Տեսանյութ է հրապարակվել, թե ինչպես է ուկրաինացի զինվորը կրակ բացում ծառայակիցների ուղղությամբ
TVՈւկրաինական ԶԼՄ-ները տեսանյութ են հրապարակել ժամկետային զինծառայող Արտյոմ Ռյաբչուկի իրականացրած հրաձգության վայրից, գրում է Life.ru-ն:
Հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես է Ռյաբչուկը կրակ բացում համածառայակիցների ուղղությամբ, այնուհետև սառնասրտորեն նորից կրակում վիրավորներին, ապա հավաքում է իրերն ու զնքով փախուստի դիմում դեպքի վայրից: Ավելի ուշ նրան ձերբակալել են:
Հիշեցնենք, որ միջադեպը տեղի է ունեցել հունվարի 27-ի առավոտյան «Յուժմաշ» Հարավային մեքենաշինական գործարանի տարածքում: Կատարվածի հետևանքով 5 մարդ մահացել է, ևս 5-ը՝ վիրավորվել: