Ադրբեջանը չի բացառում, որ ահռելի փոխհատուցում կպահանջի Կապանում փորձարկվելու են էլեկտրական շչակներ Իրանը մահապատժի է ենթարկել ապօրինի համարվող ընդդիմադիր խմբի երկու անդամների Պատանիների ընտրանին առաջին մեդալն է նվաճել Եվրոպայի առաջնությունում Ազատի ջրամբարից դուրս է բերվել ջրահեղձ եղած 16–ամյա տղայի դին Մակրոնն ու Էրդողանը քննարկել են տարածաշրջանային հարցեր Աստղագուշակները նշել են չորս նշաններ, որոնց փողը երբեք չի սպառվում Չեզոքության ժամանակն ավարտվեց. Ավստրիան մտադիր է միանալ ՆԱՏՕ-ին Իրազեկում՝ Վարդավառին հաջորդող մեռելոցի օրվա աշխատանքային լինել-չլինելու մասին «Բժիշկները հոկտեմբերից պետք է ապացուցեն, որ որակյալ բժիշկ են». Անուշ Պողոսյան


Փաշինյանը մտքափոխվե՞լ է․ չի ցանկանում հանել նախկինների կարած «կոստյումը»

Վերլուծություն

Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը երեկ ստորագրել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի կազմը հաստատող որոշումը։ Խորհրդի նախագահ է նշանակվել արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը: Խորհրդի անհատական կազմում ընդգրկված են՝ Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչը, Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովի նախագահը, Մարդու իրավունքների պաշտպանը, Բարձրագույն դատական խորհրդի անդամ Վիգեն Քոչարյանը, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, «Հանրապետություն»-ից՝ Մասիս Մելքոնյանը, «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Արթուր Սաքունցը, «Իրավունքի Եվրոպա» ՀԿ-ի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը և «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ից Դանիել Իոաննիսյանը:

Խորհրդի ձևավորումից հետո՝ երկամսյա ժամկետում ձևավորվում է սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով: Փաշինյանի այս որոշումը հետևեց արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի՝ կառավարության ճեպազրույցների ժամանակ սրտնեղած հայտարարությանը, թե իրենք դեռ սպասում են վարչապետի որոշմանը։ Թեպետ Փաշինյանը ստիպված էր ստորագրել որոշումը, ամենևին փաստ չէ, որ Հայաստանը նոր Սահմանադրություն կունենա։ Դեռ օրեր առաջ իր առցանց ասուլիսում Փաշինյանը հայտարարել էր․ «Ամենևին փաստ չէ, որ ՀՀ-ում սահմանադրական փոփոխություններ տեղի կունենան։ Այն, որ մենք սահմանադրական փոփոխությունների հանձնաժողով ենք ձևավորում, չի նշանակում, որ դա անպայման կպսակվի Սահմանադրության փոփոխություններով»։

Փաշինյանը նշել էր, թե սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի առջև առկա է Սահմանադրությունը «աուդիտի» ենթարկելու խնդիր։

«Մենք խնդիր ունենք հասկանալու՝ ինչպիսի փոփոխության տեղեր կան Սահմանադրության մեջ։ Օրինակ՝ Սահմանադրության մեջ գրված է նախագահի հրաժարականը ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, բայց ԱԺ-ի կանոնակարգում գրված է, որ նա յոթօրյա ժամկետում կարող է հետ վերցնել դիմումը։ Այստեղ շատ լուրջ հակասություն կա»,- ասել էր նա։

Տևական ժամանակ լուրեր են շրջանառվում, թե Նիկոլ Փաշինյանը ցանկանում է փոխել պետական կառավարման համակարգը, վերադառնալ կիսանախագահական կառավարմանը։ Իսկ նույն ասուլիսում հայտարարել է, թե իր անձնական համոզմունքով Հայաստանը պետք է մնա խորհրդարանական երկիր, կիսանախագահական կամ նախագահական կառավարման ձևերին անցնելու կարիք չկա։ Ըստ ամենայնի, նրան դուր է եկել սուպերվարչապետական համակարգը, նախկինների հագով կարած «կոստյումը», և այժմ միջոցներ է փնտրում՝ ձախողելու սահմանադրական փոփոխությունները և շարունակելու կառավարել անսահման լիազորություններով։

Սամվել Գաբրիելյան

Մահացել է դոցենտ Էվելինա ՂանթարչյանըԱրևային էներգետիկան բերում է հանածո վառելիքի դարաշրջանի ավարտը Գվարդիոլան խոսել է Լամին Յամալի և Լիոնել Մեսսիի համեմատությունների մասինՎլադիմիր Հակոբյանը դարձել է շախմատի ԱՄՆ վետերանների փոխչեմպիոնԱռվակը շատ բարակ է, խեղդվել հնարավոր չէր․ նոր մանրամասներ՝ 22-ամյա երիտասարդի մահվան դեպքիցԲազմաթիվ հասցեներում ջուր չի լինիՎերջին շրջանում ՀՀ տարածքի գազալցակայաններում սրընթաց աճում է հեղուկ գազի արժեքը՝ հասնելով 180-200 դրամի. Գառնիկ ԴանիելյանԷջմիածնի նախկին քաղաքապետը սպառնում է բացահայտումներ անել, եթե իրեն պատժեն Սամվել Կարապետյանի ուժը իշխանության թիվ մեկ մրցակիցն է լինելու «Շրեք»-ի հայտնի ավանակի մասին մուլտֆիլմ կնկարահանվիԼուվրի հավաքածուից Հայաստան կբերվեն նշանակալի ցուցանմուշներԱդրբեջանը չի բացառում, որ ահռելի փոխհատուցում կպահանջի Դպրոցում եկեղեցու դեմ քարոզչություն անելն արգելված է օրենքով. Ատոմ Մխիթարյան«Աէրոֆլոտ»-ը մի շարք չվերթեր է չեղարկել և հետաձգել, այդ թվում՝ դեպի Երևան և հակառակ ուղղությամբԳազ չի լինելու հուլիսի 29-ին և 30-ինԱկբա բանկը կնպաստի Հայաստանի գյուղոլորտի թվայնացմանն ու զարգացմանը Սամվել Կարապետյանը ազդարարում է նոր քաղաքական ուժի ձևավորում. «Պատրաստվում ենք բացել մեր պատմության նոր էջը» Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ Գեղարքունիքի գյուղերից մեկում, 16-ամյա ՌԴ քաղաքացի է մաhացել․ Shamshyan Վթար Սևան-Երևան ճանապարհին, «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել 48-ամյա հետիոտնի․ ShamshyanՈ՛չ մի «Զանգեզուրի միջանցք» և ո՛չ մեկիդ․ կյանքի՛ գնով է պետք պաշտպանել Սյունիքը. Խաչիկ ԱսրյանԻնչ է կատարվել գիշերը․ ՌԴ ՊՆ հաղորդագրությունըՆերքաղաքական առողջ պայքարը կարևոր է պետության զարգացման համար, քանի որ գաղափարների բախումից ծնվում են լավագույն լուծումներ. Մհեր ԱվետիսյանԵրկիրը վերածել են քաղաքական կրկեսի. Հրայր Կամենդատյան«ՀայաՔվեի» անդամների ուխտագնացությունը Վայոց ձորում շարունակվում էԵրևանի հյուրանոցներից մեկում քաղաքացին արգելափակվել է վերելակի խցիկի տակՆիկոլ Փաշինյանը կրկին արձակուրդ է գնումՈղբերգական ավտովթար․ փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտն տեղում մահացել էՕդի ջերմաստիճանը մայրաքաղաքում կմոտենա +40-ի. եղանակի տեսությունՍամվել Կարապետյանի առաջնորդությամբ նոր քաղաքական բևեռի ստեղծումն իշխանականների հոգեխանգարմունքի պատճառԿապանում փորձարկվելու են էլեկտրական շչակներ Իրանը մահապատժի է ենթարկել ապօրինի համարվող ընդդիմադիր խմբի երկու անդամներիՊատանիների ընտրանին առաջին մեդալն է նվաճել Եվրոպայի առաջնությունումՄեր նախընտրելի տարբերակը քաղաքական և դիվանագիտական միջոցներն են. ՊեսկովԱզատի ջրամբարից դուրս է բերվել ջրահեղձ եղած 16–ամյա տղայի դին Մակրոնն ու Էրդողանը քննարկել են տարածաշրջանային հարցեր Աստղագուշակները նշել են չորս նշաններ, որոնց փողը երբեք չի սպառվում Ահաբեկչությունը Սիոնիստական ռեժիմի հատկանիշն է. Իրանի իսլամական խորհրդարանի նախագահըՉեզոքության ժամանակն ավարտվեց. Ավստրիան մտադիր է միանալ ՆԱՏՕ-ին Իրազեկում՝ Վարդավառին հաջորդող մեռելոցի օրվա աշխատանքային լինել-չլինելու մասին Գյումրիում նշում են Վարդավառը. տեսանյութ «Բժիշկները հոկտեմբերից պետք է ապացուցեն, որ որակյալ բժիշկ են». Անուշ Պողոսյան Թուրքը «Արփի լիճ» պարկում անասուն է արածեցնում. shamshyan.com Զբոսաշրջային այցելությունների ընթացքում խաթարվում են ջրային էկոհամակարգերը. ՇՄՆՄայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Կաթողիկոսական դամբարանի և մոմավառության աղոթասրահի բացման արարողությունըԳնդակոծություններ Ուկրաինայում. մեկ գիշերվա ընթացքում երկու մարդ զոհվել է, 15-ը՝ վիրավորվելՀայաստանում օդի ջերմաստիճանը հուլիսի 27-ից կբարձրանա 2-4 աստիճանով Քաղաքացիները բարձրացել են «Շառաչ ջրվեժ»-ը և չեն կարողացել իջնել․ օգնության են հասել փրկարարները Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում․ Ազատի ջրամբարում որոնում են ջրահեղձ եղած 16-ամյա տղայի մարմինը Միայն անհայրենիք մարդիկ են մոռանում ու չհիշելու տալիս Հայաստանի անցյալը. Արտակ Զաքարյան7 մեդալ. բռնցքամարտիկ աղջիկներն ավարտեցին ելույթները պատանիների Եվրոպայի առաջնությունում
Ամենադիտված