Ադրբեջանը գերեվարել է Բակո Սահակյանին, Արկադի Ղուկասյանին և Դավիթ Իշխանյանին Դուք փակել եք Արցախի հաղթական էջը, ձեր քաղաքական մանյովրները և սարսափելի կեցվածքն ձեզ որևէ ձևով չեն օգնելու. Աբրահամյան Hayat Project-ն իր առաջիկա համերգի ողջ հասույթը տրամադրելու է Արցախից բռնի տեղահանված բնակչության կարիքները հոգալուն Ալեքսանդր Պետրակովը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը Մեկ օրում բացահայտվել է 61 հանցագործության դեպք. գրանցվել է 8 ավտովթար, վիրավորվել է 10 մարդ Կապիտուլյանտն էլ,հողատուն էլ,թուրքի կամակատարն էլ դուք եք ու ձեր Նիկոլը. Էդուարդ Շարմազանով Դուք վամպիր եք․ Աննա Մկրտչյանը՝ ՔՊ-ականներին Ողջունում եմ Հայաստանի խորհրդարանի՝ Հռոմի ստատուտը վավերացնելու որոշումը. Ֆրանսիայի ԱԳ նախարար Չէինք ցանկանա, որ Պուտինը երբևէ ստիպված լինի հրաժարվել Հայաստան այցերից Արցախի պետնախարարը և մի շարք այլ պաշտոնյաներ վերադարձան ՀՀ


«Մյուզիքֆերայնում» առաջին անգամ Մալթայի ֆիլհարմոնիկի և Սերգեյ Սմբատյանի ներկայացմամբ հնչեցին հատվածներ «Սպարտակ» բալետի սյուիտներից

Մշակույթ

Գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբն ապրիլի 28-ից մայիսի 5-ը եվրոպական համերգային շրջագայության շրջանակում ելույթներ է ունեցել Բեռլինում, Պրահայում, Բրատիսլավայում և Վիեննայում։ Եվրոպացի կոմպոզիտորների ստեղծագործություններից զատ նվագախումբը Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ կատարել է նաև հատվածներ Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետի սյուիտներից։ Համերգային շրջագայությունը կազմակերպվել էր Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի կողմից։

Վերջին համերգը Վիեննայի հեղինակավոր «Մյուզիքֆերայն» համերգասրահում էր, որտեղ ներկաները հոտնկայս ծափերով ընդունեցին Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի ելույթն ու Խաչատրյանի երաժշտությունը։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր և Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի հետ զրուցում ենք «Մյուզիքֆերայնում» կայացած համերգի, աշխարհում հայկական երաժշտության ճանաչելիության մասին։

-Մաեստրո՛, Վիեննայի «Մյուզիքֆերայնում» Դուք հանդես եք եկել նաև 2.5 տարի առաջ՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ։ Հետաքրքիր են զգացողություններն այս բեմում ելույթ ունենալիս. չէ՞ որ այն դասական երաժշտության խոր ավանդույթներ ունեցող խորհրդանշական վայր է։

-Վիեննայի «Մյուզիքֆերայնում» Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգը 2020 թվականին էր՝ համավարակից առաջ, որի ընթացքում կատարեցինք նաև Ջոն Տեր-Թադևոսյանի Երկրորդ սիմֆոնիան։ Համերգին մասնակցում էր նաև Մաքսիմ Վենգերովը։ Փայլուն համերգ էր։ Ջոն Տեր-Թադևոսյանի սիմֆոնիան «Մյուզիքֆերայնում» հնչեց առաջին անգամ, ինչի արձագանքները մինչ օրս ստանում ենք. ունկնդիրը, երաժշտական աշխարհը ողջունում ու հիշում են, ինչը մեծագույն հաջողություն է։ Մյուզիքֆերայնն այն դահլիճն է, որտեղ տեղի ունեցողի մասին ամբողջ երաժշտական աշխարհն է խոսում։ 

-Ինչպե՞ս որոշվեց Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգային ծրագրում ընդգրկել նաև Խաչատրյանի երաժշտությունը։

-Իմ խնդրանքն ու առաջարկությունն էր Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբին և համերգային շրջագայության կազմակերպիչներին կատարել հատվածներ Խաչատրյանի «Սպարտակ» բալետի սյուիտներից։ Արամ Խաչատրյանի երաժշտությունը մեծ արձագանք է ստանում մարդկանց շրջանում, նույնիսկ առաջին անգամ լսելիս։ Եվ չսխալվեցինք։ Խաչատրյանի երաժշտությունը հնչեց Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի փայլուն կատարմամբ։ Համերգի վերջում ունկնդիրը հոտնկայս ողջունում էր, ինչը «Մյուզիքֆերայնում» սովորական բան չէ։ Այդ մասին նվագախմբի տնօրենին հայտնեց «Մյուզիքֆերայնի» ղեկավարներից մեկը։ Հենց այս արձագանքն ու ընդունելությունը վկայում են, որ ելույթը մեծ հաջողություն է ունեցել։

