«Մոլն այրվում է, զոհերի թիվը մեծ է». ռուս զինվորականները հրթիռակոծել են առևտրային կենտրոնը (Տեսանյութ) Կարմիր խաչն այցելել է Ադրբեջանում պահվող հայերին. մանրամասներ Հայաստանի հավաքականի խաղացողը միացավ «Արարատին» Մոսկովյան բորսան սկսել է առևտուրը հայկական դրամով Հայտնի է, թե երբ կբացվի Լարսի ճանապարհը ՀՀ ԶՈՒ ավիացիան 30 տարեկան է. Սուրեն Պապիկյանը ներկա է գտնվել հոբելյանի առթիվ անցկացված հանդիսավոր միջոցառմանը Երևանում հսկա շինություն է փլվել. տեսանյութը հայտնվել է համացանցում Ռուսաստանը հրաժեշտ է տալիս սիրելի արտիստին՝ Յուրի Շատունովին (լուսանկարներ) Օրը երկու հերոսներինն էր՝ 44-օրյա պատերազմի հերոս Գևորգ Ջավախյանինը և 9-ամյա Առաքել Պետրոսյանինը Լարված վիճակ է Կապանում. ինչո՞ւ են փակել Կապան-Երևան մայրուղին. տեսանյութ


Ստամբուլ մեկնողները կազատվեն 10.000 դրամ «օդի տուրքից

Ուշադրության կենտրոնում

ՀՀ քաղավիացիայի կոմիտեն Երևան-Ստամբուլ առաջիկա չվերթի ուղևորներին 36 ամսով (3 տարով) ազատել է 10.000 դրամ «օդի տուրքից»: Համապատասխան հրամանը ստորագրել է ՔԱԿ նախագահի պաշտոնակատար Միհրան Խաչատրյանը, քանի որ կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանը գտնվում է դեկրետում:

Ինչպես տեղեկանում ենք ՔԱԿ-ի կայքից, կոմիտեն հունվարի 10-ին թույլատրել է թուրքական «Pegasus Airlines» ավիաընկերությանը իրականացնել Ստամբուլ-Երևան-Ստամբուլ թռիչքներ, որոնք լինելու են ոչ կանոնավոր (չարտերային, սեզոնային): Փետրվարի առաջին շաբաթվա ընթացքում կատարվելու է 2 չվերթ (ըստ «Pegasus»-ի չվացուցակի՝ փետրվարի 2-ին և 5-ին), իսկ փետրվարի 7-ից մինչև մարտի 27-ը՝ շաբաթական 3 չվերթ (երկուշաբթի, հինգշաբթի և շաբաթ օրերին):

Իր հերթին հայկական կողմից «FlyOne Armenia» ընկերությունը հայտարարել է, որ փետրվարի 2-ից սկսելու է շաբաթական 2 անգամ (երկուշաբթի և ուրբաթ օրերին) ոչ կանոնավոր թռիչքներ իրականացնել Երևան-Ստամբուլ-Երևան երթուղով:

Ապրիլից, երբ արդեն մեկնարկած կլինի ամառային աերոնավիգացիոն սեզոնը, հայկական օպերատորը շաբաթական 3 չվերթ կկատարի (երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին): Ավիափոխադրողը ՀՀ ՔԱԿ-ից համապատասխան թույլտվությունն ստացել է դեկտեմբերին, իսկ թուրքական ավիացիոն իշխանություններից՝ հունվարին:

Հիշեցնենք, որ 2019 թ. դեկտեմբերին խորհրդարանը լրացում կատարեց «Պետական տուրքի մասին» օրենքում եւ 10.000 դրամ «օդի տուրքից» ազատեց այն ֆիզիկական անձանց, ովքեր 36 ամսվա ընթացքում կմեկնեն նոր բացված ուղղություններով:

Արտոնությունը

36 ամսով (24 ամսով երկարաձգելու հնարավորությամբ) տրվում է այն չվերթերի համար, որոնց մեկնարկից 12 ամիս առաջ տվյալ ուղղությունը չի սպասարկվել: Սպասարկման բացակայություն է համարվում այն պարագան, երբ տվյալ ուղղությամբ կատարված թռիչքների քանակը ամառային սեզոնին չի գերազանցել 14-ը, իսկ ձմեռայինի ժամանակ՝ 10-ը: Նկատենք, որ ամառային սեզոնն սկսվում է մարտի վերջին կիրակի օրը եւ շարունակվում մինչեւ հոկտեմբերի վերջին շաբաթ օրը ներառյալ: Իսկ հոկտեմբերի վերջին կիրակիից մինչեւ մարտի վերջին շաբաթ օրը ձմեռային սեզոնն է:

Արտոնություն ստացած ուղղություններն սպասարկող ավիաընկերությունները պետք է թռիչքներ կատարեն առնվազն մեկ տարի, այսինքն՝ թե՛ ամառային, թե՛ ձմեռային աերոնավիգացիոն սեզոնին: Կառավարությունն էլ իր հերթին սահմանել է, որ թռիչքների հաճախականությունը պետք է լինի շաբաթական առնվազն 1 անգամ կամ նվազագույնը 28 չվերթ ամառային սեզոնին եւ 20 չվերթ ձմեռայինի ժամանակ (բացառություն են անհաղթահարելի ուժի՝ ֆորս մաժորի հետեւանքով չիրականացված չվերթերը): 

