Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոնը հոսպիտալացվել է
Ուշադրության կենտրոնումՕլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն և նախկին գեղասահորդ Եվգենի Պլյուշչենկոն հոսպիտալացվել է: Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
Նախկին մարզիկի հոսպիտալացման մասին հայտնել է նրա կինը՝ Յանա Ռուդկովսկայան։ Նա նշել է, որ հունվարի 25-ին 39-ամյա Պլյուշչենկոյի մոտ սրվել է տասներկումատնյա աղիքը։ Այժմ Ռուդկովսկայան պնդում է, որ իր ամուսնու հետ ամեն ինչ կարգին է։
Պլյուշչենկոն արդեն դիմել է երկրպագուներին: Օլիմպիական չեմպիոնը երկրպագուներին վստահեցրել է, որ լուրջ խնդիրներ չունի և շնորհակալություն է հայտնել բուժաշխատողներին։
Ավելին՝ այստեղ