-Ընդհանրապես այդ բեմահարթակում հնչե՞լ էին «Սպարտակ» բալետի սյուիտները։

-Ինչպես ինձ տեղեկացրին, «Սպարտակը» «Մյուզիքֆերայնում» կատարվում էր առաջին անգամ։ Արամ Խաչատրյանը մեր մեծագույն հերոսներից է, սակայն պետք է փաստենք, որ աշխարհն այնքան լավ չի ճանաչում նրան, որքան մենք կցանկանայինք։ Կարծում եմ՝ նման նախագծերը մեր մշակույթի տարածման համար խիստ կարևոր են։ Պետք է նաև շնորհակալությունս հայտնեմ Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբին, որ համաձայնեց կատարել հայկական երաժշտություն։

-Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբն առաջի՞ն անգամ էր կատարում հայկական երաժշտություն։

-Այո՛, Մալթայի ֆիլհարմոնիկն առաջին անգամ էր կատարում հայկական երաժշտություն։ Որպես դիրիժոր՝ ինձ համար շատ պատասխանատու էր, քանի որ իմ երկրի երաժշտությունն էր ներկայացվում, և այն հաջողությունը, որ համերգը բերեց Մալթայի ֆիլհարմոնիկին և մեզ բոլորիս, փաստեց, որ ծրագրի առաջարկը և Խաչատրյանի երաժշտության ընտրությունը ճիշտ էին ու արդարացված, ինչն իսկապես ոգևորում է ինձ։ Արամ Խաչատրյանի տաղանդավոր երաժշտությունը մենք պետք է ավելի ու ավելի շատ կատարենք։ Մեզ թվում է՝ աշխարհում բոլորը ծանոթ են Խաչատրյանի արվեստին, սակայն այդպես չէ։ Այս հարցում մենք շատ անելիքներ ունենք։ Օգտագործելով բոլոր հնարավորությունները՝ պետք է կարողանանք աշխարհին ցույց տալ, որ մեր երաժշտությունն ունի հստակ տեսակ, ունիկալ ելևէջներ։ Տաղանդի գործակիցը շատ խիստ է այստեղ, և պետք է կարողանանք այդ ամենը ճիշտ մատուցել։

-Պարոն Սմբատյան, Ձեր ղեկավարությամբ 2019-ին Լոնդոնի սիմֆոնիկ նվագախումբը ձայնագրել է Սպարտակի և Ֆրիգիայի ադաջոն Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետից, Միրզոյանի «Շուշանիկը», 2020-ին Ձեր ղեկավարությամբ Ջոն Տեր-Թադևոսյանի Երկրորդ սիմֆոնիան հնչեց Եվրոպայի 5 երկրի 8 քաղաքների լավագույն բեմերում, Խաչատրյանի երաժշտությունը հնչում է Վիեննայում։ Հաջորդ քայլը ո՞րն է լինելու։

-Շատ կարևոր է մեր արվեստը ճիշտ ներկայացնելը։ Հանդիպելով երաժշտական աշխարհը ղեկավարող մարդկանց հետ, խոսելով մեր կոմպոզիտորների մասին՝ Տերտերյան, Միրզոյան, Հարությունյան, հասկանում ենք, որ նրանցից շատերը տեղեկացված չեն մեր կոմպոզիտորական արվեստի մասին։ Դա խնդիր է մեզ համար։ Եթե ցանկանում ենք լինել հաջողակ Հայաստանն ու հայկական մշակույթը ճանաչելու մեջ, պետք է փորձենք օգտագործել հնարավոր բոլոր միջոցները։ Մեր կոմպոզիտորները պետք է լայն ճանաչում ստանան, նրանց արվեստն աշխարհին պետք է. դա նոր երաժշտություն է, նոր ասելիք, որի պահանջն աշխարհում մեծ է։