«Մոլն այրվում է, զոհերի թիվը մեծ է». ռուս զինվորականները հրթիռակոծել են առևտրային կենտրոնը (Տեսանյութ)Քաղաքացու սոցիալական անվտանգությունը՝ հարվածի ներքոԱրցախում սկսվում է արևածագը․ 12 ընտանիք արևից անվճար տաք ջուր կստանա Կարմիր խաչն այցելել է Ադրբեջանում պահվող հայերին. մանրամասներ Ինչու՞ են Ավետիք Չալաբյանի նման անձինք հայտնվում հարվածի տակ. փորձում են հենց հիմքում խնդիրները լուծելՀայաստանի հավաքականի խաղացողը միացավ «Արարատին» Մոսկովյան բորսան սկսել է առևտուրը հայկական դրամով Հայկական բանակի ռազմաավիացիոն ուժերը երեսուն տարեկան են Հայտնի է, թե երբ կբացվի Լարսի ճանապարհը Ինչո՞ւ են Ավետիք Չալաբյանի նման անձինք հայտնվում հարվածի տակ. փորձում են հենց հիմքում խնդիրները լուծելՀՀ ԶՈՒ ավիացիան 30 տարեկան է. Սուրեն Պապիկյանը ներկա է գտնվել հոբելյանի առթիվ անցկացված հանդիսավոր միջոցառմանը Երևանում հսկա շինություն է փլվել. տեսանյութը հայտնվել է համացանցումՎճռաբեկի դատավորի թեկնածուն հրաժարվեց մեկնաբանել Ջհանգիրյանի սկանդալային ձայնագրությունը Օրը երկու հերոսներինն էր՝ 44-օրյա պատերազմի հերոս Գևորգ Ջավախյանինը և 9-ամյա Առաքել Պետրոսյանինը Լարված վիճակ է Կապանում. ինչո՞ւ են փակել Կապան-Երևան մայրուղին. տեսանյութՆաիրի Սարգսյանի ու Բաբկեն Թունյանի բանավեճը անկանխիկ գործարքների մասովՔՊ-ական պատգամավոր Արթուր Դավթյանը վայր է դնում մանդատը «Այս պահին տանը պառկած եմ». մանրամասներ դերասանին ծեծի ենթարկելու միջադեպից Ավետիք Չալաբյանին հետապնդում են Հայաստանում և Արցախում իրական գործ անելու համարԱրտահանման 80 տոկոսը` ԵԱՏՄ երկրներ. AquaYan ջրերի գործարանը նվաճում է շուկանԳրանցվել է 10 մահ, տուժել է 137 մարդ. ԱԻՆՆրանք պետք է իմանան` ինչ է իրենց սպասվում. Ալիևը նորից սպառնում է 30 տոննա ծիրանով բեռնատարները կանգնել են Լարսի ճանապարհին, բերքահավաքն էլ դադարացրել ենք. արտահանող ընկերության տնօրեն Լարսի ճանապարհը փակ է բոլոր մեքենաների համար. գետը դուրս է եկել ափերից ու վնասել ճանապարհը ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բացառիկ կադրեր Լարսից. ինչպես է տեղի ունենում փլուզումը Ուժգին ջրհեղեղ․ այն, ինչ հիմա կատարվում է Լարսում Հնարավոր է` Ջհանգիրյանն այս պահին վիրահատվում է, դրա համար ԱԺ չի եկել Հայաստանի նոր Ազգային պակտը. Ավետիք Չալաբյան Տարադրամի փոխարժեքն՝ այսօրԱՄՆ-ում ծեծի են ենթարկել դերասան Սոս Կարապետյանին՝ Հիսուսի կերպարը ծաղրելու համարԳագիկ Ջհանգիրյանին վիրահատության են ենթարկում Արտակարգ իրավիճակ` Վերին Լարսում Ռուսաստանում դեֆոլտ տեղի ունեցավ ՖՈՏՈ. Խոշոր վթար՝ Աշտարակ-Էջմիածին ավտոճանապարհին. կա զոհ Արտակարգ իրավիճակ Վերին ԼարսումԱրցախցիները ղեկավարությունից պահանջում են իրար վրա չգցել ու ասել` հանձնում են արդյոք Բերձորը թշնամուն Չինաստանը տիեզերք կուղարկի արևային էլեկտրակայան, որը էներգիա կփոխանցի ԵրկիրՈսկին թանկանում է Մի քանի ժամից Ռուսաստանը մտնելու է այլ իրականության մեջ․ տարադրամի քաղաքական որոշումը Հայաստանի վրա թանկ է նստելու Ինչո՞ւ Զաբել. Սիրուշոն մեկնաբանել է դստեր անվան ընտրությունըԼույս չի լինելուԵրկար ժամանակով ջուր չի լինելուՍյունիքի միջպետական այլընտրանքային, նոր կառուցված ճանապարհըԵրկրաշարժ ՀայաստանումԱվետիք Չալաբյանին հետապնդում են Հայաստանում և Արցախում իրական գործ անելու համարՏավուշից տեղեկացնում են. կա 5 վիրավոր Կայծակի հարվածը Արագածի լանջերինՀՐԱՏԱՊ․ Ինչու փակվեց ՌԴ-Վրաստան ռազմավարական ճանապարհը` Լարսը Գեղարքունիքից տեղեկացնում. կա զոհ ПРОФХОЛОД. N1-ը Ռուսաստանում՝ պոլիուրենտային մեկուսիչներով սենդվիչ վահանակների արտադրության ոլորտում
Ամենադիտված