Ադրբեջանն ու Թուրքիան խառնվում են Հայաստանի ներքին գործերին. ի՞նչ սպասել
Վերլուծություն«Հայաստանում բողոքի ցույցերի կազմակերպիչները երկիրն անդունդ են տանում»։ Սա Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի՝ երեք օր առաջ արած հայտարարութունն է: «Բողոքի ցույցերի կազմակերպիչները հայկական հասարակությունում բավական հայտնի դեմքեր են։ Այդ անձինք երկար տարիներ, մոտ 30 տարի, կեղծ խոստումներ են տվել հայ ժողովրդին, ապրել են պատրանքներով եւ այսօր Հայաստանն անդունդ են տանում։ Դա հանուն իշխանության պայքարի անքակտելի մասն է, նորից ցանկանում են բարձրացնել Ղարաբաղի թեման։ Մենք, հասկանալի է, հետեւում ենք այդ գործընթացներին։ Լայն հանրային սատարման մասին այնտեղ խոսք լինել չի կարող, լավագույն դեպքում անգամ հինգ-վեց հազար մարդ չկա։ Եվ սա մեկ անգամ եւս ցույց է տալիս, որ հայկական հասարակությունը հոգնել է այդ կեղծ խոստումներից եւ պատրանքներից»,- մեջբերել էր նախարարը:
Սրանից ավելի քան մեկ տարի առաջ էլ Թուրքիայի արտգործնախարարն էր «վճռականորեն դատապարտել Հայաստանում իրականացվող հեղաշրջման փորձը»: Մևլութ Չավուշօղլուն այն ժամանակ, հիշեցնենք, որ Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի՝ վարչապետի և Կառավարության հրաժարականը պահանջող հայտարարությունն էր նկատի ունեցել: «Անկարան դեմ է ռազմական հեղաշրջմանը որևէ երկրում»,- նշել էր Թուքրայի ԱԳ նախարարության ղեկավարը:
Ավելին՝ այստեղ