջաններում օգոստոսի 11-15-ն սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ՇՄՆ Իսրայելի՝ Գազայի վրա հարվածի հետևանքով զոհվել են «Ալ Ջազիրա»-ի լրագրողներ Ֆասթ Շիֆթը Sevan Startup Summit-ին ներկայացրել է իր նոր պրոդուկտները Գազ չի լինելու մինչեւ երեկո Հայ-թուրքական սահմանի բացման ճշգրիտ ամսաթվերը հայտնի չեն Դոլարն ու ռուբլին էժանացել են. ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր Երկրաշարժ է տեղի ունեցել Անկարայում «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտ քաղաքացին վնասել է ոտքը. օգնության են հասել փրկարարները


Թովմասյանը դատապարտում է երկրում բռնության դեպքերը, ակնկալում՝ իրավապահների օբյեկտիվ գնահատականը

Հասարակություն

«Հայկական ժամանակ»-ը ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և  հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանից մեկնաբանություն է խնդրել ընդդիմադիր ուժերի գործողությունների և դրանց հետևանքով մայրաքաղաք Երևանում և մարզերում արձանագրվող բռնությունների վերաբերյալ: 

Վերջինս մեր հարցերին պատասխանել է գրավոր: Այն ներկայացնում ենք ստորև.

- Տիկին Թովմասյան, ըստ ՔԿ հաղորդագրության, ՀՀԿ և ՀՅԴ երիտթևերի ներկայացուցիչները Գյումրի այցելության ժամանակ ծեծի են ենթարկել 74, 56, 72 և 84 տարեկան քաղաքացիների: Ձեր գնահատականը այս դեպքի առնչությամբ՝ որպես ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:

- Դատապարտում եմ բռնության ցանկացած գործողություն, ում կողմից էլ այն գործադրված լինի: Բայց լավ կլինի, որ իրավապահները պարզեն, թե ինչպես էին տարեց մարդիկ հայտնվել դեպքի վայրում եւ, ամենակարեւորը, ում ուղղորդմամբ։ Միայն այդ դեպքում հնարավոր կլինի վստահ ասել, որ գործն ամբողջությամբ եւ օբյեկտիվ քննվել է: Իրավապահները մեծ անելիք ունեն:

- Ձեր գնահատականը նաև վերջին օրերին հանրահավաքների ժամանակ ցուցարարների կողմից ընդդիմադիրների հայացքները չկիսող քաղաքացիների վրա հարձակումների վերաբերյալ, մասնավորապես՝ Արմեն ՄարտիրոսյանիՍոս Ջանիբեկյանի:

- Պիտի պատասխանեմ նույն սկզբունքով. այլախոհների նկատմամբ ցանկացած ոտնձգություն դատապարտում եմ, ում կողմից էլ այն գործադրված լինի: Եվ իրավապահները, որ փութաջանորեն քրգործ հարուցեցին բռնության փորձի հատկանիշներով, պետք է խորությամբ քննեն նաեւ հարցը, թե ինչ նպատակով եւ ում դրդմամբ են այլախոհները հայտնվում ցուցարարների տեսադաշտում: Ինչպես նաեւ պետք է պարզաբանվի՝ սադրանք չկա՞ արդյոք նրանց գործողություններում: Իրավապահների կողմնակալ մոտեցումը եւ քննությունը էլ ավելի կարող է խորացնել անարդարության մթնոլորտը Հայաստանում:

- Հանձնաժողովն այս դեպքերի վերաբերյալ որևէ հայտարարություն պատրաստվո՞ւմ է տարածել, և ի՞նչ քայլեր եք այս պահին իրականացնում՝ բռնության այս տեսակ դեպքերի շարունակականությունը կանխելու համար:

- Արդեն պատասխանեցի եւ ներկայացրի իմ վերաբերմունքը նմանօրինակ գործընթացների մասին: Իսկ խորհրդարանական հանձնաժողովը բաղկացած է 7 պատգամավորներից, կարող եք մյուսներից հարցնել իրենց տեսակետների մասին:

Հիշեցնենք, որ խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերը ապրիլի 23-ից սկսած՝ փողոցային պայքարի են դուրս եկել՝ գործող իշխանության հեռացման պահանջով: Դրանից մի քանի օր առաջ էլ՝ զատկական կիրակին դեռ չավարտված՝ ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը հայտարարեց, որ նստացույց է սկսում Ազատության հրապարակում: Մայիսի 1-ից սկսած՝ ընդդիմադիրների գործողությունները, ըստ իրենց, մտել են երկրորդ՝ ավելի վճռական փուլ. մինչ օրս նրանք ամենօրյա ռեժիմով իրականացնում են բողոքի անկանոն գործողություններ, կարճ ժամանակով փակում փողոցներ:

Այս օրերի ընթացքում, սակայն, բռնության գործադրման փաստացի օրինակներ են արձանագրվում փողոցներում. դրանցից առավել հնչողություն ստացածներն են «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանի վրա հարձակումը, երբ ընդդիմադիր ակտիվիստները փողոցում հարվածել էին նրան, տարբեր առարկաներ նետել վերջինիս ուղղությամբ: Մյուս դեպքը դերասան Սոս Ջանիբեկյանի նկատմամբ ոտնձգությունն էր, երբ վերջինիս ուղղությամբ ևս նետել էին ջրի շիշ և հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ, վիրավորանքներ: Առավել հնչողություն ստացած դեպքերից մեկն էլ Գյումրիում տեղի ունեցած միջադեպն էր, երբ ընդդիմադիր ակտիվիստները հարձակվել էին, ըստ ՔԿ հաղորդագրության, 74, 56, 72 և 84 տարեկան քաղաքացիների վրա, հարվածներ հասցրել նրանց: Նշենք, որ բոլոր դեպքերով հարուցվել են քրեական գործեր, կան ձերբակալվածներ:

