ՌԴ ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ուշադրության կենտրոնումՌուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողներն իրականացրել են Լեռնային Ղարաբաղում կողմերի սահմանազատման գծով հրադադարի պահպանման մշտադիտարկման խնդիրներ, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների կողմից իրավիճակի վերահսկողությունն իրականացվում է շուրջօրյա ռեժիմով բարենպաստ եղանակային պայմաններում՝ անօդաչու թռչող սարքերի միջոցով։
«Անօդաչու թռչող սարքերի հաշվարկը Լեռնային Ղարաբաղում լեռնային տեղանքում՝ ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում, իրավիճակը վերահսկելու համար միջոցառումներ է իրականացնում: «Օրլան-10»-ի օպերատորներն օդային հսկողություն են իրականացնում օրը 24 ժամ, շաբաթը 7 օր: Անցած ժամանակահատվածում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն գրանցվել»,- ասել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Կոնստանտին Եգորովը։
Ավելին՝ այստեղ