Նիկոլ Փաշինյանի անկարող իշխանությունը, այնուամենայնիվ, պարտավոր է հրատապ քայլեր ձեռնարկել. Թագուհի ԹովմասյանՎիվա-ՄՏՍ-ն ու Ucom-ը հաստատեցին, որ 6 ամսով անվճար կապ ու ինտերնետ են տրամադրում Արցախից բռնի տեղահանվածներին Կարևոր տեղեկատվություն հիփոթեքայի վարկ ստացող քաղաքացիների համար Ադրբեջանը գերեվարել է Բակո Սահակյանին, Արկադի Ղուկասյանին և Դավիթ Իշխանյանին Դուք փակել եք Արցախի հաղթական էջը, ձեր քաղաքական մանյովրները և սարսափելի կեցվածքն ձեզ որևէ ձևով չեն օգնելու. Աբրահամյան Hayat Project-ն իր առաջիկա համերգի ողջ հասույթը տրամադրելու է Արցախից բռնի տեղահանված բնակչության կարիքները հոգալունԱլեքսանդր Պետրակովը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըՄեկ օրում բացահայտվել է 61 հանցագործության դեպք. գրանցվել է 8 ավտովթար, վիրավորվել է 10 մարդ Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը ստեղծել է տվյալների բազա Արցախից բռնի տեղահանվածների համար Ովքեր են մնացել ՍտեփանակերտումԿապիտուլյանտն էլ,հողատուն էլ,թուրքի կամակատարն էլ դուք եք ու ձեր Նիկոլը. Էդուարդ ՇարմազանովԴուք վամպիր եք․ Աննա Մկրտչյանը՝ ՔՊ-ականներինՈղջունում եմ Հայաստանի խորհրդարանի՝ Հռոմի ստատուտը վավերացնելու որոշումը. Ֆրանսիայի ԱԳ նախարար Չէինք ցանկանա, որ Պուտինը երբևէ ստիպված լինի հրաժարվել Հայաստան այցերիցԱրցախի պետնախարարը և մի շարք այլ պաշտոնյաներ վերադարձան ՀՀԼՂ-ից բռնի տեղահանված 100 625 անձ արդեն հատել է Հակարիի կամուրջըՌԴ-ն պարգևատրել է Արցախում տեղակայված իր խաղաղապահներինԵրևանը պատերազմ հայտարարեց Մոսկվային․ Փաշինյանի թուրքական ծրագիրը Պեսկովը մեկնաբանել է Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացման քայլը Կարեն Սարգսյանը, ԱԱԾ տնօրենը և նախագահի աշխատակազմի ղեկավարը Արցախից եկան Հայաստան Չինաստանը ներդրումներ է կատարում կանաչ տեխնոլոգիաների մեջ Կութի դիրքեր սնունդ տանելիս հակառակորդի կրակոցից զոհված 21-ամյա Արամը տան միակ տղան էր․ երազում էր օդաչու դառնալ Ոչ բարեկամական քայլ էր․ ՌԴ-ում արձագանքել են Հռոմի ստատուտի վավերացմանը Ե՞րբ կվճարվի հոկտեմբեր ամսվա կենսաթոշակը «Մի դրամի ուժը» և «Հայորդի» ճամբարը՝ Արցախի կողքին Ռուսաստանից առաջին արձագանքները՝ Հայաստանում Հռոմի ստատուտի վավերացմանը Հայ ժողովրդի դեմ գործող «իշխանություն». Արտակ Զաքարյան Ի՞նչ հետևանքներ կունենա Հռոմի ստատուտը. Մենուա Սողոմոնյան90-ամյա տատիկը շրջափակումից հետո հասել է Հայաստան, գրկել որդուն եւ մшհшցել Աշխատավարձի 60 տոկոսի չափով հավելում է նախատեսվելուՆոր տեղեկություն հրապարկվեց Երեւանին եւ Բաքվին սպասում են Բիշքեկում, ԱՊՀ պետությունների Խորհրդում. ԱՊՀ գլխավոր քարտուղարԱդրբեջանի հարձակումը Հայաստանի դեմ անխուսափելի է. ԵՄ-ում ՀՀ դեսպան Տիգրան Բալայան ՔՊ խմբակի միակ նպատակը կեղծ մեղավորներ նշանակելն է․ Հայկ Մամիջանյան Նենսի Փելոսիի գլխավորությամբ ԱՄՆ 75 կոնգրեսականներ Բայդենին կոչ են արել պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նկատմամբՊատգամավորները նիստը սկսելուց 30 րոպե հետո 1 րոպե լռությամբ հարգեցին զոհերի հիշատակըՑավալի ներկան ու անորոշ ապագան Հռոմի ստատուտը վավերացվեցԳուբերնիզմն ու ինքիշխանության կորուստն էն ա, որ քո սեփական հայրենակիցներին պաշտպանելուց հրաժարվելն արդարացնում ես երրորդ պետության պարտականությունների չկատարմամբԱդրբեջանը հայտնել է զոհերի նոր թվի մասին․ պաշտոնական Ինքնիշխանությունը ոտնատակ տվողը «Քաղաքական մեծ խաղ է ընթանում. Հայաստանի այսօրվա իշխանությունը չունի ողնաշարային քաղաքականություն» Փոցխապատում. փիլիսոփայությամբ կարելի է հետո էլ զբաղվել Մեղրիից տեղեկացնում են. կրակոցներ լսելու դեպքում խուճապի չմատնվելԵրբ խոսքը ՔՊ֊ին է վերաբերվում, պետք է իմանալ, որ գործ ունես անչուլքի ու անլվա խառնամբոխի հետ«Նա մեր պատմության մեջ եզակի հրեշ է մնալու». Հուսիկ Արա Ատելության քարոզ են գեներացնում. «Փաստ» Տարադրամի փոխարժեքն՝ այսօրԱյլ տեղ մեղավոր մի փնտրեք. «Փաստ» Արցախից Հայաստան եկած 106-ամյա հայուհին Ադրբեջանից մեծ է․ լեհ քաղաքական գործիչ
Ամենադիտված