Անյուտա Աթանեսյան

Սևանա լճի ափին գտել են 3 տարի առաջ խեղդված երիտասարդ ձկնորսի մասունքները Ամուսինը ալկոհոլի ազդեցության տակ բենզինը լցրել է 46-ամյա կնոջ ու 14-ամյա դստեր վրա և հրկիզելՎթար․ ջուր չի լինելու մի քանի ժամ Հանրապետության մի շարք շրջաններում օգոստոսի 11-15-ն սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ՇՄՆԻսրայելի՝ Գազայի վրա հարվածի հետևանքով զոհվել են «Ալ Ջազիրա»-ի լրագրողներ Ֆասթ Շիֆթը Sevan Startup Summit-ին ներկայացրել է իր նոր պրոդուկտները Գազ չի լինելու մինչեւ երեկո Հայ-թուրքական սահմանի բացման ճշգրիտ ամսաթվերը հայտնի չեն ԱՄՆ–ում կնքված համաձայնագրի մութ կողմերըԴոլարն ու ռուբլին էժանացել են. ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր Երկրաշարժ է տեղի ունեցել Անկարայում «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտ քաղաքացին վնասել է ոտքը. օգնության են հասել փրկարարները Իրանի խորհրդարանի փոխխոսնակը քննադատել է «Թրամփի ճանապարհը»Աշխարհը չափազանց դրական է ընդունել Վաշինգտոնում եռակողմ հանդիպումը․ ԶելենսկիՍոֆի Դևոյանի և Կիմ Առաքելյանի հարսանեկան առաջին ֆոտոշարքը. Լուսանկարներ Լուկաս Սելարայանը երկրորդ խաղն անընմեջ գոլ է խփում Վրաստանի նախկին նախագահը դիմել է Թրամփին, Փաշինյանին և ԱլիևինԻրանը երբեք չի ընդունի այնպիսի քաղաքականություն և ծրագրեր, որոնք կհանգեցնեն Իրանի և Հայաստանի միջև սահմանի փակմանըԿիլոմետրանոց խցանում` օդանավակայանի ճանապարհին. Փաշինյանը վերադառնում է ԱՄՆ-ից Երկրաշարժ Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք Եվ ինչո՞ւ զարմանալ Նիկոլ Փաշինյանի ստերից ու երկերեսանիությունից, երբ «Արցախը Հայաստան է և վերջ» գոչելուց հետո հրաժարվեց Արցախից․ Աննա ԿոստանյանՀարյուր միլիարդավոր դոլարների խոստացած մուտքը ՀՀ պետբյուջեով՝ սուտ է․ Հրայր ԿամենդատյանԵրևանի քաղաքապետարանը և ՆԳՆ ՓԾ-ն Նուբարաշենի աղբավայրում իրականացնում են հակահրդեհային և կանխարգելիչ միջոցառումներ Զապորոժիեում դպրոցի տանիքին տեղադրվել է արևային էլեկտրակայան Շնորհավորում եմ ՀՀ-ին և Ադրբեջանին, հուսով եմ, որ տարածաշրջանում երկարատև խաղաղություն կհաստատվի Իսպանիայի ԱԳՆ-ն Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններըԱյսօր Սոֆի Դևոյանի հարսանիքն է. Ինչ կերպար է Սոֆին ընտրել կարևոր օրվա համար. Բացառիկ Հարթագյուղում բախվել են «Mercedes Sprinter»-ը, «Toyota»-ն ու մեկ այլ «Mercedes». կան վիրավորներ 9-ամյա հայ տղան նվաճել է Արարատը (լուսանկարներ) Կխնդրեմ ազատ արձակել Բաքվում պահվող 23 հայ քրիստոնյաներին․ Թրամփը՝ Փաշինյանին (տեսանյութ) Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Նուբարաշենի աղբավայրի հրդեհը դեռ չի մարվել, 4 մարտական հաշվարկ է աշխատում Զգուշացում․ սպասվում է սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ Էրդողանը հանդես է եկել հայտարարությամբ Լեհաստանի ԱԳՆ–ն՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագրի ստորագրման մասինԲացահայտենք թանգարաններն ամռանը. գործող ժամանակավոր ցուցահանդեսների ազդագիրԱյսօր Սոֆի Դևոյանի հարսանիքն է (լուսանկար) Ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. կա վիրավոր ՀՊԼ․ Վանը հաղթեց Արարատին, Գանձասարը զիջեց ՈւրարտուինԻրազեկում. Լոռու մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ Հայաստանը հակամարտության կառավարման փուլից թևակոխել է խաղաղության ինստիտուցիոնալիզացման փուլ․ ԱԳՆ Ռուսաստանի տարբեր շրջաններում գիշերը խոցվել է 121 ուկրաինական անօդաչու թռչող սարք Սա գլոբալ ճգնաժամ է․ դադարեցրեք իշխանությունը քաղաքական հակառակորդների դեմ օգտագործելուց Մեծ աղետը որ եկավ, իսկ այն էս տեմպերով չի ուշանա, ցունամիի պես քշելու է բոլորիս` առանց հարցնելու` ով ինչ «քաղաքական դիրքորոշում» ուներ․ Դավիթ ՍարգսյանԴոլարը՝ աճել է, եվրոն ու ռուբլին նվազել. ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր Կա 7 վիրավոր․ ավտովթար՝ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին ՆԱՏՕ-ի երկրները ցանկանում են թուլացնել Իրանի և Ռուսաստանի միջև համագործակցությունը․ Խամենեիի խորհրդական «Խաղաղության հռչակագիր՝ առանց խաղաղության․ ի՞նչ է ստորագրվել Վաշինգտոնում»․ «Փաստ» Արտակարգ դեպք Վանաձորում․ կան վիրավորներ, այդ թվում՝ հրազենային Այն ամենը, ինչ տեղի է ունենում Հայաստանի շուրջ, այդ գործընթացում ո՞րն է Միացյալ Նահանգների շահը․ Մհեր Ավետիսյան
Կո՞ղմ եք ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրմանը
Ամենադիտված