50 000-ական դրամ միանվագ ֆինանսական աջակցությունը տրվելու է փուլերով
Ուշադրության կենտրոնում50 000-ական դրամ միանվագ ֆինանսական աջակցությունը տրվում է փուլերով, բայց մինչև հունվարի վերջը բոլոր շահառուներն այն ստացած կլինեն: Այս մասին «Արցախ» լրատվականին ասել է Աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության աշխատակազմի տեղկատվության և հանրային կապերի բաժնի պետ Անի Թովմասյանը:
Աջակցությունն առաջինը ստացել են թոշակառուները, այժմ այն բաժանվում է զինվորական թոշակառուներին: Հաջորդիվ հերթը պարգևավճար ստանալու իրավունք ունեցող քաղաքացիներինն է: Վերջին փուլում այն կստանան երեխաները՝ միայն անկանխիկ եղանակով: