ՌԴ ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ուշադրության կենտրոնումՌուս խաղաղապահների աջակցությամբ մեկնարկել է Լեռնային Ղարաբաղի հեռավոր շրջանների բնակիչների համար նախատեսված ջրատարի շինարարությունը: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը:
«Ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողների աջակցությամբ սկսվել է ջրամատակարարման կենտրոնացված համակարգի կառուցումը՝ Ճարտար համայնքի և Մարտունու շրջանի մոտակա գյուղերի բնակիչներին ջուր հասցնելու համար»,- հայտնում են գերատեսչությունից:
Ռուս խաղաղապահներն ապահովում են շինարարական աշխատանքների անվտանգությունը:
Ջրատար համակարգի տեղակայման աշխատանքները կավարտվեն մեկ շաբաթից: Ջրատարի և արտաքին ցանցի մոնտաժային աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել մինչև ամսվա վերջ:
Ավելին՝ այստեղ